22 Ապրիլ 10
Reincarnation New CD
 
0
“Մի գդալ սեր”  ռեգգի խմբի կողմից

“Reincarnation”-ը թողարկել է ռեգգի ոճում իր թվով երկրորդ ձայնասկավառակը: Ապրիլի 21-ին “Mezzo Classic House”-ում տեղի ունեցավ  համանուն երգի անունով կոչվող “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը: Ձայնասկավառակում զետեղված է 11 երգ` “Երբ աչքերդ բաց անես”, “Մի գդալ սեր”, “Լույս է...”, “Սիրունիկ ես”, “Առանց սեր”, “Պատերազմներ” եւ, բնականաբար, առանց 2009-ի տարվա հիթի` “Էլի լավ ա”-ի “Մի գդալ սեր” չէր լինի:):

“Reincarnation”
“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Ժողովուրդ ջան, նստեք, հեսա խորովածը կբերեն”,- այ այսպես ռոլանդավարի սկսվեց “Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանի հանդիպումը լրագրողների հետ: “Տարիներ կային, որ պասիլկեք էինք ստանում` կաթի փոշի, ձվի փոշի, կարագ, ալյուր: Էդ իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետեւ, եթե այդ տարիները չլինեին, մենք հաստատ հիմա “Բրաբուս” էինք քշելու առանց մտածելու: Հենց էդ էր մեզ համար մի գդալ սեր, որ էսօր մի կողմից պակասում է ու մի կողմից էլ էս ձայնասկավառակի մեջ է”,- նշեց նա:

Roland Gasparyan
“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Ռոլանդ Գասպարյանին ոչ մի գդալ սեր չի պակասում: Նա ուզում է, որ աշխարհում ոչ մեկին սեր ու հարգանք կյանքում չպակասի .“Լավ սերը կարող է գդալներով էլ չափվել, կաթիլներով, արկղերով, խոսքերով: Իմ կարծիքով, հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ... Կյանք ա, հլը երկար ժամանակ կա մտածելու համար”:

Roland Gasparyan
Ռոլանդ Գասպարյանին ոչ մի գդալ սեր չի պակասում

“Reincarnation”-ի վոկալիստն ու կիթառահարը հանրության կողմից իրենց երաժշտության սիրվելը կապում է անկեղծության հետ: “Ասում են, որ պարզ ա, անկեղծ ա, հիմա կոնկրետ չեմ իմանում... Երեւի էս ամեն ինչը եկել է անդերգրաունդից, դրա համար: Ես էսօր ռեգգին չեմ առանձնացնում ոչ մեկից, որովհետեւ բոլորս լավ ընկերներ ենք, որ ինչ-որ բան կփոխենք: Եթե անդերգրաունդը սկսել են քիչ թե շատ գնահատել, էդ արդեն նշանակում է` ինչ-որ բան փոխվել է ու հաստատ փոխվում ա: Մենք էլ փոխվեցինք, արեւ տեսանք, տաքացանք, սկսեցինք հարգել մարդկանց, ու ժամանակի ընթացքում էլ երաժշտությունը փոխվեց”,- ռոքից ռեգգիի անցման մասին խոսեց Ռոլանդ Գասպարյանը:

Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը

Ի դեպ, նա նշեց, որ ալբոմում միայն լավատեսական երգեր չեն. “Տնտեսական շատ խնդիրներից ենք խոսում”: Խումբը ամենատարբեր հավաքույթներին ելույթ է ունենում, բայց փոփի հետ կապ չունի. “150 հոգի ֆոնոգրամայով կապիկություն են անում, մենք դուրս ենք գալիս, live ենք երգում”:

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում, որովհետեւ հակառակը լավ բան չի ստացվում. “Ոնց որ ուրիշի կնգան բերես տունդ, նույն պատմությունն ա”:):

“Ռեինկարնացիա”
“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

Երեկոյան էլ “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը կատարեց ռեգգի խումբը: Ռոլանդը “գյոզալ, մեկը մյուսից բոյով” ընկերներին շնորհակալություն հայտնեց: Այսօր խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`

Ռոլանդ Գասպարյան - կիթառ, վոկալ
Դավիթ Եսայան - բաս կիթառ
Արթուր Հովակիմյան - ստեղնաշարային գործիքներ
Մարեկ Զաբորսկի - հարվածային գործիքներ
Դավիթ Մինասյան - տրոմբոն
Հայկ Ղազարյան - շեփոր
Արթուր Գրիգորյան - սաքսոֆոն
Ռաֆիկ Ավագյան - կլարնետ, պկու, դուդուկ

Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյանը “Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսին

Շուտով “Մի գդալ սեր” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն էլ կլինի:  Ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Ռոլանդ Գասպարյանին ոչ մի գդալ սեր չի պակասում

Ռոլանդ Գասպարյանին ոչ մի գդալ սեր չի պակասում

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

Ռոլանդն ուզում է, որ աշխարհում ոչ մեկին սեր ու հարգանք կյանքում չպակասի

Ռոլանդն ուզում է, որ աշխարհում ոչ մեկին սեր ու հարգանք կյանքում չպակասի

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ը թողարկել է ռեգգի ոճում իր թվով երկրորդ ձայնասկավառակը

“Reincarnation”-ը թողարկել է ռեգգի ոճում իր թվով երկրորդ ձայնասկավառակը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը

Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

“Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսը

Ձայնասկավառակում միայն լավատեսական երգեր չեն

Ձայնասկավառակում միայն լավատեսական երգեր չեն

Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը

Rեգգի խումբը կատարեց “Մի գդալ սեր” ձայնասկավառակի երգերը

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

“Ռեինկարնացիա”-ն միայն իր գրած երգերն է հնչեցնում

Արվին Քոչարյանը տիկնոջ հետ եւս ներկա էր “Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսին

Արվին Քոչարյանը տիկնոջ հետ եւս ներկա էր “Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսին

Արտո Թունջբոյաջյանը “Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսին

Արտո Թունջբոյաջյանը “Reincarnation”-ի “Մի գդալ սեր” CD-ի համերգ-շնորհանդեսին

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

“Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Ռոլանդ Գասպարյանի հանդիպումը լրագրողների հետ

“Reincarnation”-ը թողարկել է ռեգգի ոճում իր թվով չորրորդ ձայնասկավառակը

Աննա Ավանեսյանն ու Ռոլանդ Գասպարյանը

Աննա Ավանեսյանն ու Ռոլանդ Գասպարյանը

0
1547 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: