×


Safran

Safran

Հաճույքների երեւանյան ռեստորան Նորաբաց Safran ռեստորանը, որ գտնվում է Սպենդիարյան 3 հասցեում` Թումանյան եւ Մոսկովյան փողոցների միջնամասում, իր նրբաճաշակությամբ եւ շքեղությամբ եզակի է Երեւանում: Այդպիսին կլիներ նաեւ Փարիզում կամ Նյու Յորքում բացվելու դեպքում: Գաղտնիքը հենց սկզբում բացենք. Safran-ի խոհանոցը յուրահատուկ է:): Safran Էկլեկտիկ ոճում, բայց միաժամանակ շատ ջերմ մթնոլորտով ռեստորանի անվանումն էլ պատահական չի ընտրված: Շաֆրանն ամենաթանկարժեք համեմունք է, որ բավարար քանակությամբ օգտագործվում է արեւմտյան եւ արեւելյան խոհանոցներում: Երկու մշակույթներ կամրջող համեմունքի գույնն էլ ռեստորանի գուներանգին մոտ է: Safran Դու էլ ես սիրո՟ւմ, երբ սեղանին միշտ նուրբ եւ թարմ մի ծաղիկ է լինում:): Ռեստորանի էքստերիերում, ինտերիերում եւ կահավորման մեջ պատահական ոչինչ չես գտնի: Ամեն ինչ բարձրաճաշակ է եւ դասականին ձգտող նուրբ: Safran-ում ամեն մի իր պատմություն ունի: Կահավորման առանցքային դետալներից է մեծ հայելին, որ ռեստորանի հիմնադիրներից Փոլ Սիվրիի գաղափարն է: Կահույքի կտորն էլ օգտագործվել է հայելու ծայրերը պատելու համար: Ի դեպ, կախելուց հայելու ծայրը կոտրվել է ու լավ առիթ հանդիսացել հայելու վրա այլ հայելու փոքր կտորներ ավելացնելու համար: ): Safran Մերկացված է Safran-ի մեջտեղի սյունը, որի քարերի գույների հետ էլ համապատասխանեցվել է ամբողջ ռեստորանի կահավորման գունային գամման: Պատերին փակցված են մոտ 100 տարվա պատմություն ունեցող օրիգինալ գրավյուրաներ: Փոլը Կանադայից է բերել նաեւ ափսեների համար նախատեսված կախիչները, որոնք Safran-ում գեղեցիկ կերպով օգտագործվում են որպես մենյուները դնելու հարմարանք: Չմոռանանք նշել` ինչպես մարդիկ են զգեստափոխվում որեւէ հաճելի վայրում ընթրել գնալու համար, այնպես էլ Safran ռեստորանի գրանիտե սեղաններն են երեկոյան ճերմակ սփռոցով պատվում:): Ամեն ինչ հիմնադիրների սրտով է. «Շատ շիկ է, բայց ոչ սնոբ»: Safran Safran-ի “համեստ” դաշնամուրի մոտով ոչ մի երաժիշտ անտարբեր չի անցնում: Այստեղ հնչում է դասական, ջազ, բազմաժանր բարձրաճաշակ երաժշտություն: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ է իր երաժշտությունը հնչեցրել “Շաֆրան”-ում: Bravo.am-ի այցելության ժամանակ եւս անվանի երաժիշտներ էին հյուրընկալվել ռեստորանում: “Շաֆրան”-ը ձգում է արվեստագետներին:): Safran-ի “Հարբած խոզն” ու “Հայաստանյան հաճույքները” : ) “Շաֆրան”-ում մատուցվող ուտեստներն այլ վայրում չեք գտնի. ճաշատեսակների 90 տոկոսը արտասահմանում մասնագիտացած Փոլ Սիվրիի  եւ ռեստորանի խոհարարների ստեղծագործություններն են: ): Համային առումով ֆրանսիական եւ եվրոպական խոհանոցներն են հիշեցնում, բայց այլ շեշտադրմամբ: Safran “Ցար Նիկոլայ” աղցանը պատրաստվում է խավիարի եւ օղու համադրմամբ: “Մտածեցինք աղցան պատրաստել, որ մեջը խավիար եւ օղի լինեն: Հետո որ նայեցինք արդյունքը, Ցար Նիկոլայի ժամանակաշրջանի սալաթի տեսք ուներ:): Լորի ձու կա մեջը, լիմոն…”,- Bravo.am-ին աղցանի բաղադրությունը ներկայացրեց Փոլը: Safran-ի յուրահատուկ ուտեստներից է “Հարբած խոզը”: Այս ճաշատեսակը սպիտակ գինով է պատրաստվում: Բացի լոսոս ձկնատեսակից, մնացած ամեն ինչ հայկական արտադրության է: Այս ռեստորանն այն եզակիներից է, ուր կարելի է համտեսել չրով հավ եւ ֆրանսիական ձեւով պատրաստված բադ: Աղանդերը  եւս պատրաստվում է տեղում, բացառությամբ պաղպաղակի. դրսից ոչինչ չի գնվում: Ամենայուրահատուկը “Ամարետո քմահաճույք”-ն է` հիմնված  “Ամարետո” լիկյորի, մրգերի վրա: Ալկոհոլային ըմպելիքները “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի հարուստ եւ հայտնի մենյուից են: Ռեստորանը գնային առումով բավական մատչելի է: Safran Safran-ը արտասահմանցիների ուշադրության կենտրոնում է, սփյուռքահայերն են շատ հավանում, այցելուների շարքում են նաեւ, տնօրենների խոսքերով, աչքաբաց, քաջ հայաստանցիները, ովքեր նորություն են սիրում: Այն կորպորատիվ երեկույթներ անցկացնելու հիանալի վայր է: Ռեստորանի այցեքարտը, յուրահատուկ խոհանոցից եւ նրբաճաշակ ինտերիերից բացի, թեմատիկ երեկոներն են լինելու: Այստեղ հնարավոր է ֆիլմերի, տեսահոլովակների պրեմիերաներ իրականացնել, շնորհանդեսներ կազմակերպել, պոեզիա հնչեցնելու համար էլ համապատասխան ակուստիկ հնչողություն ունի: “Շաֆրան”  ռեստորանի ճաշացանկից որոշ հետաքրքիր մանրամասներ. Ապուրներ – “Մինեստրոնե”, “Սնկով կրեմ” Աղցաններ – “Հունական”, “Ցար Նիկոլայ”, “Խորոված բանջարեղեն” Խմորով նախուտեստներ – “Խոզապուխտով եւ պանրով”, “Բանջարեղենով” Պաստա, բրինձ – “Ֆետուչինի թարխունի կրեմով”, “Նեապոլիտենական սպագետի”, “Կղզիների բրինձ” Հիմնական ճաշատեսակներ – “Բուդապեշտական գուլաշ”, “Չրով հավ”, “Հարբած խոզ”, “Տավարի ֆիլե կոնյակի սոուսով”, “Նարնջով բադ” Աղանդեր – “Ամարետո քմահաճույք”, “Պաղպաղակ մրգերով” , “Հայաստանյան հաճույքներ” Նրբաճաշակ “Safran” ռեստորանում ուտեստները շատ համեղ են: Չե՟ք հավատում: Փորձեք : ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW