26 Հունվար 10
“Սասնա ծռեր”
Առաջին հայկական լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան
Հունվարի 25-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Սասնա ծռեր” լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք արվեստագետներ ու արվեստասերներ: :)

Bravo.am-ը հետեւեց ֆիլմի ցուցադրությանն ու, զրուցելով ստեղծագործական խմբի հետ, պարզեց, որ նկարահանման աշխատանքները տեւել են 8 տարի: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի ստեղծման համար աշխատել է հսկայական կոլեկտիվ. մի շարք նկարիչներ , դերասաններ, հնչյունային ռեժիսոր եւ այլ մասնագետներ:
“Սասնա ծռեր”-ի ռեժիսորը Արման Մանարյանն է: Մուլտֆիլմի հիմքում էպոսի` Հովհ. Թումանյանի մշակած տարբերակն է: Խմբագրական աշխատանքները կատարել է Երվանդ Մանարյանը:

Ինչպես նշեց ռեժիսոր Արման Մանարյանը, “Սասնա ծռերը” երկար սպասված գործ է մեզ համար. “Եվ որ ամենակարեւորն է` այն առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է հայկական անիմացիայի պատմության մեջ”: :)
“Սասնա ծռերում” գլխավոր հերոսին` Սասունցի Դավթին ձայնավորում է Խորեն Աբրահամյանը: Էպոսը ներկայացնում է Կարեն Ջանիբեկյանը, ձայնակացում են Նիկոլայ Ծատուրյանը, Ժենյա Ավետիսյանը, Ջուլիետա Բաբայանն ու մի շարք այլ դերասաններ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ անցյալ տարի Կաննի կինոշուկայում ներկայացվել են մուլտֆիլմից դրվագներ, որոնք արժանացել են համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների համակրանքին: Արդեն վերջնական տեսքի եկած մուլտֆիլմն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Կաննի այս տարվա կինոփառատոնին: :)
Պրեմիերայից հետո մուլտֆիլը տեղ կգտնի “Մոսկվա” կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի շարքում: “Սասնա ծռերը” կցուցադրվի նաեւ “Հայրենիք” հեուստատեսությամբ:

Ինչպես փաստում է ստեղծագործական անձնակազմը, “Սասնա ծռեր” մուլտֆիլմը ուսուցողական կլինի յուրաքանչյուր հայ մանուկի համար` օգնելով նրան ճանաչել հայ ժողովրդի հերոսական անցյալը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից

“Սասնա ծռեր”-ի ռեժիսոր Արման Մանարյան

“Սասնա ծռեր” մուլտֆիլմի ստեղծագործական կազմը
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ անցյալ տարի Կաննի կինոշուկայում ներկայացվել են մուլտֆիլմից դրվագներ, որոնք արժանացել են համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների համակրանքին: Արդեն վերջնական տեսքի եկած մուլտֆիլմն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Կաննի այս տարվա կինոփառատոնին: :)
Պրեմիերայից հետո մուլտֆիլը տեղ կգտնի “Մոսկվա” կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի շարքում: “Սասնա ծռերը” կցուցադրվի նաեւ “Հայրենիք” հեուստատեսությամբ:

Դրվագ “Սասնա ծռեր” մուլտֆիլմից
Ինչպես փաստում է ստեղծագործական անձնակազմը, “Սասնա ծռեր” մուլտֆիլմը ուսուցողական կլինի յուրաքանչյուր հայ մանուկի համար` օգնելով նրան ճանաչել հայ ժողովրդի հերոսական անցյալը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
2286 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
2286 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: