×


Reincarnation New CD

Reincarnation New CD

“Մի գդալ սեր”  ռեգգի խմբի կողմից “Reincarnation”-ը թողարկել է ռեգգի ոճում իր թվով երկրորդ ձայնասկավառակը: Ապրիլի 21-ին “Mezzo Classic House”-ում տեղի ունեցավ  համանուն երգի անունով կոչվող “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը: Ձայնասկավառակում զետեղված է 11 երգ` “Երբ աչքերդ բաց անես”, “Մի գդալ սեր”, “Լույս է...”, “Սիրունիկ ես”, “Առանց սեր”, “Պատերազմներ” եւ, բնականաբար, առանց 2009-ի տարվա հիթի` “Էլի լավ ա”-ի “Մի գդալ սեր” չէր լինի:): “Reincarnation” “Ժողովուրդ ջան, նստեք, հեսա խորովածը կբերեն”,- այ այսպես ռոլանդավարի սկսվեց “Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանի հանդիպումը լրագրողների հետ: “Տարիներ կային, որ պասիլկեք էինք ստանում` կաթի փոշի, ձվի փոշի, կարագ, ալյուր: Էդ իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետեւ, եթե այդ տարիները չլինեին, մենք հաստատ հիմա “Բրաբուս” էինք քշելու առանց մտածելու: Հենց էդ էր մեզ համար մի գդալ սեր, որ էսօր մի կողմից պակասում է ու մի կողմից էլ էս ձայնասկավառակի մեջ է”,- նշեց նա: Roland Gasparyan Ռոլանդ Գասպարյանին ոչ մի գդալ սեր չի պակասում: Նա ուզում է, որ աշխարհում ոչ մեկին սեր ու հարգանք կյանքում չպակասի .“Լավ սերը կարող է գդալներով էլ չափվել, կաթիլներով, արկղերով, խոսքերով: Իմ կարծիքով, հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ... Կյանք ա, հլը երկար ժամանակ կա մտածելու համար”: Roland Gasparyan “Reincarnation”-ի վոկալիստն ու կիթառահարը հանրության կողմից իրենց երաժշտության սիրվելը կապում է անկեղծության հետ: “Ասում են, որ պարզ ա, անկեղծ ա, հիմա կոնկրետ չեմ իմանում... Երեւի էս ամեն ինչը եկել է անդերգրաունդից, դրա համար: Ես էսօր ռեգգին չեմ առանձնացնում ոչ մեկից, որովհետեւ բոլորս լավ ընկերներ ենք, որ ինչ-որ բան կփոխենք: Եթե անդերգրաունդը սկսել են քիչ թե շատ գնահատել, էդ արդեն նշանակում է` ինչ-որ բան փոխվել է ու հաստատ փոխվում ա: Մենք էլ փոխվեցինք, արեւ տեսանք, տաքացանք, սկսեցինք հարգել մարդկանց, ու ժամանակի ընթացքում էլ երաժշտությունը փոխվեց”,- ռոքից ռեգգիի անցման մասին խոսեց Ռոլանդ Գասպարյանը: Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը Ի դեպ, նա նշեց, որ ալբոմում միայն լավատեսական երգեր չեն. “Տնտեսական շատ խնդիրներից ենք խոսում”: Խումբը ամենատարբեր հավաքույթներին ելույթ է ունենում, բայց փոփի հետ կապ չունի. “150 հոգի ֆոնոգրամայով կապիկություն են անում, մենք դուրս ենք գալիս, live ենք երգում”: “Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում, որովհետեւ հակառակը լավ բան չի ստացվում. “Ոնց որ ուրիշի կնգան բերես տունդ, նույն պատմությունն ա”:): “Ռեինկարնացիա” Երեկոյան էլ “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը կատարեց ռեգգի խումբը: Ռոլանդը “գյոզալ, մեկը մյուսից բոյով” ընկերներին շնորհակալություն հայտնեց: Այսօր խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Ռոլանդ Գասպարյան - կիթառ, վոկալ Դավիթ Եսայան - բաս կիթառ Արթուր Հովակիմյան - ստեղնաշարային գործիքներ Մարեկ Զաբորսկի - հարվածային գործիքներ Դավիթ Մինասյան - տրոմբոն Հայկ Ղազարյան - շեփոր Արթուր Գրիգորյան - սաքսոֆոն Ռաֆիկ Ավագյան - կլարնետ, պկու, դուդուկ Արտո Թունջբոյաջյան Շուտով “Մի գդալ սեր” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն էլ կլինի:  Ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին