×


Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

“Երկուսից մեկ սեր” եւ “Երջանկությունն ես իմ” Վերջերս Ռազմիկ Ամյանը նկարահանեց միանգամից երկու նոր տեսահոլովակ, որոնք այժմ կարող եք տեսնել եւ լսել Bravo.am-ում: Առաջինը նկարահանվեց “Երկուսից մեկ սեր” տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը` Արման Ղազարյանը: Հաջորդը` “Երջանկությունն ես իմ” տեսահոլովակն է, որի խոսքերի հեղինակը կրկին Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը: Razmik Amyan Երկու տեսահոլովակի նկարահանումներն էլ կատարել Է “MAGNAT PRODUCTIONS” ընկերությունը: Տեսահոլովակների ռեժիսորն է Կարեն Քոչարյանը, ով արդեն մի քանի տարի է` համագործակցում է Ռազմիկ Ամյանի հետ: Սցենարը Վարդան Զադոյանինն է: Razmik Amyan, Artur Hovakimyan, Vardan Zadoyan & Karen Khocharyan “Երկուսից մեկ սեր” տեսահոլովակի գլխավոր “հերոսուհին” փոքրիկ Գայանեն է, տեսահոլովակում նկարահանվել են այլ մանուկներ եւս: “Երջանկությունն ես իմ”  տեսահոլովակի նկարահանմանն էլ մասնակցել են տարբեր երգիչ-երգչուհիներ` Արմինկան, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Ֆորշը, Հայկոն, ինչպես նաեւ Ավետ Բարսեղյանը ու ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը: Նրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս մորաքրոջ, հոպարի, քեռիի կամ էլ «ձյաձյաի» անվան ներքո... :) Razmik Amyan & Gayane Bravo.am-ը ձեզ է ներկայացնում նաեւ նկարահանման ընթացքում կատարված լուսանկարներն ու առաջարկում դիտել տեսահոլովակները: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW