×


Rippi

Rippi

“Ես առաջինն եմ”  Bravo.am-ում : ) Rippi-ն իր թվով չորրորդ տեսահոլովակն է նկարահանել ու երգում է, որ այս քաղաքում առաջինն է, այն ամենը, ինչ ուզի, իրենն է, ուշադրության կենտրոնում է, նախանձում են մոդելները, խենթանում են տղաները. “Բացվում են իմ առաջ փակ դռները: Անցնում եմ առաջ բոլորից, լավագույնն եմ լինելու ես ընդմիշտ”: “Ես առաջինն եմ” երգի խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Հովակիմյանը: Rippi ““Ես առաջինն եմ”-ը մոտ մեկ ու կես տարի առաջ է գրվել: “Davo-ի “Միշտ առաջինը” երգից շուտ: Պրոդյուսերս Միացյալ Նահանգներում էր, դրա համար տեսահոլովակիս նկարահանումները ձգձգվեցին: Հիմա էլ իր հետ չենք համագործակցում, ուղղակի ընկերություն ենք անում: Շատ-շատ զբաղված է իր ռեժիսորական աշխատանքներով: Ես իրեն Tyom եմ ասում, որովհետեւ այդպես է սիրում: Ժամանակավորապես ես կլինեմ իմ պրոդյուսերը, մինչեւ հարմար ընտրություն կատարեմ:)”,- ասաց Rippi-ն: Rippi Նոր տեսահոլովակի հիմնական տեսարանները նկարահանվել են երկու ամիս առաջ ու կեսգիշերն անց: “Ժամը մեկից սկսվում էին նկարահանումները Ավանի մի նորակառույց մեծ տարածքում: Այն դեռ ամբողջովին պատրաստ չի, փոշոտ ու ցուրտ, ես էլ շատ թեթեւ էի հագնված, բայց համարյա չեմ մրսել. շատ-շատ եմ շարժվել ու վազվզել: Տեսահոլովակում շուն կա, որ անընդհատ շեղում էր մեզ, բայց մենք իրեն շատ ենք սիրում: Շներից չեմ վախենում, կենդանիներ շատ եմ սիրում: Մեր ընդհանուր ընկերոջ շունն էր, բոլորը վախենում էին նրանից, որովհետեւ 20 կիլոգրամ ինձնից ծանր էր:)”,- նշում է երգչուհին: “Տեսահոլովակներումս պարային հատվածները մինչ հիմա շատ քիչ են եղել:  Ես պրոֆեսիոնալ պարուհի եմ, առաջին մասնագիտությունս դա է, երկրորդը`դերասանուհի եմ, այս տարի ավարտեցի Թատերական համալսարանը, եւ հետո նոր երգ: Չեմ ասի, որ հիմա շատ լավ վոկալիստ  եմ. երեք տարի է` ինչ երգում եմ, բայց անընդհատ մասնավոր պարապմունքների եմ գնում”,- ասաց Rippi-ն: Ի դեպ, այս ամառ Rippi-ն, A Chilla-ն եւ Արտյոմը իրենց համատեղ երգի հիման վրա են տեսահոլովակ նկարահանելու: Երգը կոչվում է “Արագություն”:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին