×


Rippi

Rippi

“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է” Rippi-ն սիրում է էրոտիկ ու ցանկալի լինել, գիտի դրա բաղադրատոմսը, գիտի նաեւ ինչպես ամառը վայելել հենց մայրաքաղաքում: Օրերս Bravo.am-ը երգչուհուն լուսանկարել է Golden Tulip Yerevan հյուրանոցի կտուրին տեղակայված լողավազանի մոտ ու նախորդից ոչ պակաս անկեղծ զրույց անցկացրել:): Rippi-ի լողազգեստով ֆոտոշարքը էրոտիկ է, երգչուհին, ինչպես ինքն է ասում ու ուզում, որ այդպես լինի, Օդրի Հեփբըրնի պես ցանկալի, միշտ սիրո կարիք ունի, չգիտես` ինչու, շատ է սիրում, երբ ուտելիս իրեն նայում են, Քիմ Քարդաշյանի մասին իր կարծիքն ունի, սեքսը շատ լավ բան է համարում, երբ ինքն իրեն կորցնում է, պետք է առանձնանա, մեկ էլ բացառում է որեւէ պարտություն` “մինչեւ վերջ գնացող աղջիկներից է”: Rippi - Ջրում ի՞նչ զգացողություններ ես ունենում: - Շատ, շատ լավ: Ասես` ջուրն իմ 90 տոկոսը լինի:): Էնքան եմ սիրում, առանց դրա չեմ կարող: Անպայման պետք է անընդհատ ջրի տակ լինեմ: Եթե հասցնում եմ տանը լինել, օրվա մեջ մի քանի անգամ մտնում եմ ջրի տակ: Լողում եմ, լողանում, հանգստանում, տոնուսս է բարձրանում, եթե գիշերները անմիջապես քնելուց առաջ եմ լողանում, մոտ ժամ ու կես քնել չի ստացվում:): Ոնց որ իմ կեսը լինի ջուրը, չգիտեմ, հարազատ է: Հավատում եմ, որ այն էմոցիաներ ունի, մաքուր է, մաքրում է, իմ բացասական էներգիան տանում է: - Իսկ լողազգեստով լուսանկարվելիս ինչպե՞ս էիր քեզ զգում: - Շատ լավ: Տարբեր, հետաքրքիր լողազգեստներ եմ սիրում, նկարահանվելն էլ է հաճելի: Եթե երկու շաբաթ նկարահանում չի լինում, կարոտում եմ: Rippi - Բարեմասնություններդ թաքցնելու խնդիր չունե՞ս:): - Բացարձակապես, նույնիսկ կասեմ, որ այս նկարահանման ժամանակ այդքան էլ գոհ չէի մարմնիցս, որովհետեւ ֆորմայի մեջ չեմ: Գործերիս պատճառով հիմա մի քիչ քիչ եմ պարապում, դա է պատճառը: - Երբվանի՞ց ես սկսել “կառուցել” մարմինդ: - Բախտս բերել է, որ փոքրուց պարել եմ. պրոֆեսիոնալ խորեոգրաֆիայով եմ զբաղվել: Հետո դուրս եկա, բայց էլի պարապում էի, դա խառնվեց յոգայի հետ, բոդի բիլդինգ, գանտելներ… Յոգան պատահաբար մտավ կյանքս. հայրս էր հետաքրքրվում, ես էլ սկսեցի, խորացանք, շատ լավ է, որ դա եղավ: Rippi - Գիրանալու հակում ունե՞ս: - Ճիշտն ասած, շատ եմ ուտում:): Ու շատ եմ սիրում, երբ ուտելիս ինձ նայում են: Այդ դեպքում 2-3 անգամ ավել եմ ուտում:): Մի անգամ նույնիսկ 8 հատ քյաբաբ եմ կերել, ընկերներս մինչեւ հիմա ծիծաղում են դա հիշելով, անեկդոտ է դարձել: Մսեղեն, շոկոլադ… Շատ եմ քաղցրեղեն ուտում, նույնիսկ զարմանում են` ինչի չեմ չաղանում: Երբեմն չաղանում եմ մոտ մեկ,  մաքսիմում երկու կիլոգրամ, բայց այնքան արագ եմ նիհարում, որ չեմ էլ պայքարում գիրանալու դեմ. երեք օրում շատ արագ քաշ եմ գցում: - Գեր վիճակներում քեզ հիշո՞ւմ ես: - Երբեւէ գեր չեմ եղել, երեւի ծնողներիս մեջ այդ գենը չկա: Եղել է, որ մի քիչ լիքն եմ եղել, այ փոքր ժամանակ թշերս հետեւից երեւացել են, բայց գեր չեմ եղել: Rippi - Ուտելն էլ է սեքսուալ լինում, քեզ հաճոյախոսություններ արե՞լ են այդ կապակցությամբ:): - Այո, մինչ այդ էլ ինձ դուր էր գալիս, որ ուտելիս նայում Էին, բայց չէի հասկանում` ինչի: Մի անգամ ասացին` ախր դու շատ սիրուն ես ուտում, դրանից հետո սկսվեց… Երեւի ես էի մեծացել:): Միշտ ասում են: - Այս ամառը վայելեցի՞ր: - Վերջին մի ամիսը շատ հյուրեր ունեինք. ընկեր-ընկերուհիներս էին եկել, գործն ու հանգիստը համատեղում էի, գիշերները ժամանցային վայրեր էինք այցելում: Սեւան գնալ չստացվեց. մի երկու անգամ մի օրով: - Սիրո՞ւմ ես Սեւանը: - Հա, շատ: Բայց հանգիստ տեղ չգիտեմ Սեւանում, որ կարելի է մենակ հանգստանալ: Rippi - Հանգստանալը առհասարակ ինչպե՞ս ես պատկերացնում: - Միայնակ, ծովի ափին, որ իսկապես հանգստանամ, մտքերս հավաքեմ… Կամ ջուրը սառած վիճակում լինի. ձյունապատ սարում:): Ձմռանը Ջերմուկում է շատ գեղեցիկ լինում: - Ամենացանկալի հայուհին լինելու ցանկություն ունե՞ս: - Իհարկե, շատ կուզեի: Նման մրցանակաբաշխություն է անցկացնելու ԷԼ Style ամսագիրը: Ինչքան գիտեմ, ես էլ եմ ամենացանկալիների շարքում: Շատ կուզեի առաջին տեղում հայտնվել, շատ լավ կլիներ: Rippi - Սեքսուալությունը ինչպե՞ս է դրսեւորվում քո կարծիքով, մեծ կրծքեր ունենալը պարտադի՞ր է: - Արտաքինից չսկսեմ, չնայած` մարդու տեսքը դասավորում, արտահայտում է ներքին աշխարհը: Մեծ կրծքեր ու բարակ մեջք ունենալը պարտադիր չէ: Իմ սիրելի դերասանուհիներից մեկը, ով աշխարհի ամենացանկալի կանանցից է եղել, Օդրի Հեփբըրնը ճոխ ֆորմաներ չի ունեցել, պարզապես համաչափ է եղել… Ինձ համար ինքն ամենացանկալին է, ու դա Օդրիի ներաշխարհից է գալիս: - Հայուհիների մեջ սեքս-սիմվոլ տեսնո՞ւմ ես: - Շատ գեղեցիկ, հաճելի աղջիկներ կան, կադրից դուրս նույնպես, որ ինձ ուղղակի հիացնում են, բայց չեմ հանդիպել խորը ներաշխարհով, գրավիչ որեւէ մեկին, որ ասեմ` սեքս-սիմվոլ է: Ճիշտն ասաց` սեքս բառը հիմա այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է: Rippi - Իսկ դու ինչպե՞ս ես իմաստավորել:): - Մարդը պետք է նիրվանայի հասնի, ներդաշնակություն գտնի: Երբ դու քեզ սիրում ես, ինքդ քեզ հետ ներդաշնակության մեջ ես, այդ ժամանակ էրոտիկ, ցանկալի ու սեքս-սիմվոլ կլինես: - Քիմ Քարդաշյանը նշածդ չափանիշներին համապատասխանո՞ւմ է: - Իրեն շատ եմ հավանում, գեղեցիկ աղջիկ է: Բայց եթե անդրադառնանք այն գաղափարներին, որոնցով որ ես եմ առաջնորդվում, բացարձակ ոչ մի կապ չունենք իրար հետ, համեմատելի չենք: Rippi - Քիմին շատերը այլասերված, անբարոյականի մեկն են համարում: - Մարդիկ տարբեր ձեւով են իրենց դրսեւորում: Ամեն դեպքում սա բեմ է, շոու-բիզնես: Միշտ եղել են պոռնո արվեստն ու էրոտիկ արվեստը: Իմ կարծիքով` պոռնո արվեստն էլ կարելի է սիրուն ներկայացնել, ինքն այդպես էլ անում է, աշխարհում շատ հայտնի պոռնո-աստղ է, ես ուղղակի հիացած եմ իրենով: Ու դա անբարոյականության հետ ոչ մի կապ չունի. շոու է, իսկ իր անձնականի մասին չգիտեմ, չի էլ հետաքրքրում: - Ամենացանկալին լինելու առումով Քիմ Քարդաշյանին կկարողանա՞ս գերազանցել: - Մենք շաաաաաատ տարբեր ենք, ինքը լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում, տարբեր գաղափարախոսություններ ունենք, համեմատելի չի, չեմ կարող ասել` ինչ կլինի: Ցանկալի է, որ ես ամենացանկալին լինեմ, սիրում եմ հաղթել: Rippi - Անմարդաբնակ կղզում քեզ ինչպե՞ս կպահես: - Երջանիկ կլինեմ, շատ եմ մտածել այդ մասին: Միայն մի հարցում ինձ շատ վատ կզգայի. իմ կյանքն իմ կարիերան է, մեծ ու լուրջ նպատակներ ունեմ, մի հարցում երեւի կգժվեի, որ չեմ կարողանա դուրս պրծնել այնտեղից, ներկայանալու տեղ չեմ ունենա:): Չեմ կարող ասել` ինչ կանեի, որովհետեւ երբեմն բաներ եմ անում, որ ինքս էլ ինձնից չեմ սպասում, հետո զարմանում եմ: - Նախորդ հարցազրույցից շատ չի անցել, այս ընթացքում հասցրե՞լ ես նոր խենթություն անել:): - Հա, եղել է, անընդհատ, շատ հաճախ է լինում: - Անմարդաբնակ կղզուց ավելի  “ցիվիլ” վայրում հայտնվենք. վայրի լողափ գնաս…:) - Կհանվեի, կլողայի: Չեմ կարծում` մեր Սեւանում նման վայրեր կան, լինի` ասեք:): Երբեք չեմ եղել, բայց կուզեմ: Իբիցա էլ եմ ցանկանում գնալ, գիտեմ` շատ ակումբներ կան, հետաքրքիր է, ինչքան ժամանակ է` ուզում եմ գնալ, չի ստացվում: Rippi - Դու մենություն ես սիրում, Մեգան Ֆոքսն էլ անկեղծանում է` 18 տարեկանից չգիտի` դա ինչ է, ինչ-որ մեկը միշտ կա իր կյանքում: - Շատ լավ է, որ իրենք մենակ չեն լինում: Նայած մարդու համար… Շատ ժամանակ, երբ անընդհատ ինչ-որ մարդու հետ ես լինում, հոգնում ես, ես հոգնում եմ, ուզում եմ առանձնանալ, մտքերս հավաքել, հանգստանալ: Երկար ժամանակվա խառնաշփոթը, վազվզոցը, ընկերներ, էդ երաժշտության գմգմփոցը գլխիդ մեջ, ոնց որ ինքդ քեզ կորցնում ես, անպայման պետք է առանձնանալ: Կարող է գիշերը քունս շատ տանի, բայց մի երկու ժամ նստեմ, հավաքվեմ, հասկանամ` ինչը, ոնց, ինչից հետո… - Սիրած էակ ունենալը նկատի ունեի: Որ կողքիդ լիներ, կխանգարե՞ր: - Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ երկար ժամանակ է` ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել, հիմնականում շփվում եմ ընկերներիս, գործընկերներիս հետ: Երբ եղել է նման կապ, այդքան չէի ասի, որ խանգարում էր, ուղղակի այդ ժամանակ իմ զբաղվածությունը շատ չէր: Rippi - Հիմա սիրո կարիք չունե՞ս: - Սիրո կարիք ես միշտ ունեմ: Երեւի դա է պատճառը, որ անընդհատ ուզում եմ ավելիին հասնել իմ գործով: Նույնիսկ սիրո պակաս ունեմ, ինչքան ինքը շատ լինի, այնքան ինձ ավելին է ձգելու: Դա սիրելիին չի վերաբերվում, հասարակության սերը նկատի ունեմ: Իսկ սիրելիի պահով, հիմա ոչ մեկին չեմ փնտրում, կարծում եմ` պետք էլ չի, եթե մի բան լինելու է, ինքն իրենով կլինի: - Ի՞նչ ես կարծում, ո՞ր տարիքից կարելի է նաեւ սեռական կյանքով ապրել: - Պետք չի շատ շտապել, որ խնդիրներ չառաջանան: Հասունացումից հետո, 17-ից… ես չգիտեմ` ում դեպքում, ինչպես… Բայց դա լավ բան է, կարեւոր է այն, որ մարդն ապրում է իր կյանքով, ունի նաեւ սեռական կյանք, որովհետեւ դա առողջություն է: Ամեն կողմից լավ է: Rippi -Եթե քեզ հանկարծակի ապտակեն, ինչպե՞ս կարձագանքես:): - Չգիտեմ:): Նայած` ով, ինչի համար: Եթե շատ, շատ վատ բան անեի, ինձ ապտակեին, ուղղակի կլռեի, ոչինչ չէի անի: Հենց այնպես չեմ կարծում, որ որեւէ մեկն ինձ ապտակի, չնայած` կարող է մեկին ահավոր դուր չգամ, դուրս պրծնի, ինձ գտնի ու խփի: - Դու որեւէ մեկին ծեծե՞լ ես: - Բռունցքով դեմքին եմ տվել:): Շատ է եղել: Նույնիսկ փողոցում եթե մի միջադեպ ինձ դուր չգա, դա կարող է լինել կենդանուն, փոքր երեխային տանջելը, կխառնվեմ: Մի երեխայի պաշտպանեցի: Ծնողներս բաժանված են, ես հորս հետ եմ ապրում, գնացել էի մայրիկիս այցելության, բակում մեծ երեխաները փոքրին նեղացնում էին, դուրս չեկավ, փողոցային բարբառով ասացի` փախեք ստեղից, իրենք էլ ինձ` ինքը գիտի հայտնի ա` իրեն ամեն ինչ կարելի է… Փոքրը լացում էր, նենց վատ էր, հանգստացավ, հետո մայրս դուռը բացել էր, դռան դեմը վարդ էր դրած եղել:): միշտ - Հանկարծակիի բերող ապտակին արձագանքդ իմացանք, բա որ նույնքան հանկարծակի համբուրեն, ի՞նչ ես անելու: - Ես կապտակեի:): Նման դեպք չի եղել: Երեւի սկզբում վատ կվերաբերվեի, ինձ մոտ ինքնապաշտպանական ռեակցիա կա. շատ է լինում, երբ մոտենում, ինչ-որ բաներ են ասում… Եթե իմ սիրելին լիներ, դա ուրիշ, բայց անծանոթի նման քայլը հաճելի չի լինի: - Ցանկալիությունից էինք խոսում, կարմի՞րն ես կրքի գույն համարում, թե՞ ավելի ցանկալի գույներ ունես:): - Սիրում եմ կարմիրը, բայց կրքի գույն այդքան չեմ համարում, այ կարմրի լուսավորությունը սենյակում շատ էրոտիկ է իմ կարծիքով: Ցանկալի են բաց մոխրագույնը, կաթնագույնը: - Ասա նաեւ երգարվեստումդ ի՞նչ նորություններ կան, որ վերջին հարցը տամ:): - Շուտով “Նոր” ռադիոյի տարեդարձն է, իրենք ցանկացան, որ հիմնը երգեմ, մի քանի տարբերակներ են լինելու` ռաբիզ, էստրադային… Դավիթ Բադալյանի հետ համագործակցեցի, մաքուր R&B է գրում, շատ տաղանդավոր է: “Արագություն” անունով նոր երգ էլ ունեմ, բառերը ես եմ գրել, երգը` A Chilla-ն: Շուտով նոր տեսահոլովակներ կունենամ: միշտ - Երջանիկ լինելը ինչպե՞ս ես պատկերացնում: - Ինձ հոգեհարազատ վիճակը ծովի ափին, փոքր տան մեջ, սիրած մարդու հետ շատ խաղաղ կյանքն է: Բայց հիմա ես երջանկությունը պատկերացնում եմ այսպես. իմ կարիերան ընթանա այնպես, ինչպես ես եմ ուզում. Հոլիվուդի մասին է խոսքը:): Որեւէ պարտություն բացառում եմ. մինչեւ վերջ եմ գնալու: Հենց Գարեգին Նժդեհն է ասում` մարդու ոգին է ամենակարեւորը, ինչ ուզում ես արա, ինքը դուրս կպրծնի ու իրանը կասի, անհատականություն ասվածը կա, ոգին է հաղթում ու պարտվում պատերազմներում: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին