18 Nov 2009
Տպել Տպել
 
Սամվել Սևադա. “Կույսի համաստեղություն”

Բացվեց նկարչի հոբելյանական ցուցահանդեսը

Նոյեմբերի 17-ին Նկարիչների միության դահլիճում բացվեց Սամվել Սևադայի` “Կույսի համաստեղություն” խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված նկարչի 60-ամյա հոբելյանին:

Սամվել Սեւադան իր հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ

Սամվել Սեւադան իր հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ

Ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև Սամվել Սևադայի “Կույսի համաստեղություն” բանաստեղծությունների  երկրորդ ժողովածույի և լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Գրքում  ներկայացված է  գեղարվեստական լուսանկարչություն և պոեզիա, կան  հայտնի մարդկանց դիմանկարներ` Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Պարգև Սրբազան, բնանկարներ, նատյուրմորդներ, թեմատիկ և ժանրային գործեր:

Bravo.am-ի հետ զրույցում Սամվել Սևադան նշեց, որ ներկայացրել է վերջին տարիների կատարած լավագույն գործերը.“Ցուցահանդեսը առաջին հերթին քննություն է ինձ համար. ցանկանում եմ իմանալ` արժեր  60  տարի ապրել այս աշխատանքն անելու համար”:

Սամվել Սեւադայի լուսանկարներից

Սամվել Սեւադայի լուսանկարներից

Իր  քննության գնահատականը  նկարչիչն  ակնկալում է ցուցահնդեսի այցելուներից:

“Սիրում եմ իմ գրքերը. իմ կյանքի մի մասն են: Շուտով լույս կտեսնի նաև երրորդ հատորը”,- ասաց Սեւադան` ներկայացնելով  բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` ”Կույսի համաստեղություն”-ը: Ի դեպ, Սամվել Սևադայի առաջին գիրքը կոչվում է “Մահվան պես դյութիչ”:

Սամվել Սեւադայի աշխատանքներից

Սամվել Սեւադայի աշխատանքներից

Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը մեզ հետ կիսվելով իր տպավորություններով, նշեց, որ Սևադան  բավական մեծ աշխատանք է կատարել: “Ե’վ հոգեվիճակը, և’ ոճը  ինքնատիպ են: Կարևորն այն է, որ Սևադայի աշխատանքը շարունակություն պիտի ունենա. նա իր գործով սերունդ է դաստիարակում”,- ասաց Գայանե Խաչատրյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Նկարիչների միությունը և “ՀայART”  մշակութային կենտրոնը: Ներկայացված է 185 լուսանկարչական և գեղանկարչական գործեր: Ցուցահանդեսը  կտևի 10 օր:

Տեքստը եւ լուսանկարները`Սիրանուշ Եղիազարյանի

    կարծիքներ չկան     1,159 Դիտումներ
Հաջորդ
Հայ ուսանողները քեֆ են անում:)

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by