Ռեգգի խումբը նշեց 9-ամյակը
Հոկտեմբերի 30-ին “Ռեինկարնացիա” խումբը բոլորին “հավաքել” էր Fashion ակումբում, մեծ քեֆ էր կազմակերպել, ջան էր ասում, ջան` լսում եւ, իհարկե, մեծ սեր քարոզում:
“Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, շատ: Էսօրվանից բոլորս լավ ենք լինելու: Բացի մեզնից 2 շատ լավ խումբ է ելույթ ունենալու”,- ասաց Ռոլանդ Գասպարյանը իրենց ծնունդ-համերգի ժամանակ:
“Ռեինկարնացիայի” արեւոտ երգերը
“Ռեինկարնացիային” 9-ամյակի կապակցությամբ շնորհավորելու եւ երգելու էին եկել Dorians եւ Another Story ռոք-խմբերը: Dorians-ի Գոռը ռեգգի խմբի “Սիրունիկ ես, գինով կուտվես…” երգն է շատ սիրում: “Թող ոչ ոք չնեղաքնա, “Ռեինկարնացիան” մեր ամենամոտ ընկերն է: Անկեղծ երաժշտություն են ստեղծում: Համոզված եմ, որ Ռոլանդը իր նպատակին հասնելու է: Ռոք երգելիս էդքան չեմ լսել, ռեգգիով ճանաչեցի իրենց”,- ասաց Dorians-ի Գոռ Սուջյանը:
“Ոճային առումով հրաշալի խումբ է: Ռեգգին իրենց ժանրն է, մեծ հաջողություններ եմ ցանկանում: Լավ ծնունդ ենք անում”,- ասաց Another Story ռոք-խմբի մենակատար Արմեն Սարգսյանը:
Reincarnation.am-ը վերաբացվել է
Մինչեւ կեսգիշեր “Ռեինկարնացիան” իր հին ու նոր երգերը կատարեց: Հայտարարվեց www.reincarnation.am կայքի վերաբացման մասին: “Այն վերափոխել ենք, ավելի պրոֆեսիոնալ դարձրել: Odnoklassniki.ru մտնելուց մի հատ էլ մեր կայքը բացեք”,- ասաց Ռոլանդը:
Հյուրերը ինքնամոռաց պարեցին, ուրախացան: Նոր` “Մի գդալ սեր” կոչվող ձայնասկավառակից երգեր հնչեցին: Էլ ինչ ծնունդ առանց տորթի եւ շամպայնի :
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
10,156






