×


Շախմատի մրցաշար

Շախմատի մրցաշար

Այս անգամ էլ ու միշտ կհաղթի հավասարությունը : ) Աշխարհն  այս օրերին, ամենալավ իմաստով, ֆուտբոլով է “տառապում”, իսկ Bravo.am-ը մեծ հաճույքով այսօր շախմատային սեանսի էր հետեւում. բոլորի հետ անխտիր խաղում էր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:): Հունիսի 17-ին եւ 18-ին Երեւանի շախմատի ակադեմիայում “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագրով շախմատի մրցաշար անցկացվեց: Կազմակերպիչներն էին “Հույսի կամուրջ” եւ “Առաքելություն Արեւելք” կազմակերպությունները` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: Անցկացվեց “Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների” խորագրով շախմատի մրցաշարը Հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափար քարոզող միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցների  ներկայացուցիչներ, անհատներ: Մրցաշարի ամենափոքր մասնակիցը 9-ամյա Արման Խաչատրյանն էր: Նա շատ տպավորված էր. երազանքն է իրականացել:): “Չէի հուզվել, լավ էր,  բայց շատ վատ քայլեր արեցի: Թագուհին տվեց, զինվորով նավակս տարավ ու թագուհի մտավ”: Levon Aronyan Սարգսյան Սաթինեն էլ ասում է, որ Լեւոն Արոնյանի հետ խաղալիս տարերքի մեջ է ընկել:). “Շատ եմ սիրում իր մարտավարությունը, համ էլ շախմատը զարգացնում է մարդու ինտելեկտը, հնարավորություն է տալիս ավելի խորը մտածել, դրա համար ազատ ժամանակ միշտ խաղում եմ: Արոնյանը շատ արագ էր գործում ու ինձնից  տաս քայլ արագ մտածում: Ձիով հարձակվեց իմ թագավորի վրա, էլ քայլ չունեի անելու, մատ եղա”: “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանի տրամադրությունը հրաշալի էր, նա նշում է, որ առջեւում ֆուտբոլի մրցաշարն է. կրքերն էլ ավելի թեժ են լինելու:): “Շատ հաջող անցավ միջոցառումը, մրցակցության ոգին էլ չպակասեց, բոլորն էլ տրամադրված խաղում էին ու նույն տրամադրվածությամբ հաստատեցին, որ կողմ են օգնել, աջակցել. հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար”,- ասաց տիկին Սուսաննան: Suren Baghdasaryan & Levon Aronyan Շախմատի մրցաշարի հյուրերն էին գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, մասնակիցներին սեանս տվեց Լեւոն Արոնյանը: Գրոսմայստերին շնորհակալագիր եւ արձանիկ հանձնեցին: Լեւոն Արոնյանն ասում է` կարողացավ բոլոր խաղերում հաղթել, բայց ուժեղ մասնակիցներ կային. “Մի քիչ էլ իմ բախտը բերեց: Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարեւոր է, քանի որ սպորտսմենները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ժողովրդի կողմից ընդունվում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն ամեն մի հարցի շուրջ, որ մեզ մոտեցնում  է զարգացած գաղափարներին, մտածեն հաշմանդամների մասին, ամբողջ աշխարհում` ազատություն ու հավասարություն”,- ասաց Լեւոն Արոնյանը: Levon Aronyan Հաղթողներին պատվոգրերն ու մրցանակները հենց գրոսմայստերը հանձնեց: 3-րդ տեղը զբաղեցրեց “Կույրերի միավորում” մշակույթի պալատի գործադիր տնօրեն Յուրի Ավետիսյանը, 2-րդը` “Սկարպ” հասարակական կազմակերպության անդամ Լեւոն Ստեփանյանն էր, բացարձակ արդյունքով հաղթեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: Հաղթողները շախմատ նվեր ստացան, որոնց վրա մակագրեց Լեւոն Արոնյանը “Շատ լավ միջոցառում էր, մեծ հաճույքով մասնակցեցի: Առաջին անգամ Լեւոնի հետ շախմատ եմ խաղացել, երբ 11 տարեկան էր, ասացի` եթե ինձ հաղթես, անպայման աշխարհի չեմպիոն ես դառնալու, եւ հաղթեց:): Ես վատ չեմ խաղում, բայց դե Լեւոնի հետ խաղալը շատ դժվար է: Այսօր էլ փորձեցի դիմադրել, բայց չստացվեց”,- ասաց Սուրեն Բաղդասարյանը: Ի դեպ, հաղթողները շախմատ նվեր ստացան, որոնց վրա մակագրեց Լեւոն Արոնյանը: Շնորհավոր, Լեւոնին էլ նորանոր հաղթանակներ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին