×


“Ռենեսանս”

“Ռենեսանս”

Ստեղծագործող կանանց ցուցահանդես “ՀայԱրտ”-ում “ՀայԱրտ” մշակութային կենտրոնում նոյեմբերի 25-ից գործում է ստեղծագործող կանանց “Ռենեսանս” ցուցահանդեսը: Շուրջ 50 ստեղծագործող կանայք ներկայացրել են իրենց ստեղծած արվեստը` մանրանկարչություն, փայտարվեստ, գեղանկար, ուլունքագործություն, բատիկա, կոլաժ, ասեղնագործություն եւ այլն: “ՀայԱրտ”-ի տնօրեն Ռիտա Շարոյանը եւ ցուցահանդեսի կազմակերպիչ Սուսաննա Սարգսյանը Ցուցահանդեսի կազմակերպիչ, “Ստեղծագործ կանանց միության” հիմնադիր Սուսաննա Սարգսյանը Bravo.am-ին հայտնեց, որ ցուցահանդեսն իր մասշտաբներով առաջինն է, որին մասնակցում են 14-84 տարեկան աղջիկներ ու կանայք. “Իրենց շնորհքը կանայք հաճախ չեն օգտագործում: Այսպիսի ցուցահանդեսն օգնում է վեր հանել գանձերը խավարի միջից: Անկախ  մասնագիտությունից ու տարիքից` ստեղծագործող մարդը պիտի իրեն զգա արարող ու գործող անհատ”: Փայտարվեստ: Հեղինակ` Սաթենիկ Հակոբյան Ցուցահանդեսին մասնակցող կանանց մեծ մասն այլ մասնագիտություն ունի, բայց այստեղ ներկայացրել է իր ստեղծած արվեստը, որը ցանկության դեպքում նաեւ վաճառվում է: Մասնագիտությամբ թարգմանչուհի Նառա Վարդանյանը պատրաստում է  բիժուտերիա ու տարոսիկներ, հիմնականում` թափոններից ու բնական նյութերից: Ներկայացրած մոտ 90 աշխատանքները պատրաստված են ցորենից, ընկույզից, սեխի սերմերից, հնդկաձավարից, եղեւնու ճյուղերից, եգիպտացորենից, պիստակից, ալոճից եւ այլն. “Պատրաստածս զարդերը միշտ արագ վաճառվում են, քանի որ ինքս “քայլող գովազդ” եմ իմ աշխատանքների համար: :) Ցուցահանդեսին մասնակցելու  համար 3 ամիս զարդերս  հավաքել եմ ու չեմ վաճառել: Գները տարբեր են` մոտ 2000-5000 դրամ”: Կոմպոզիցիա չոր ծաղիկներով: Հեղինակ` Նաիրա Վարդանյան “Արվեստ ստեղծող մարդը միշտ ուզում է իր ասելիքը փոխանցել մյուսներին, մենք էլ սիրով ներկայանալու դաշտ ենք ստեղծել նրանց համար: Առաջ ինքնագործ արվեստին մեծ տեղ էին տալիս, ու մարդիկ իրենց մասնագիտությունից բացի զբաղվում էին արվեստով: Ես էլ այսօր փորձում եմ օգտակար լինել արվեստ ստեղծող կանանց”,-  մեզ հետ զրույցում ասաց “ՀայԱրտ”-ի տնօրեն Ռիտա Շառոյանը: Մանրանկարներ Հելյունագործ եւ ուլունքագործ Մարիամ Հարությունյանը մոտ 10 տարի զբաղվում է կոմպոզիցիաների պատրաստմամբ, որը համարում է նախասիրություն. “Իմ հոգու բոլոր վառ գույները փոխանցում եմ աշխատանքներիս: Դժվար է բաժանվել սիրելի գործերիցս, քանի որ հոգի եմ դրել դրանց մեջ: Վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ պատրաստելիս օգտագործում եմ բնական քարեր` լուսնաքար, փիրուզ, մարգարիտ, նռնաքար, ագաթ”: Ասեղնագործ նկարներ “Ռենեսանս” ցուցահանդես-վաճառքին ներկայացված աշխատանքները կարող եք գնահատել ու գնել մինչեւ դեկտեմբերի 5-ը: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW