×


Սարա Ջեսիկա Փարքեր

Սարա Ջեսիկա Փարքեր

Գերնիհարություն թե՞ անորեքսիա Մի քանի օր առաջ Լոնդոնում տեղի ունեցավ “Սեքսը Մեծ  Քաղաքում-2” աղմկալից ֆիլմի պրեմիերան: Սակայն Leicester Square-ում լոնդոնյան պրեմիերայի ընթացքում գլխավոր հերոսուհի` Քերի Բրեդշոույին մարմնավորող սեքսուալ եւ հմայիչ Սարա Ջեսիկա Փարքերը պարզապես ահաբեկել է երկրպագուներին եւ լուսանկարիչներին իր հիվանդագին նիհարությամբ եւ ուժասպառ տեսքով: Sara Jessica Parker Դեմքը եւ վիզը կարելի է կարգի բերել պրոֆեսիոնալ շպարի եւ կոսմետիկ միջոցների օգնությամբ, սակայն Սարա Ջեսիկայի դաստակները դավաճանեցին իրեն եւ վկայեցին նրա հիվանդագին վիճակի մասին: Այնուհետեւ նորաձեւության օրինակ ծառայող Սարա Ջեսիկան բարձրացրեց իր` Ալեքսանդր ՄաքՔուինից երկար զգեստի փեշը, եւ դերասանուհին երկրպագուները ցուցադրեց իր չափազանց բարակ եւ ոսկրոտ որտքերը, որոնք եւս անհանգստության տեղիք են տալիս: Վերջին հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել է, որ իրեն գերհոգնած եւ ծեր է զգում: Sara Jessica Parker Մի քանի տարի առաջ գերնիհարության պատճառով տղամարդկանց ամսագրերից մեկի հեղինակները Սարա Ջեսիկա Փարքերին անվանել էին «ամենա ոչ սեքսուալ կին»: Դե ինչ, Bravo.am-ը դերասանուհուն ի սրտե մաղթում է մի լավ հանգստանալ եւ սնվել “Սեքսը Մեծ Քաղաքում-2” ֆիլմի ծանր պրոմոարշավից հետո: Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին