×


Ռոնալդու եւ Իրինա Շեյք

Ռոնալդու եւ Իրինա Շեյք

Միսս Չելյաբինսկը` ֆուտբոլիստի հերթական ընկերուհին Մադրիդի “Ռեալի” եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուն այժմ էլ հմայվել է հանրահայտ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքով: Աշխարհի առաջնության շեմին զույգը մի քանի անմոռանալի օր է անցկացրել զբոսանավի վրա Միջերկրական ծովում: Christiano Ronaldo & Irina Sheyq Զույգը Կորսիկա է ժամանել մասնավոր ինքնաթիռով Մադրիդից, այնուհետեւ շարունակել ճանապարհորդությունը «Olialia» կոչվող զբոսանավով: Ի դեպ, զբոսանավը մեկ շաբաթով վարձելու համար Ռոնալդուն վճարել է 58 հազար եվրո: Christiano Ronaldo & Irina Sheyq 24-ամյա Իրինա Շեյքը` նույն ինքը Իրինա Շայխլիսլամովան, ծնվել է Չելյաբինսկում: 2004թ-ին նա դարձել է «Միսս Չելյաբինսկ» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետեւ համագործակցել է Armani, Guess, Lacoste, La Perla նորաձեւության տների հետ: Նկարահանվել է «Sports Illustrated», «Paris Capitale Magazine», «Victoria`s Secret»-ի ամսագրերի համար: Ի դեպ, մինչ Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը գեղեցկուհին սիրավեպ ուներ «Linkin Park» ռոք-խմբի հարվածային գործիքներ նվագող Ռոբ Բորդոնի հետ: Աղբյուրը` cristianoronaldofan.net

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW