08 Սեպտեմբեր 10
Salsa Մեգա Master
 
 
0
Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)

“Իսպանական կենտրոնը” ամառային բացօթյա փարթիների սեզոնը կփակի, իհարկե, կուբայական տաք ռիթմերով:): Այս անգամ բոլոր հյուրերը հնարավորություն կունենան սալսա պարել սովորել հենց երեկույթի ժամանակ: Կուբացի Ջորդանոն հայրենիքից սեպտեմբերի 11-ին կժամանի Երեւան ու նույն օրը “Congress” հյուրանոցում մաստեր-կլաս կանցկացնի:

“Salsa Մեգա Master”
“Salsa Մեգա Master”


“Salsa Մեգա Master”-ի ժամանակ, ինչպես որ “Իսպանական կենտրոնն” է “կնքել” Ջորդանոյին, Կուբանոն հայերին կսովորեցնի` ինչ է նշանակում սալսա, ինչպես են պարում կուբայական այդ պարը, կշփվի հյուրերի հետ, հետո արդեն ու նաեւ այդ ողջ ընթացքում իսկական կուբայական փարթի է լինելու. զվարճանալու, պարելու մթնոլորտ:):

“Salsa Մեգա Master”-ի ժամանակ դիջեյի պարտականությունները կատարելու է Աշոտ Փարսյանը: “Ոչ թե որպես դիջեյ եմ ներկայանալու, այլ պարզապես ապահովելու եմ երեկոյի երաժշտական մասը: Դա էլ միայն այն պատճառով, որ Հայաստանում չունենք որեւէ դիջեյ, ով մինիմում գաղափար կունենա այս երաժշտության մասին: Գալիս, ասում են` կարող են լատինո-հաուս նվագել, անհասկանալի անուններ են տալիս, բայց սալսան չգիտեն` որն է”,- նշեց “Իսպանական կենտրոն”-ի հիմնադիր նախագահը:

Cubano
Կուբացի Ջորդանոն հայրենիքից սեպտեմբերի 11-ին կժամանի Երեւան ու նույն օրը “Congress” հյուրանոցում մաստեր-կլաս կանցկացնի


Փարթիի ժամանակ միայն սալսա չի հնչելու, ոճային զանազանություն կլինի: Այս անգամ “dress code” դարդից հյուրերը ազատված են:): “Ամեն անգամ մենք էլ էինք նյարդայնանում, քանի որ մարդիկ միեւնույնն է չեն հարգում այդ ամենը, բայց իսկական երկրպագուները իրենց պարտքն են համարում ճիշտ հագնված գալ: Շատերն էլ ձեւ են բռնում ու անիմաստ տուգանվում”,- ասաց Աշոտ Փարսյանը:

Աշոտը Կուբանոյի ճանաչած միակ հայն է :)


Պրոֆեսիոնալ պարուսույց Կուբանոն չորս ամսով է ժամանելու, գալիս է Հայաստանում աշխատելու. “Իսպանական կենտրոնի” կարիբյան սիրողական պարերի դպրոցում է դասավանդելու: Նրան Աշոտը Կուբայում է հանդիպել, տեսել` ինչպես է պարում, դեռ միակ հայն է, ում ճանաչում է կուբացին, նշում է` պարողին կմիանա կուբացի պարուհի, բայց մինչ այդ կենտրոնը հայուհիների մեջ է փնտրում իդեալական պարուհու, ով ռիթմի զգացողություն ունի ու կկարողանա դառնալ Կուբանոյի զուգընկերը պարում:

Ashot Parsyan
“Salsa Մեգա Master”-ի ժամանակ դիջեյի պարտականությունները կատարելու է Աշոտ Փարսյանը


“Իսպանական կենտրոն”-ի նախագահը Bravo.am-ին ասաց` օրինական ճանապարհով են կուբացի պարողին Հայաստանում աշխատելու բերում:).“Որ կուբացիները լավ չեն ապրում Կուբայում, գաղտնիք չէ, բայց ինձ թվում է` քաղաքական թեմաները խառնել ճիշտ չէ, որովհետեւ իրենք միշտ խուսափում են հակապետական բաներ ասել: Այն կազմակերպությունը, որտեղ ինքը դասավանդում է, թույլ է տվել, որ Երեւան գա”:

Կարեւորը սեփական պարից հաճույք ստանալն է


Կարիբյան սիրողական պարի դպրոցի կարեւոր նախապայմանն է, որ մարդիկ սովորեն պարել հաճույքի համար: “Բացառապես սիրողական դասընթացներ են լինելու: Պրակտիկ պարեր է Կուբանոն սովորեցնելու, ոչ թե ձեւական, արտիստիկ բաներ, որ հետո ակումբներում ծիծաղելի ակրոբատական շարժումներ անեն: Կարեւորը` ռիթմով սկսեն պարել ու հաճույք ստանան սեփական պարից”,- նշեց Աշոտ Փարսյանը:

Cubano
Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)


Կուբանո դարձած Ջորդանոյի հետ շփումը սկզբում կլինի թարգմանչի օգնությամբ, հետագայում կամ կուբացին հայերեն կսովորի, կամ էլ պարի դպրոցի այցելուները` իսպաներեն:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` “Իսպանական կենտրոն”-ի արխիվից
 
 
“Salsa Մեգա Master”

“Salsa Մեգա Master”

Կուբացի Ջորդանոն հայրենիքից սեպտեմբերի 11-ին կժամանի Երեւան ու նույն օրը “Congress” հյուրանոցում մաստեր-կլաս կանցկացնի

Կուբացի Ջորդանոն հայրենիքից սեպտեմբերի 11-ին կժամանի Երեւան ու նույն օրը “Congress” հյուրանոցում մաստեր-կլաս կանցկացնի

“Salsa Մեգա Master”-ի ժամանակ դիջեյի պարտականությունները կատարելու է Աշոտ Փարսյանը

“Salsa Մեգա Master”-ի ժամանակ դիջեյի պարտականությունները կատարելու է Աշոտ Փարսյանը

Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)

Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)

0
978 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: