03 Feb 2010
Տպել Տպել
 
Ռազմիկ Ամյան

“My love” երգը`“Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլում

Bravo.am-ն արդեն հասցրել է լսել Ռազմիկ Ամյանի “My love” երգը, որը ներկայացված է “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին:

Դա մեզ հաջողվեց Ռազմիկ Ամյանի եւ նրա պրոդյուսր Արմեն Մովսիսյանի հետ զրույցի ժամանակ: :) Պարզվում է` երգիչն ու պրոդյուսերն ավելի շատ մտահոգվում են ոչ թե իրենց մասնակցության, այլ Հայաստանը “Եվրատեսիլ”-ում ճիշտ ներկայացնելու համար: Հայաստանի նախընտրական փուլում իրենց մրցակից ոչ մեկի չեն համարում. “Պատճառն այն չէ, թե ես կարծում եմ, որ ամենալավն եմ, ոչ. մենք պետք է մեզ մրցակից համարենք մյուս երկրների մասնակիցներին”,- ասում է Ռազմիկ Ամյանը: Իսկ Արմեն Մովսիսյանն հավելում, որ սա անձնավորված մրցույթ չէ իրանց համար. “Կարեւորը երկիրն է”:

Ռազմիկ Ամյանը մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին

Ռազմիկ Ամյանը մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին

“My love” երգի երաժշտությունը Վահրամ Պետրոսյանինն է, խոսքերը` Վարդան Զադոյանինը, գործիքավորումը`Կարեն Սեւակինը: Ռազմիկն ասում է, որ նախընտրական փուլի համար փոքրիկ շոու են կազմակերպել. “Զուտ նրա համար, որ աչքին հաճելի լինի”: Շոուին կմասնակցի Սոֆի Դեւոյանի պարային համույթը: Հայտը ներկայացվել է հունվարի 29-ին:

Երգիչը հույս հայտնեց, որ երգը կսիրվի մարդկանց կողմից. “Ինձ համար շատ կարեւոր է ժողովրդի կարծիքը. ժողովուրդն է ընտրում մասնակցին”: Երգը ստեղծելիս փորձել են այն համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:

““Եվրատեսիլ”-ին համապատասխան երգ ենք ցանկացել ստանալ, այն հեշտ հիշվող, ռիթմիկ եւ թեթեւ երգ է”,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ երգի հիման վրա կնկարահանեն տեսահոլովակ:

Ռազմիկ Ամյանն ու իր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը

Ռազմիկ Ամյանն ու իր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը

Խոսելով իր անգլերենի մասին` Ռազմիկն ասաց, որ մեծ ուշադրություն է դարձրել շեշտադրությանը: Երգի վրա աշխատել են ոչ շատ երկար, ոչ էլ կարճ ժամանակ. “Աշխատել ենք մեկ ամիս”,- ասաց Ռազմիկն ու հավելեց,  որ իր համար կարեւոր է երգը սիրելը. “Կերգեմ այն երգը, որն ինձ հարազատ է”:

Արմենն ասում է, որ Ռազմիկին համոզել են մասնակցել “Եվրատեսիլ”-ին. “Տարբեր երկրներում մրցույթներին մասնակցելուց եւ մենահամերգից հետո շատերն են առաջարկել մասնակցի “Եվրատեսիլ”-ին”:

Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

Իսկ Ռազմիկ Ամյանն ասաց, որ “Եվրատեսիլ”-ին մասնակցելը շատ պատասխանատու եւ բարդ գործ է. “Երբեք չգիտես` ինչ կլինի”:

Նախընտրական փուլից առաջ Ռազմիկ Ամյանը համեստորեն ասում է. “Հիմա չեմ կարող հաստատ ասել` լավ կլինի,  բայց նորմալ կլինի”:

Bravo.am-ը հաջողություն է մաղթում Ռազմիկ Ամյանին եւ մրցույթի բոլոր մասնակիցներին: :)

Ռազմիկ Ամյանը ներկայացված է “Տարվա երգիչ” անվանակարգում

Նախընտրական փուլից հետ Ռազմիկ Ամյանը կմեկնի ԱՄՆ` “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը  մասնակցելու, որտեղ ներկայացված է “Տարվա  լավագույն երգիչ” անվանակարգում: Ռազմիկն Ասում է, որ մրցանակաբաշխության ժամանակ կկատարի “Շիրազի գովքը” երգը: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.a
m/

    կարծիքներ չկան     1,661 Դիտումներ
Հաջորդ
«Նա/Նե» մրցանակ

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by