26 Jan 2010
Տպել Տպել
 
“Սասնա ծռեր”

Առաջին հայկական լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան

Հունվարի 25-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Սասնա ծռեր” լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք արվեստագետներ ու արվեստասերներ: :)

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից

Bravo.am-ը հետեւեց ֆիլմի ցուցադրությանն ու, զրուցելով ստեղծագործական խմբի հետ, պարզեց, որ նկարահանման աշխատանքները տեւել են 8 տարի: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի ստեղծման համար աշխատել է հսկայական կոլեկտիվ. մի շարք նկարիչներ , դերասաններ, հնչյունային ռեժիսոր եւ այլ մասնագետներ:

“Սասնա ծռեր”-ի ռեժիսորը Արման Մանարյանն է: Մուլտֆիլմի հիմքում էպոսի`  Հովհ. Թումանյանի մշակած տարբերակն է: Խմբագրական աշխատանքները կատարել է Երվանդ Մանարյանը:

“Սասնա ծռեր”-ի ռեժիսոր Արման Մանարյան

“Սասնա ծռեր”-ի ռեժիսոր Արման Մանարյան

Ինչպես նշեց ռեժիսոր Արման Մանարյանը, “Սասնա ծռերը” երկար սպասված գործ է մեզ համար. “Եվ որ ամենակարեւորն է` այն առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է հայկական անիմացիայի պատմության մեջ”: :)

“Սասնա ծռերում” գլխավոր հերոսին` Սասունցի Դավթին ձայնավորում է Խորեն Աբրահամյանը: Էպոսը ներկայացնում է Կարեն Ջանիբեկյանը, ձայնակացում են Նիկոլայ Ծատուրյանը, Ժենյա Ավետիսյանը, Ջուլիետա Բաբայանն ու մի շարք այլ դերասաններ:

“Սասնա ծռեր” մուլտֆիլմի ստեղծագործական կազմը

“Սասնա ծռեր” մուլտֆիլմի ստեղծագործական կազմը

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ անցյալ տարի Կաննի կինոշուկայում ներկայացվել են մուլտֆիլմից դրվագներ, որոնք արժանացել են համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների համակրանքին: Արդեն վերջնական տեսքի եկած մուլտֆիլմն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Կաննի այս տարվա կինոփառատոնին: :)

Պրեմիերայից հետո մուլտֆիլը տեղ կգտնի  “Մոսկվա”  կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի շարքում: “Սասնա ծռերը” կցուցադրվի նաեւ “Հայրենիք” հեուստատեսությամբ:

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից

Ինչպես փաստում է ստեղծագործական անձնակազմը, “Սասնա ծռեր” մուլտֆիլմը ուսուցողական կլինի յուրաքանչյուր հայ մանուկի համար` օգնելով նրան ճանաչել հայ ժողովրդի հերոսական անցյալը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     1,284 Դիտումներ
Հաջորդ
Սյուզիի “պոզիտիվ սերը”

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by