×


Սանրվածքներ + զգեստներ

Սանրվածքներ + զգեստներ

“Կոլիզեյ”-ում Fashion Show կայացավ “Elite fashion”-ը “Mazzi” գեղեցկության սրահի հետ համատեղ գարնան վերջին օրը` մայիսի 31-ին “Սայաթ-Նովա” համալիրում Fashion Show Էր կազմակերպել: Ցուցադրվեցին դիզայներ Ալիսա Հարությունյանի հեղինակած հավաքածուներն ու “Mazzi”-ի վարսահարդարների, դիմահարդարների եւ մատնահարդարների աշխատանքները: "Սանրվածքներ “Կոլիզեյ” ակումբում մոդելները երեք անգամ բեմահարթակ դուրս եկան: Ներկայացվեցին հյուսվածքներ, ֆրանսիական, հունական, ավանգարդ ոճի սանրվածքներ: Երեխաներն էլ ցուցադրեցին իրենց տարիքին հարիր սանրվածքները:): Երեկոյան զգեստների եւ դասական, տոնական սանրվածքների ցուցադրությունն էլ եզրափակեց երեկոն: "Fashion-show" ““Mazzi” իտալերեն նշանակում է “հավաքածու”: Միշտ աշխատում ենք ժամանակակից միտումներին հետեւել”,- ասում է “Mazzi” գեղեցկության սրահի հիմնադիր Սոնա Պետրոսյանը: "Fashion-show" Fashion Show-ի ընթացքում բեմի վրա խենթացավ երգչուհի Ջուսը, ելույթ ունեցան նաեւ “Սայաթ-Նովա” համալիրի մյուս ռեզիդենտները: Հա, չմոռանամ նշել. արաբական պարեր էլ ներկայացվեցին երկու փոքրիկ աղջիկների կողմից: Bravo.am Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW