×


Armenoids

ReAnimania

“Chienne d’Histoire”` կինոփառատոնի exclusive-ը :) ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին: Երեւանը հինգ օր կհյուրընկալի անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների ու տոն կպարգեւի անիմացիայի սիրահարներին: Այսօր “ReAnimania 2010”-ի որոշ մանրամասներով լրագրողների հետ կիսվեցին փառատոնի կազմակերպիչները: ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը, ReAnimania կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը Հայ անիմացիոն արվեստը վերածնելու, հայ ժամանակակից անիմացիան միջազգային շուկա ու համաշխարհային ասպարեզ դուրս բերելու առաքելություն ունեցող կինոփառատոնում ծրագրային նորամուծություն է տեղի ունեցել. ավելացել են հեռուստատեսային գովազդների եւ տեսահոլովակների մրցութային ծրագրերը: “Հայաստանում անիմացիոն տեխնիկան ավելի շատ օգտագործվում է այդ ոլորտներում: Բոլորին համախմբում ենք մեր առաստաղի ներքո”,- ասաց ReAnimania կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: “ReAnimania 2010”-ի շրջանակներում էքսկլյուզիվ ցուցադրություն էլ կա: Տեղի կունենա Կաննի կինոփառատոնում “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգում հաղթանակած ֆրանսիացի հայազգի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի “Chienne d’Histoire” 15-րոպեանոց ֆիլմի պրեմիերան: Հատուկ ծրագրով կներկայացվեն նաեւ ռեժիսորի ֆիլմերը: Տաղանդների “որս” մինչեւ ReAnimania-ի մեկնարկը Անիմացիոն կինոփառատոնը նպատակ ունի տաղանդներ “որսալ” ու աշխատել նրանց հետագա զարգացման վրա: Փառատոնի շրջանակներում անիմատոր, կերպարներ ստեղծող, պատկերապատող կամ միջավայրի նկարիչներ դառնալ ցանկացող երիտասարդները կարող են իրենց աշխատանքների պորտֆոլիոն ներկայացնել հանրահայտ անիմատորներին, ու լավագույնը ճանաչված պորտֆոլիոյի հեղինակը հնարավորություն կունենա մասնակցել հատուկ անիմացիոն դասընթացի: Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը, առայժմ նպատակն այն է, որ դասընթացները անվճար լինեն: ReAnimania-2010 Օգոստոսին անիմացիոն ֆիլմերի արտադրության երկշաբաթյա վարպետության դասընթաց կանցկացնի Մաքս Հովարդը: Այն կազմակերպվում է արդեն գործող հայաստանցի անիմատորների համար, նպատակ ունի զարգացնել տեղական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենար գրելու եւ այն իրագործելու մշակույթը: Դասընթացը բաղկացած է երեք փուլից:  Ի  դեպ, երկրորդը նախատեսվում է իրականացնել “հեռաուսուցման” ֆորմատով վեց ամիս անց` Ֆրենք Գլեդսթոունի կողմից, իսկ երրորդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա 2011-ի ReAnimania-ի շրջանակներում, երբ դասընթացի մասնակիցները կներկայացնեն իրենց հաշվետվություն-աշխատանքները: “Ամրապնդում եւ զորացնում ենք մեր բազան, որ հետագայում օգտվենք նրանից”,-նշեց Վրեժ Քասունին: Անիմացիոն ֆիլմերի կայացմանը իրենց մասնակցությունն են բերում ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Այդ համագործակցության շրջանակներում հայտարարվում է 18-ից 25 տարեկան երիտասարդ կինոգործիչների մրցույթ: Պետք է ներկայացնել կարճամետրաժ ֆիլմի գաղափար` կոնցեպցիայի մոդելով` սցենար 3-5 րոպե տեւողությամբ ֆիլմի համար: Հնարավորության դեպքում նաեւ ներառել կերպարը: Լավագույն գաղափարը կիրագործվի Ազգային կինոկենտրոնի` դեբյուտային ֆիլմերի համար նախատեսված ֆոնդի միջոցներով: Այդ ֆիլմը կներկայացվի “ՌեԱնիմանիա 2011”-ի ընթացքում: Անիմացիոն կինոփառատոնը նպատակ ունի տաղանդներ  “որսալ” ու աշխատել նրանց հետագա զարգացման վրա “Այս փառատոնը առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս սկսնակներին պրոֆեսիոնալիզմի առաջին քայլերը ճիշտ անել եւ իրենց նախագիծը նկարահանել:Դա է փառատոնի բուն էությունը”,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը: ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը ապագայի համար ReAnimania-ի հետ կապված մեծ հույսեր ունի: “Մտահոգություն ունեմ, որ այս տարի Հայաստանից շատ հայտ չի լինի, բայց վստահ եմ, որ այս փառատոնի շնորհիվ ձեւավորվելու է պահանջարկ այդ ոլորտում ստեղծագործելու համար”: ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ ReAnimania կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին “Հայաստանում խնդիր կա, նկարիչների մեծամասնությունը հենց ավարտում է, ցանկանում է Եվրոպա գնալ մասնագիտանալու: Նկարիչների քանակը այստեղ մեծ է, ու շատերը գործ չունեն, միայն գրաֆիկ դիզայնով ասպարեզը չի զարգանա: Դրա համար էլ իրականացնում ենք դասընթացները: Ոչ թե շոու-բիզնես ենք անում, այլ նոր մշակույթ, նոր սերունդ ենք պատրաստում ապագայի համար: Պետք է հասկանան` աշխատանք է, ոչ միայն հաճույք ստանալու մի բան”,- ասաց ReAnimania կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: “ReAnimania 2010”-ին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին