Հերթական սկանդալային տեսքը
Այնպիսի տպավորություն է, որ էպատաժային Ռիհանան գիշերները քնելու փոխարեն իր համար նոր կերպարներ է մտածում: Եվ ահա` նոր առավոտ ու նոր կերպար: Երգչուհին կամ որոշել է ցնցել աշխարհը, կամ ինքն իրեն հիմարեցնել: Այս անգամ Ռիհանան սափրել է մազերը, իսկ գլխի գագաթի մասում մնացած “ճարահատյալ” մազերը ներկել կարմիր գույնով:
«Jessica Rabbit» կոչվող կերպարը երգչուհուն օգնել է իրականացնել վարսահարդար ոճաբան Ուրսուլա Ստեֆենը, եւ հենց այս կերպարով Ռիհանան հանդես եկավ “Rock in Rio” փառատոնին Իսպանիայում:
Բայց սա դեռ բավարար չէր, Ռիհանան բեմ դուրս եկավ 50-ական թվականների “Մադոնայանման” սկանդալային հագուստով:
Տեսնես հետո ի՞նչ է մատուցելու մեզ Ռիհանան: :)
Աղբյուրը` rnbmusicblog.com
Պատրաստեց` Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: