×


Շուշան, Էմմա եւ Եղիշե

Շուշան, Էմմա եւ Եղիշե

Հերթական անիմաստ եւ սկանդալային ասուլիսը Անիմաստ ասուլիսները մեր կյանքի անբաժան մասն են դարձել: Այսօր երեւանյան բազմաթիվ մամուլի ակումբներից մեկում լրագրողների հետ մի քիչ, մի քիչ ամեն ինչի մասին զրուցեցին երգչուհիներ Շուշան եւ Էմմա Պետրոսյանները, ինչպես նաեւ “Արձագանք” ստուդիայի ղեկավար Եղիշե  Պետրոսյանը: Չմոռացան, բնականաբար, “Եվրատեսիլի”, երաժշտական ճաշակի ու մտածողության մասին: Պատասխանների լավագույն դրվագները` ստորեւ. Shushan, Emma & Yegishe Շուշան Պետրոսյան. – Մենք օտարածին տարր ենք համարվում, մրցանակներ չենք ստանում: Իրենք գիտեն, որ սխալ են: Բավական է միասին նստենք հարդարասենյակում, որտեղ գեղեցկանում են մեր աստղերը… Չեմ էլ ուզում այդ թեմայով խոսել. հանդիսատեսն ու ժողովուրդն ամենակարեւոր դատավորներն են: Լավ, դուք տեսե՟լ եք էդ աստղերի հանդիսատեսն էսօր ով ա: Ավելի մեծ ձեռքբերում է, երբ քո հանդիսատեսը տարիք ու չափ չունի` 13 տարեկանից մինչեւ ծնողներիցս մեծ տարիքով մարդիկ են: Համայն աշխարհում արվեստի անկում է: Էմմա Պետրոսյան. – Մենք ունենք շատ լավը ու էն, ինչ չի կարելի հեռարձակել: Մի քանի օր առաջ եմ վերադարձել Հարավային Ամերիկայից: Եվս մեկ անգամ հասկացա` ինչ է նշանակում հայ լինել: Երեխեք, կներեք, մենք ապրում ենք Հայաստանում, սա մերն է, մենք չենք էլ հասկանում` ինչ ունենք, ինչի համար ունենք, ինչքան ունենք, աշխարհը պետք է իմանա, որ մեր երկիրը մեր երկիրն է, մենք դա չենք գնահատում: Հարավային Ամերիկայում հասկացա`  ինչպես կարելի է չխոսել հայերեն, բայց երգել հայերեն, եւ ճիշտ երգել, հայ լեզվով ոգին մշտապես արթուն պահող երգեր, հայ լեզվով երգեր, լավ հեղինակների երգեր: Այդ ոգին այստեղ քիչ եմ տեսնում, մոդայիկ ուղղություն է այստեղ: Մոդա է ռիթմը, ես դեմ չեմ ռեփին ու այլ ժամանակակից երաժշտական ամենատարբեր սինթեզներին: Ինքս մեկն եմ, որ ողջունում եմ առաջադեմ միտքը: Վերջին ժամանակներս ով կարող է եւ ինչ ձեւով կարող է` հայտնվում է բեմում, ինչ ուզում` անում է: Եղիշե  Պետրոսյան. – Ամերիկան կարող է թքած ունենալ ուղղությունների վրա, որովհետեւ այնտեղ ազգերի անհասկանալի ֆյուժն է, ամեն մեկն իրենն անում է փոքրիկ շրջանակներում: Մենք անհանգստանալու բան ունենք: Վերջին զանգի կապակցությամբ  Հանրապետության հրապարակի համերգը անճաշակություն էր, հարգանք չկար հանդիսատեսի նկատմամբ. ոնց կաֆեում են նստում, էդ նույն հագուստով բեմի վրա էին: Emma & Yeghishe Աստղերին ինդիվիդուալիզմ է հարկավոր Էմմայի, Շուշանի ու Եղիշեի համար նորահայտ աստղ է Սուրեն Առուստամյանը, ով օրերս հանդես եկավ նաեւ Deep Purple ռոք-խմբի հետ: Էմմա Պետրոսյան. – Մենք Արթուր Մեսչյան տեսակը էլ չունենք, բայց փայլուն երեխաներ ունենք: Ինդիվիդուալիզմ է հարկավոր: Եղիշե Պետրոսյան. – Ալլա Լեւոնյանը, երբ նոր էր սկսում, մեկը, չեմ ուզում անունը տալ, երբ լսեց, ասաց` սա կատարյալ ռաբիս է: Շուշան Պետրոսյան. - Ես համաձայն եմ: Բայց ճաշակն ընդհատակում է, թե չէ չէր ծնվի Dorians-ը, Գոռի “Ես կուլամ” երգը: Ինչ հանգիստ ու արխային են էս մեր աստղերը: Այն արտիստը, որ դադարում է հուզվել, ավարտված արտիստ է: Փաստորեն, մեր աստղերը չսկսած ավարտված են: Եղիշե  Պետրոսյան. – Քուչի շորով բարձրանում են բեմ, ֆոնոգրամայի տակ ի՟նչ են անում: Emma & Yeghishe Եվա Ռիվասը ձայն ունի, արտաքինն էլ` նորմալ Շուշան Պետրոսյան. – 4 տարի է` կրակն եմ ընկել, ստիպված “Եվրատեսիլ” եմ նայում, որովհետեւ Հայաստանն են ներկայացնում: Ինչքա՟ն նստեմ ու էդ աղբը լսեմ, այնքան ուրախ եմ, որ Եվան երրորդն է. կլսեմ ու հանգիստ կշարունակեմ իմ գործերը: Եղիշե Պետրոսյան. – Լավ կլիներ` Արցախի հարցում նման ծախսերով պրոպագանդվեր մեր հայ լինելը: Մենք Լեռնային Ղարաբաղի համար տարրական քարոզ չենք անում, բայց սարսափելի գումարներ է ծախսվում մի հատ ինչ-որ տուն-տունիկի համար: Էմմա Պետրոսյան. - Բուն-բունիկ: Շուշան Պետրոսյան. – Այլ աշխարհիկ տարր ոնց որ լինի Եվան: Ձայն ունի, արտաքինը` նորմալ: Shushan Petrosyan Մայիսի 9-ին Շուշանն ու Էմման չերգեի՟ն Արցախում Շուշան Պետրոսյան. - Արցախում մայիսի 9-ի համերգը ձեր դուրն եկա՟վ: Արցախի ցավով տառապող երգիչներին տեսա՟ք: Էդ ի՟նչ համերգ էր, ո՞վ է երգել, ապրել դրա մեջ: Հանկարծ բեմ են դուրս գալիս մարդիկ, որ ակումբներում են երգում այստեղ, կյանքում էս երկրի ցավով ու ուրախությամբ չեն ապրել… Լավ ա էլի, կամպաշկայով կգնան, կայֆեր կանեն: Չի կարելի անսկզբունք համերգներ կազմակերպել, մայիսի 9-ին ես չլինեի՟ Արցախում: Զարմացած եմ. Էմման չլինե՞ր, Ասոն… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին