×


“Serenity”-ին ես եմ”

“Serenity”-ին ես եմ”

Նիկի պարզ ու խաղաղ CD-ն Դեկտեմբերի 5-ին Red Bull բարում կայացավ երգիչ Նիկ Էգիբյանի`  Երեւանում առաջին, բայց թվով երրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը: “Serenity”-ում 22 երգ է զետեղված, որոնց երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց Նիկն է: Բոլոր երգերը անգլերեն լեզվով են: Նիկ Էգիբյանը “Serenity” CD-ի շնորհանդեսին “CD-ն ես եմ, որովհետեւ ամեն ինչ ես եմ արել` գործիքավորում, ձայնագրում, միքսում… մենակ եմ արել` իմ ստուդիայում: 22 երգ է. Անդրեն, Շուշան Պետրոսյանն ասացին, որ գիժ եմ, կարող էր երկու CD լինել: Դաբլ-CD-ն կթողարկեմ Ամերիկայում` փետրվարին: Դրա անունն ուրիշ կլինի: Ընկերներս  շատ էին ասում` այդքան երգ ունես, CD ձայնագրի:)”,- ասաց Նիկը: Ձայնասկավառակի երգերը ձայնագրվել են մոտ մեկ տարվա ընթացքում: Նիկ  Էգիբյանը ստեղծագործում է տարբեր ոճերում: “CD-ում կան էլեկտրոնային երգեր, ռոք-բալլադներ, տեխնոգործեր, Lost երգն ավելի դասական է:  Ջազային գործեր էլ ունեմ, որոնք չեմ զետեղել ալբոմում, անակնկալ է սպասվում: :) 40-ից ավել երգ էի ձայնագրել, բայց քանի որ mp3 չեմ, զետեղեցինք 22-ը` իմ ամենասիրածները”,- ասաց Նիկը: Նիկ Էգիբյանը “Serenity” CD-ի շնորհանդեսին հյուրերի հետ Նոր ձայնասկավառակի կապակցությամբ Նիկին շնորհավորելու էին եկել ընկերները` Շուշան Պետրոսյանը, Էրիկը, նորահայտ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ռեփեր Դավոն, Հայկ Կասպարովը եւ ուրիշներ: Նիկն ասաց, որ երկրպագուների համար ավելի մեծ շնորհանդես կկազմակերպի, երբ երկրորդ տեսահոլովակն էլ պատրաստ լինի. “Երգերիցս U&I-ը տեսահոլովակ ունի: Հաջորդը կնկարահանվի U don’t know երգի հիման վրա: U don’t know-ն իմ ամենալավ երգերից մեկն է, բայց ամենահարմարավետը ինձ զգում եմ I like it երգի մեջ: Էլեկտրոնային է, ես ակումբային երաժշտության մեջ եմ ինձ լավ զգում”,- ասաց Նիկը: “Serenity” CD-ի շնորհանդեսին Նիկ Էգիբյանը վերջին վեց ամիսների ընթացքում սկսել է ընկերներին էլ երգեր նվիրել: “Երգեր եմ գրել Անդրեի, Շուշան Պետրոսյանի, Էրիկի համար: Այսօր  Շուշան Պետրոսյանի, Նելլիի, Արշալույսի, Ժակլինի համատեղ երգի պրեմիերան էլ է: Շուտով տեսահոլովակ էլ կլինի: Անդրեի, Հասմիկ Կարապետյանի եւ Զարուհի Բաբայանի “Կյանքն իմ ձերն է” երգի երաժշտության հեղինակն էլ եմ ես: Մինչ այդ միայն ինձ համար էի ստեղծագործում ու բիթեր էի անում արտասահմանյան երգիչների համար, որոնք օգտագործվել են: Նշվել է իմ լեյբլը` հիթմեյքըր: Որ երգի մեջ լսեք այդ լեյբլը, ուրեմն իմն է:)”,- նշեց Նիկը: “Serenity”-ին առաջին անգամ Անգլիայում է ներկայացրել: Երգչի նպատակը արտասահմանյան շուկա մտնելն է: Առաջին երկու ձայնասկավառակներն էլ ԱՄՆ-ում է ներկայացրել: Էրիկը “Serenity” CD-ի շնորհանդեսին “Ամերիկյան շուկա եմ ուզում մտնել: Երկու տարի է` փորձում եմ, բայց ահավոր ծանր է: Եթե ծանոթություններ չունեցար, շատ դժվար է: Ծանոթություններ ձեռք բերելը մոտ երկու տարի է տեւում: Հիմա էլի կփորձենք, եթե չստացվի, եվրոպական շուկա կմտնեմ, որն ավելի հեշտ է”,- ասաց Նիկը: “Նիկի տեղը դուրսն է”. Նելլի Նիկը Շուշան Պետրոսյանի, Նելլիի, Արշալույսի եւ Ժակլինի համար երգ է գրել: Աղջիկները անչափ երջանիկ են, հատկապես Նելլին:): “Նիկին վաղուց գիտեմ, բայց համագործակցում ենք ընդամենը մի քանի ամիս: Նիկը այս քաղաքի ամենատաղանդավոր մարդն է, բայց իր տեղը դուրսն է. այնքան լավն է, որ արտասահմանում կգնահատվի: 6/8-ային իրավիճակները Նիկի համար չեն: Մեր հաջորդ տեսահոլովակի երգը Նիկինն է: Նույնսիսկ ինքն Է ձայնագրել ու միքսել: Նման լավ գործ իմ կյանքում չեմ ունեցել”,- ասաց Նելլին: “Serenity” CD-ի շնորհանդեսին Նիկ Էգիբյանը ծնվել է Հայաստանում, հրեական արմատներ ունի: Երգեր գրել սկսել է դպրոցն ավարտելուց հետո: “Հորական կողմից հրեա եմ: 1915 թվականի գաղթի ժամանակ է եղել ամեն ինչ, երկար պատմություն է: 2004 թվականից սկսել եմ երգեր գրել` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Հիմա սովորում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատուրայում”,- ասաց Նիկը: Երեկոյի ժամանակ Նիկը ընկերների համար նոր ձայնասկավառակից երգեր կատարեց: Դաշնամուրի նվագակցությամբ կատարումներ էլ եղան: Նիկ Էգիբյան “Նիկը շատ հանդարտ ու հանգիստ մարդ է, բարի, ընկերական: Երգելուց ագրեսիա չկա, երբեւէ բացասական էմոցիաներ չեմ ստացել: Նիկի կատարմամբ իմ հեղինակած “Ճիչ” երգը կզետեղվի ձայնասկավառակումս: Իր հանդարտ եւ սոուլ ոճում երգերն եմ սիրում, չեմ ասի, որ ինքը ռոքում կա, ավելի շատ փոփ-ռոքում է”,- ասաց  լուսանկարիչ, հաղորդավար Կարեն Գրիգորյանը: Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը Նիկին պրոֆեսիոնալ երաժիշտ է համարում. “Շատ եմ սիրում Նիկի ստեղծագործությունները: Այսօրվա շնչով է աշխատում, շատ օրիգինալ է: Ուզում եմ մեծ հաջողությունների հասնի, կատարելագործվի: Կարծում եմ` ես էլ կհամագործակցեմ”: Ի դեպ, ձայնասկավառակի դիմերեսին Նիկի նկարն է, որ Դիլիջանում է արվել. “Պարզ լիճն եմ շատ սիրում, դրա համար այնտեղ նկարվեցի: Մենեջերիս կինն է նկարել, odnklassniki.ru էի ուզում գցել, մեկ էլ որոշեցի, որ CD-իս վրա պետք է լինի: Մի նկար էլ կա, որ բուսաբաական այգում եմ նկարվել` հեռախոսով:  Մեկ էլ Սեւանն ու Արցախի բնությունն եմ շատ սիրում”,- ասաց Նիկը: Նիկի արմատները կփորփրենք ոչ շնորհանդեսային վիճակներում: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին