×


Rock Aid Armenia

Rock Aid Armenia

Ռոք-աստղերը մտադիր են օգնել Գյումրիի երաժշտական դպրոցին Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ձայնագրված Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսի վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը: Armenia Grateful To Rock. մամլո ասուլիս Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Rock Aid Armenia նախագծի հեղինակ, Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին: “Երեկ մենք այցելեցինք  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որտեղ երեխաները սովորում են սարսափելի պայմաններում, դասարաններում շատ ցուրտ է եւ խոնավ: Այդ պայմանները պարզապես պիտանի չեն ուսման համար”, - նշել է Ջոն Դին: Նա ընդգծել է, որ “մենք որոշում ենք կայացրել ողջ գումարը փոխանցել նոր դպրոցի շինարարությանը”: Ջոն Դին դիմել է նաեւ հայ գործարարներին, նշելով, որ իրենք ուրախ կլինեն դպրոցի շինարարության հարցում վերջիններիս մասնակցությանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության կողմից իրականացվող Armenia Grateful 2 Rock /”Հայաստանը շնորհակալ է ռոքին՚/ նախագծի շրջանակներում Երեւանում են գտնվում “Դիփ Փարփլ” խմբի մենակատար Իէն Գիլանը, “Բլեք Սաբաթ” խմբի կիթարահար Թոնի Այոմին, “Ասիա” խմբի անդամ Ջոուֆ Դաունսը, ավստրալիացի լեգենդար տենիսիստ Փեթ Քեշը: Իէն Գիլլանը մամլո ասուլիսի ժամանակ Ինչպես նշել է Իէն Գիլանը, առաջին անգամ նա Հայաստան է այցելել 1990 թվականին, եւ այդ հիշողություններն անմոռանալի են: Անմիջապես Սպիտակի երկրաշարժից հետո նրան դիմել է Ջոն Դին` Rock Aid Armenia նախագծին մասնակցություն ունենալու առաջարկով, որից հետո իրենք այցելել են Հայաստան: “Ինձ մի տարեց կին մոտեցավ եւ ցուց տվեց իր 28 հոգանոց ընտանիքի լուսանկարը, որտեղ պատկերված էին իր երեխաները, թոռները, ծոռները: Նրանք բոլորը մահացել էին` կինը մնացել էր միայնակ: Եվ երբ ինձ խնդրեցին պատմել տեսածս, ես չկարողոցա արտաբել եւ ոչ մի բառ, միայն հեկեկացի”, - նշել է Իէն Գիլանը: Նա ասել է, որ ներկայիս այցը եւս առաջինն է, քանի որ սա արդեն այլ երկիր է: “Համենայն դեպս, ես ձեր օդի մեջ արկածախնդրության ոգի եմ զգում”, - ասել է Իէն Գիլանը: Գիլանը հույս է հայտնել, որ դարձյալ կվերադառնա Երեւան եւ այս անգամ հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի հետ, եւ հնարավոր է, կնվագի հայ ռոք երաժիշտների հետ: Մամլո ասուլիսին ցուցադրվել է Smoke on The Water երգի նոր տարբերակը, որը վաճառքի կհանվի ITunes ինտերնետային խանութի միջոցով, ինչպես նաեւ երգի տեսահոլովակը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության Armenia Grateful 2 Rock նախագծի նպատակն է երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia նախագծի մասնակիցներին, որն իրականացվել է 20 տարի առաջ` 1989 թ-ին: Այն ժամանակ բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին: Նախագիծը հնարավոր է եղել իրագործել ՀՀ Նախագահի աշխատակազմի աջակցության, “Հայռուսգազարդ” ընկերության գլխավոր հովանավորության եւ BMI ավիաընկերության հովանավորության շնորհիվ: Թոնի Այոմին մտադիր է Black Sabbath-ի մի երգ վերաձայնագրել` աղետի գոտում օգնություն ցուցաբերելու նպատակով Կիթարահար Թոնի Այոմին մտադիր է մի երգվերաձայնագրել լեգենդար Black Sabbath խմբի երգացանկից` Հայաստանի աղետի գոտում օգնություն ցուցաբերելու նպատակով: Թոնի Այոմի Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է այսօր Երեւանում` ուր գտնվում է Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) նախագծի շրջանակներում: Թոնի Այոմին ասել է, որ երեկ Սպիտակ եւ Գյումրի այցելելուց հետո նա հասկացել է, որ Հայաստանին դարձյալ օգնություն է անհրաժեշտ: Այոմին տեղեկացրել է, որ այդ ձայնագրության վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի Գումրիի երաժշտական դպրոցի շինարարությանը: Պատասխանելով այն հարցին, թե որ երգի վերաձայնագրությունն է պատրաստվում իրականացնել` Թոնի Այիմին ասել է. “Հնարավոր է դա լինի Paranoid-ը, կամ մեկ այլ երգ”: Armenia Grateful 2 Rock (Հայաստանը շնորհակալ է ռոքին) նախագծի շրջանակներում Երեւան են ժամանել նաեւ “Դիփ Փարփլ” խմբի վոկալիստ Իէն Գիլանը, “Ասիա” խմբի անդամ Ջոուֆ Դաունսը եւ ավստրիալական լեգենդար թենիսիստ Փեթ Քեշը: Armenia Grateful 2 Rock նախագծի նպատակն է երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia նախագծի մասնակիցներին, որն իրականացվել է 20 տարի առաջ` 1989 թվին: Այն ժամանակ բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին: Նախագիծը հնարավոր եղավ իրագործել ՀՀ Նախագահի Աշխատակազմի աջակցության, “Հայռուսգազարդ” ընկերության գլխավոր հովանավորության եւ BMI ավիաընկերության հովանավորության շնորհիվ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին