19 Նոյեմբեր 09
Reincarnation.am
 
 
0
“Ռեինկարնացիայի”  “վերածնված”  կայքը

Bravo.am-ը ուրախ է տեղելացնել, որ “Ռեինկարնացիա” խմբի կայքը` www.reincarnation.am-ը վերաբացվել է: “Մեր կայքը վերափոխել ու ավելի պրոֆեսիոնալ ենք դաձրել”, - ասում է Ռոլանդ Գասպարյանը:

“Ռեինկարնացիա”-ին վերաբերող ամենաթարմ նորություններին հետեւեք  www.reincarnation.am-ում, ինչպես նաեւ Bravo.am-ում:):

Վերափոխված Reincarnation.am-ի screenshot-ը
Վերափոխված Reincarnation.am-ի screenshot-ը


Ռեգգի խմբի անհատական կայքում կարող եք ծանոթանալ խմբի պատմությանը,  դիտել ամենաթարմ տեսահոլովակները, լուսանկարները: Այցելելով  www.reincarnation.am` առաջինը կիմանաք, երբ եւ որտեղ է համերգով հանդես գալու ձեր սիրելի խումբը :):

Նոր ալբոմը  լույս  է`  “Մի գդալ սեր”


“Ռեինկարնացիա”  խմբի  նոր`  “Մի գդալ սեր” կոչվող ձայնասկավառակը լույս կտեսնի դեկտեմբերին:  Համանուն երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Ռեժիսորը հենց Ռոլանդ Գասպարյանն է:

“ Մի գդալ սեր բոլորիցս պակասել է: Քաղաքից մի գդալ  գույն էլ է պակասել, մի գդալ հարգանք: Էնքան են  սեւ-սեւ ջիպեր քշում, որ Երեւանի գույները խամրել են: Բայց հաստատ գիտեմ, ամեն ինչ դեպի լավն է փոխվելու, 100 տոկոս: Առաջին փոխողները մենք ենք: Տեսահոլովակում մենք չկանք: Այսօր բոլոր հայկական  clip-երում միայն  դեմքեր են  երեւում` ռեժիսորի, կամերան վարձով տվողի…Մի գդալ սերը  հայկական, իմ իդեալ Երեւանի տեսահոլովակն է”, - ասում է Ռոլանդը:

Ռոլանդ Գասպարյանը “Ռեինկարնացիայի” 9-ամյակին նվիրված համերգին
Ռոլանդ Գասպարյանը “Ռեինկարնացիայի” 9-ամյակին նվիրված համերգին


Ռոլանդ Գասպարյանի ամենամեծ ցանկությունն է, որ  իր  մի տարվա աշխատանքը նոր CD-ի մեջ ռեինկարնացիա դառնա.“Ու բոլորը իմանան`  ինչ է մեջս  փոխվել: Նախկին ալբոմը հասարակ ռեգգի է հայերեն լեզվով, այս մեկը հայկական ռեգգի է: Հայկական հոտ կա մեջը, էթնիկ է”:

Bravo.am-ը շնորհավորում է խմբին “ռեինկարնացիայի ենթարկված” կայքի կապակցությամբ:):  Հուսով  ենք`  այն պարբերաբար կթարմացվի: Բրավո, Bravo.am:):

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
 
 
Վերափոխված Reincarnation.am-ի screenshot-ը

Վերափոխված Reincarnation.am-ի screenshot-ը

0
822 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: