×


Շավո Օդադջյան

Շավո Օդադջյան

SOAD-ի բաս-կիթառահարի արվեստի գործերը Երաժիշտ, երգահան, բազմաթիվ երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, տարբեր երաժշտական գործիքներին տիրապետող եւ աշխարհահռչակ “System of a Down” ռոք-խմբի բաս-կիթառահար 36-ամյա Շավո Օդադջյանը իր զբաղմունքների ցուցակը համալրեց եւս մեկով` կտավներ ստեղծելով: Համադրելով լուսանկարչությունը եւ գրաֆիկական արվեստը, լույսը եւ խավարը` Շավո Օդադջյանը ստանում է երբեմն մռայլ եւ տրամադրության փոփոխություններին ենթարկվող ինքնապատկերները: Shavo Odajyan Շավոյի կտավների հավաքածուի թողարկմամբ զբաղվում է “WAIL When Art Imitates Life” (Երբ արվեստը կրկնօրինակում է կյանքը) Լոս Անջելեսյան ընկերությունը, որը համագործակցում է բազմաթիվ երաժիշտ արվեստագետների հետ: Ի դեպ, Շավոն ներկայացնում է իր ստեղծագործությունների հավաքածուների փոփոխված և անփոփոխ տարբերակները: Նկարները փոփոխված են անձամբ Շավո Օդադջյանի կողմից եւ ներկայացված են սահմանափակ քանակությամբ` միայն 100 նկար: Դրանք ներկայացված են http://whenartimitateslife.com/shavo/index.html հասցեով: “System of a Down” խմբի գործունեության առաջին օրից ի վեր, ես եմ զբաղվել խմբի տեսահոլովակների, շրջագայությունների հետ կապված ձևավորման բոլոր հարցերով: Ուզում եմ բոլորիդ արվեստի մեջ ներգրավեմ, այն այնքան հարազատ է դարձել ինձ: Հուսով եմ դուք նույնպես խորապես կցնցվեք արվեստով: Եւ հիշեք` ազատամիտ եղեք եւ մնացեք խորհրդավոր: Խաղաղություն բոլորիդ”, գրել է Շավո Օդադջյանը Ֆեյսբուքի իր էջում: Շավո Օդադջյանի արվեստի գործերը արդեն հնարավոր է ձեռք բերել www.thewailproject.com կայքում: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին