×


Հայկո եւ Անահիտ

Քամին, ծովն ու Հասմիկը

Կինոդիտում  “Ուլիխանյան”  ակումբում Հունվարի 15-ին “Ուլիխանյան” ակումբուն ցուցադրվեց “Քամին, ծովն ու ես”  25 րոպե տեւողությամբ ֆիլմը: Սցենարի հեղինակ ու ռեժիսոր Հասմիկ Հովհաննիսյանի համար ֆիլմը դեբյուտային է: Հունվարի 14-ին Հասմիկի ծննդյան տարեդարձն է եղել: Նաեւ այդ կապակցությամբ ընկերական շրջապատով հավաքվել էին ակումբում` ֆիլմը  եւս մեկ անգամ դիտելու եւ տորթ ուտելու:): “Քամին, ծովն ու ես” ֆիլմի ցուցադրումը “Քամին, ծովն ու ես” ֆիլմը  նկարահանվել է 2009-ի փետրվարին Բաթումիում: Օպերատորը Նարեկ Մարտիրոսյանն է: Գլխավոր դերակատարներն են Հասմիկ Պողոսյանը եւ բաս կիթառահար Դավիթ Խուրշուդյանը` երաժշտի դերում:  Մյուս դերասաններն էլ վրացիներ կամ Վրաստանում ապրող հայեր են: Ֆիլմում հնչում են մակեդոնացի Դամիան Անդոնովսկու եւ Alter Ego ռոք-խմբի երգերը: “Քամին, ծովն ու ես” ֆիլմի ցուցադրումը “Գաղափարը, սցենարը վաղուց կար, բայց առաջին ֆիլմը միշտ վախենում ես նկարել: Դերասաններն էլ պրոֆեսիոնալ չեն. շատ երկար տեւեց իրենց համոզելը: Տեխնիկան “Ոսկե ծիրանն” է տրամադրել: Երկու շաբաթ տեւեցին նկարահանումները: Սեպտեմբերին էլ “Սիրահարների այգում” առաջին ցուցադրությունն եղավ”,- Bravo.am-ին պատմեց Հասմիկ Հովհաննիսյանը: “Քամին, ծովն ու ես” ֆիլմի ցուցադրումը Օպերատոր Նարեկ Մարտիրոսյանի համար էլ էր ֆիլմը ինչ-որ չափով դեբյուտային. “Բաթումիում առաջին անգամ էի նկարում: Ծով էր, եղանակի հետ պետք է հաշվի նստեինք: Այն անընդհատ փոփոխվում ու խանգարում էր”: “Ծովի, քամու եւ փախուստի գաղափար միշտ ունեմ” Թեեւ Հասմիկի տարերքը հողն է, կապված է ծովին. “Ծովն ինձ համար փոթորիկ ու խաղաղություն է: Անհասկանալի երեւույթ է, թվում է` քոնն է, որովհետեւ ամբողջությամբ տեսնում ես: Պետք է Սեւանում նկարեինք, հետո ցանկացա, որ իրական ծով լինի: Ծովի անսահմանությունն էր պետք: Ինչի մասին երազում ես, թվում է` հեռվում է, ծովից այն կողմ ու անհասանելի: Դրա համար էլ հերոսուհին անընդհատ նստում է ափին եւ նայում հեռուները: Բայց երեւի հողային տարեքս էլ նշանակություն ունեցավ, որովհետեւ ֆիլմը դանդաղ ու կարծես` հողին կպած լինի”,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին