×


Rabbit’s Hole

Rabbit’s Hole

Նորաբաց ակումբում` նապաստակների պես :) Դեկտեմբերի 5-ին Rabbit’s Hole-ը պաշտոնապես բացեց իր դռները ակումբասեր հասարակության առջեւ: Նապաստակների որջն  երկար փնտրել պետք չէ. Astral ակումբն է վերանվանվել: Rabbit’s Hole-ը բացեց իր դռները Rabbit’s Hole-ի բացմանը նապաստակի հագուստով գաճաճներ կային ակումբում: Ջուսը ինքնամոռաց քեֆ էր անում նրանց հետ: :) Ակումբում գերիշխում էր կարմիրը, նապաստականման բարձերն էլ աղջիկներին էին շատ դուր եկել :): Էլ ինչ ակումբի բացում առանց երգիչ, հաղորդավար, դերաասան Արսեն Գրիգորյանի: Դիջեյ Vakcina-ն էլ էր Rabbit’s Hole-ի հյուրը: Rabbit’s Hole-ը բացեց իր դռները Rabbit’s Hole ակումբի տնօրեններն են Ջոն Մարգարյանն ու «Վան» ռադիոկայանի հաղորդավար Ալեքսանդր Դուբասսասը: “Ճագարի կյանքը շատ ակտիվ է:), շատ գեղեցիկ կենդանի է: Ես ու ընկերս շատ ենք սիրում ճագարներին: Ակումբի ինտերիերն էլ այնպիսին է, կարծես Ճագարի բուն լինի: Առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխատելու ենք նաեւ ցերեկները` լաունջ-բարի կարգավիճակով: Ամեն ամիս արտասահմանից հրավիրված հեղինակավոր դիջեյներ են նվագելու: Այսօր էլ Արգենտինայից հրավիրված դիջեյ պետք է ելույթ ունենար: Երեւանում է, բայց հիվանդանոցում  պարկած”,- ասաց ակումբի տնօրեն Ջոն Մարգարյանը: Rabbit’s Hole-ը բացեց իր դռները Ջոնը երեք տարի է Հայաստանում: Ուկրաինայից է եկել, որտեղ պարբերաբար զբաղվել է փարթիների կազմակերպմամբ: Տնօրենն ասում է, որ ակումբում մատչելի գներով մատուցվելու է խմիչքների, կոկտեյլների, աղանդերի լայն տեսականի: Մի քիչ խելագար դիջեյ Magnuna-ն` Rabbit’s Hole-ում Rabbit’s Hole-ի դիջեյը 21-ամյա Հռիփսիմեն է լինելու: Հիմնականում հաուս ոճի երաժշտություն է հնչելու: “Մեկ ու կես տարի է ապրում եմ ակումբային կյանքով: Շատ եմ սիրում ակումբներ հաճախել: Հիմա դիջեյ Arm Pro-ն սովորեցնում է նվագել: Այնպես եմ անելու, որ պարողների համար հաճելի երաժշտություն հնչի: Հաուս ոճում եմ հանդես գալու: Ակումբային մարդիկ զգում են երաժշտությունը, պարելով հանգստանում, անջատվում են”,- ասաց դիջեյ Magnuna-ն: Rabbit’s Hole-ը բացեց իր դռները Նա խոստովանում է, որ առայժմ լավ չի նվագում, բայց ընդունակ աշակերտ է: :) “Հիմա այնքան էլ լավ չեմ նվագում, որ մրցակցեմ միակ աղջիկ դիջեյ Vakcina-ի հետ: Բայց մրցակցություն չի լինի, սա իմ հոբին է: Ես տուրիզմի գծով եմ մասնագիտացել”,- ասաց Երեւանի երկրորդ աղջիկ դիջեյը դառնալ ցանկացող Magnuna-ն: Դե եթե ուզում եք նապաստակների նման… Ուրիշ բաներ չմտածեք:), եթե ցանկանում եք նախաստակների նման կամ նապաստակի բույն հիշեցնող վայրում զվարճանալ, Rabbit’s Hole-ը տալիս է այդ հնարավորությունը: Կամ էլ ինչ ուզում եք` մտածեք, ինչպես ուզում եք` զվարճացեք: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW