×


Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

“Շնորհակալ եմ, որ ինձ բեմ բարձրացրիք” Կայացավ երգչի ուրախ մենահամերգը Նոյեմբերի 4-ին երգիչ Ռազմիկ Ամյանը, ինչպես եւ խոստացել էր, 2 ժամ անընդմեջ  երգեց ու պարեց երկրպագուների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հրեշտակը երկնքից Ռազմիկ Ամյանին բեմ իջեցրեց:): “Այսօր արթնացա` արեւ էր: Ուզում եմ ձեր կյանքում միշտ արեւ լինի: Անձրեւ, կարկուտ ենք տեսել, բայց ամեն ինչ լավ է լինելու, տրամադրությունը միշտ բարձր է լինելու, ինչպես այսօր”,- ասաց Ռազմիկ Ամյանը համերգի ժամանակ: Ռազմիկ Ամյանի մենահամերգը Մարզահամերգային համալիրում Ռազմիկ Ամյանի “Երկար եմ սպասել” խորագիրը կրող մենահամերգին երկրպագու-երկրպագուհիները ավելի երկար էին սպասել: Մարզահամերգային համալիրին հարակից փողոցը խցանվել էր վերջիններիս հոսքից: Դահլիճն ու պարահրապարակը մարդաշատ էր: Հանդիսատեսը` աշխույժ, պարային տրամադրությամբ: “Ինձ չարդարացնելու ձեւ չունեմ”. Ռազմիկ Ամյան Մենահամերգը Ռազմիկը վարեց: “Խոստանում եմ` լավ ժամանակ ենք անցկացնելու, պարելու ենք: Ինձ չարդարացնելու ձեւ չունեմ”,- հանդիսատեսին ոգեւորում էր երգիչը:  Ռազմիկ Ամյանը 24 երգ կատարեց, որոնցից 8-ը նոր էին` 6/8 ոճում: Երգչի հետ հանդես եկավ 19 երաժիշտ, 14 պարային խումբ` 100-ից ավել պարող-պարուհիներով: Թինա Քեյը, օդում կախված, գեղեցիկ պարային կատարումներ ցուցադրեց: Ռազմիկ Ամյանի մենահամերգը Մարզահամերգային համալիրում “Վերջապես” երգը  ոգեւորեց հանդիսատեսին. միասին երգում էին: Դուետներ էլ եղան` Հայկոյի, Հռիփսիմե Հակոբյանի հետ: “Սա ամենաքիչն է, ինչին արժանի ես”,- ասաց  Հռիփսիմե Հակոբյանը: 2 արցախցիներ` Ռազմիկ Ամյանն ու Վարդան Բադալյանը “Հորովել” երգը դուետով կատարեցին: Դուդուկով նվագակցեց Կամո Սեյրանյանը: Ռազմիկ Ամյանի սիրո խոստովանությունը Ռազմիկ Ամյանը հանդիսատեսին խնդրեց ձեռքերը վեր բարձրացնել` Արցախին սիրո խոստովանություն անելու համար: “Իմ հողի մասին եմ երգելու` “Արցախ” երգի համար շնորհակալ եմ Արթուր Գրիգորյանին”,- ասաց Ռազմիկը: Համերգին Արցախից  հյուրեր էլ կային: Ներկա էին Ռազմիկի բոլոր հարազատները: Ջավախքն էլ էր եկել ողջունելու Ռազմիկին: Ռազմիկ Ամյանի մենահամերգը Մարզահամերգային համալիրում “Իմ սերը ձեզ հալալ ա”. Ռազմիկ Ամյան Ռազմիկը “Սրտիկ” հիթով քարացած սրտիկները ջերմացրեց: Երկրպագուհիները հալումաշ էին լինում, բղավում: Իսկ երբ Ռազմիկն իր բաճկոնը նետեց հանդիսատեսի կողմ, ինքներդ պատկերացրեք` ինչ եղավ:): “Շատ շնորհակալ եմ, որ ինձ բեմ բարձրացրիք: Այսօր ինձ հետ եք, ուզում եմ շատ ուրախ անցնի: Աստված ձեզ հետ, ձեզ պահապան, երջանիկ եղեք”,-  հանդիսատեսի առջեւ ծնկի իջավ Ռազմիկ Ամյանը: Ռազմիկ Ամյանի մենահամերգը Մարզահամերգային համալիրում “Ապրես դու, ապրես”,- գոռում էին մեծահասակ հյուրերը: “Գժվում եմ Ռազմիկի համար, ձեռքը բռնեցի»,- հուզվել էր երկրպագուհիներից Անին: “Բոլորիս պատիվը բարձր պահեցիր, bravo (Bravo.am :))”,- ասաց համերգի կազմակերրիչ, “Ժպիտ” ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Հ.Գ. Համերգն ավարտվեց “Շիրազի գովքը” երգով: Երիտասարդներից մեկը խնդրում էր, որ մի հատ էլ “Կյանքի գինը” երգի :): Bravo.am-ը շնորհավորում է Ռազմիկ Ամյանին մենահամերգը հաջող անցկացնելու կապակցությամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին