×


Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան

«Երգ գրում եմ երկու տարին մեկ...» Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ապրիլի 17-ին լրագրողների հետ խոսեց իր ստեղծագործական կյանքից ու Երեւանից::) Ruben Hakhverdyan Հախվերդյանական մթնոլորտում կայացած ասուլիսի ժամանակ հնչեցին տարբեր թեմաներ, խոսվեց հեռուստաեթերից, անգամ` գյուղատնտեսությունից: Ռուբեն Հախվերդյանը, խոսելով իր ստեղծագործությունների մասին, ասաց, որ երգ գրում է երկու տարին մեկ, իսկ եթե այն ձայնագրում է, տեւում է 3-4 տարի: Երգահանը պատճառաբանում է, որ ամեն մի բառ պետք է իր ասելիքն ունենա ու ճիշտ լինի. «Ամեն բառին ուշադրություն եմ դարձնում, ու դրա համար ժամանակ է պետք: Էն հիմարները, որ իմ երգերը կատարում են` էս կամ էն բառը փոխելով, պետք ա իմանան, հասկանան դրա նշանակությունը»: Ruben Hakhverdyan Լրագրողների այն հարցին, թե խոսու՞մ է Ռուբեն Հախվերդյանը «այդ մարդկանց» հետ, որոնք կատարում են իր երգերը, այն էլ սխալ, երգիչը պատասխանեց. «Ու՞մ տենամ, ու՞մ հետ խոսամ, ի՞նչ ասեմ. եթե վատ ա երգում, ուրեմն արդեն իմ երգը չի»: «Սիրու՞մ են արդյոք մեր երգիչները Ռուբեն Հախվերդյանին» հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինձ չէ, բայց երգերս սիրում են: Ինձ պետք չի որ սիրեն. սիրելուց հետո ես գիտեմ մարդուն ինչ են անում...»: :) Ruben Hakhverdyan Ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ Ռուբեն Հախվերդյանը հեռուստացույց չի դիտում կամ էլ երբեմն է դիտում:). «Մեկ-մեկ նայում եմ «Շանթ»-ի Նվերի հաղորդումները, որովհետեւ էդ մարդը գրագետ խոսք ունի եւ կարողանում է ենթատեքստը ճիշտ օգտագործել»: Խոսելով ժամանցային հաղորդումների շոումենների մասին`ասաց. «Իրանք կարային լավ թամադա լինել ու իրենց նման անգրագետների հարսանիքները վարեին...»: Ruben Hakhverdyan Խնջույքի մասին խոսելուց` հարց առաջացավ. «Ի՞նչ խմիչք է սիրում Ռուբեն Հախվերդյանը»: Պատասխանը հետեւյալն էր. «Ես խմիչք չեմ սիրում ու առհասարակ շատ քիչ եմ խմում` տարվա մեջ մեկ անգամ, բայց շատ լավ, պոլնի:): Դա լինում է հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում, երբ ընտանիքս ապահովված է, եւ ես կարող եմ խմել: Իսկ մյուս ամիսներին չեմ խմում»,- ասաց Ռուբեն Հախվերդյանն ու հավելեց. «Ալկոհոլիկները լինում են երկու տեսակ` կազմակերպված եւ անկազմակերպ. ես կազմակերպված տիպին եմ պատկանում»: :) Երեւանի մասին խոսելով` Ռուբենն ասաց, որ այն իր համար օտար քաղաք է դարձել. «Իմ   ընկերները, ում հետ ես խմել եմ, մեծ  մասը մեռել են, իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, ավելի լավ ա ըտենց ողջ չմնային...»: Ասուլիսից հետո Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ պետք է գնա իր ծառերը ջրելու. «Քասախ գյուղում տուն եմ գնել, ծառեր տնկել ու հիմա էլ պիտի գնամ դրանք ջրեմ»: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին