14 Հունվար 10
“Էլի լավ ա”
 
 
0
“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը տվեց

“Էլի լավ ա”` Հին Նոր տարի ենք նշում

Հունվարի 13-ին Stop ակումբում քլաբերները Հին նոր տարին նշեցին սիրված “Ռեինկարնացիա” խմբի հետ: Ինչո՞ւ սիրված. միայն հյուրերի բազմությունն ու երջանիկ դեմքերը տեսնեիք: Քեֆ էին անում` “հայկական հոտով” ռեգգի լսելով ու պարելով:

Roland Gasparyan (Reincarnation)
Ռոլանդ Գասպարյան


“Ռեինկարնացիան” Հին Նոր տարուց սկսեց 2010-ի իր համերգային գործունեությունը: “Առաջին համերգն է: Շատ-շատ էինք կարոտել: Հիմա ոնց որ մեր ընտանիքի համար մեր տանը նվագենք”,- ասաց Ռոլանդ Գասպարյանը:

Հայկական ռեգգի խումբն այս տարի արդեն ավարտին է հասցրել “Մի՞թե դու գիտես”, “Առանց սեր”, “Փորձություն” նոր երգերը: Նոր ձայնասկավառակը մարտին կթողարկվի: “Շատ նոր երգեր կլինեն: Էս ալբոմը գրելիս շատ արագ աշխատեցինք, ու նախատեսվածից էլ շատ երգեր գրվեցին: Շուտով երկու տեսահոլովակի պրեմիերա կլինի: Էս վերջերս երկու-երկու ենք ամեն ինչ անում: Մեկն ավարտել ենք, մյուսն էլ ընթացքի մեջ է”,- Bravo.am-ին պատմեց Ռոլանդը:

Roland Gasparyan (Reincarnation)
Ռոլանդ Գասպարյան


Ամանորի գիշերը նա չի երգել.“Առաջին տարին է, որ որոշեցինք համերգ չտալ ու հանգստանալ: Ապագա կնոջս` Արմինեի հետ եմ դիմավորել Նոր տարին, հետո գիշերը խմբով էլ նշեցինք”:

2009 թվականի արդյունքներից խումբը գոհ է: Դեկտեմբերի 24-ին են վերադարձել Երեւան: Armenian Music Awards-2009 մրցանակաբաշխության 27 լավագույնների ցանկում են. հաղթող են ճանաչվել “Լավագույն ալտերնատիվ ալբոմ” անվանակարգում: “Բոլորիս համար մի տոն էր, որ Ամերիկայում` “Նոկիա”-ում` ամենալավ վայրերից մեկում հավաքվել էին համաշխարհային հայ դեմքեր”,- նշեց Ռոլանդը:

Reincarnation first concert in 2010
“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը


Stop ակումբում խումբը իր սիրված երգերը կատարեց` համերգային ծրագիրը բացելով “Էլի լավ ա” երգով: “Ժողովուրդ ջան, ոնց ենք պարելու… 1001 տարի է չէի տեսել ձեզ, ո՞նց եք”,- հյուրերին հարցնում էր Ռոլանդը:

“Բամբիռ” ռոք-խմբից Նարեկն ու Dorians-ի Գոռն էլ էին եկել կոլեգաների երաժշտությունը լսելու:

Roland Gasparyan (Reincarnation)
Ռոլանդ Գասպարյան


“Շնորհավոր բոլորի Նոր տարին: Թող այս տարի կենտրոնանանք մեր սրտերի վրա ու մի քիչ հարգենք իրար: Շատ եմ սիրում բոլորին”,- ամանորյա իր մաղթանքն ասեց Ռոլանդ Գասպարյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/


 
 
Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

“Ռեինկարնացիա”-ն 2010-ի առաջին համերգը

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

Ռոլանդ Գասպարյան

0
1290 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: