Բացվեց նկարչի հոբելյանական ցուցահանդեսը Նոյեմբերի 17-ին Նկարիչների միության դահլիճում բացվեց Սամվել Սևադայի` “Կույսի համաստեղություն” խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված նկարչի 60-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև Սամվել Սևադայի “Կույսի համաստեղություն” բանաստեղծությունների երկրորդ ժողովածույի և լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Գրքում ներկայացված է գեղարվեստական լուսանկարչություն և պոեզիա, կան հայտնի մարդկանց դիմանկարներ` Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Պարգև Սրբազան, բնանկարներ, նատյուրմորդներ, թեմատիկ և ժանրային գործեր: Bravo.am-ի հետ զրույցում Սամվել Սևադան նշեց, որ ներկայացրել է վերջին տարիների կատարած լավագույն գործերը.“Ցուցահանդեսը առաջին հերթին քննություն է ինձ համար. ցանկանում եմ իմանալ` արժեր 60 տարի ապրել այս աշխատանքն անելու համար”: Իր քննության գնահատականը նկարչիչն ակնկալում է ցուցահնդեսի այցելուներից: “Սիրում եմ իմ գրքերը. իմ կյանքի մի մասն են: Շուտով լույս կտեսնի նաև երրորդ հատորը”,- ասաց Սեւադան` ներկայացնելով բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` ”Կույսի համաստեղություն”-ը: Ի դեպ, Սամվել Սևադայի առաջին գիրքը կոչվում է “Մահվան պես դյութիչ”: Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը մեզ հետ կիսվելով իր տպավորություններով, նշեց, որ Սևադան բավական մեծ աշխատանք է կատարել: “Ե’վ հոգեվիճակը, և’ ոճը ինքնատիպ են: Կարևորն այն է, որ Սևադայի աշխատանքը շարունակություն պիտի ունենա. նա իր գործով սերունդ է դաստիարակում”,- ասաց Գայանե Խաչատրյանը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Նկարիչների միությունը և “ՀայART” մշակութային կենտրոնը: Ներկայացված է 185 լուսանկարչական և գեղանկարչական գործեր: Ցուցահանդեսը կտևի 10 օր: Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: