27 Նոյեմբեր 09
Շուշան Պետրոսյան եւ ART VOICES
 
 
0
Ջազային համերգ “Բրիջ” ակումբում

Նոյեմբերի 26-ին Շուշան Պետրոսյանն ու ART VOICES խումբը ջազային համերգով հանդես եկան “Բրիջ” ակումբում: Երգչուհին կատարեց սիրված ստեղծագործություններ Սթիվի Ուանդերի եւ այլ երաժիշտների երգացանկից:

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES
Շուշան Պետրոսյան եւ ART VOICES


“Հրաշալի երաժիշտների հետ կենդանի երգելու փաստը ինձ համար միշտ տոն է: Ամեն ինչ հրաշալի է: ART VOICES-ի հետ ջազային ծրագրով վաղուց եմ հանդես գալիս` արդեն 3 տարի: Տաղանդավոր երաժիշտներ են: Ամեն չորեքշաբթի երգում եմ “12” ակումբում: Շատ ակումբներում եմ երգել”,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Էթնո-ջազ ոճում հանդես եկող ART VOICES խմբի համար պատիվ է նման երգչուհու հետ ելույթ ունենալը: ”Հիմա քավերներ ենք անում, բայց ավելի լուրջ ծրագրեր ունենք: Մայիսին գնացել էինք Բուխարեստ ջազ-մրցույթի, Շուշանը մեզ շատ օգնեց, շնորհակալ ենք շատ: Մենք էլ “Գրան պրի” շահեցինք: Շուտով մեր ստեղծագործությունների սկավառակն ենք թողարկելու”,- ասաց ART VOICES-ի բաս-կիթառահար Էդգար Ավետիսյանը:

Շուշան Պետրոսյան
Շուշան Պետրոսյան


““Բրիջ” ակումբում ենք, կամուրջները պետք է միայն կառուցել, այրել պետք չի: Դա իմ եւ ձեր կյանքի մի մասն է, կարելի է հիշել տխրությամբ, թախիծով, բայց ոչ այրել: Ակումբում միայն անկիրթ մարդիկ կարող են ինձ խանգարել, ուրիշ ոչ մի բան, այս ակումբում նման բան չկա”,- ասում է Շուշան Պետրոսյանը:

Ակումբում այսուհետ լցնովի գարեջուր են հյուրասիրելու: Շուշան Պետրոսյանին այդ փաստը չհետաքրքրեց: “Ալկոհոլային խմիչքներից թեյն եմ նախընտրում, ընդհանրապես ալկոհոլ չեմ խմում, դրա համար էի անտարբեր”,- նշեց երգչուհին:

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES
Շուշան Պետրոսյան եւ ART VOICES


Ի դեպ, Շուշան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ART VOICES-ի հետ համատեղ ձայնասկավառակ թողարկելու ծրագիր ունեն:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


 
 
ART VOICES-ի բաս-կիթառահար Էդգար Ավետիսյան

ART VOICES-ի բաս-կիթառահար Էդգար Ավետիսյան

ART VOICES

ART VOICES

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

ART VOICES-ի սաքսոֆոնիստ Արթուր Գրիգորյան

ART VOICES-ի սաքսոֆոնիստ Արթուր Գրիգորյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

ART VOICES

ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

ART VOICES-ի կիթառահար Համլետ Շաղոյան

ART VOICES-ի կիթառահար Համլետ Շաղոյան

ART VOICES. ստեղնաշարային գործիքներ` Մանուկ Ղազարյան, շեփոր` Լևոն Պաչինյան, սաքսաֆոն` Արթուր Գրիգորյան, կիթառ` Համլետ Շաղոյան, բաս-կիթառ`  Էդգար Ավետիսյան, հարվածային գործիքներ` Պերճ Նահապետյան

ART VOICES. ստեղնաշարային գործիքներ` Մանուկ Ղազարյան, շեփոր` Լևոն Պաչինյան, սաքսաֆոն` Արթուր Գրիգորյան, կիթառ` Համլետ Շաղոյան, բաս-կիթառ` Էդգար Ավետիսյան, հարվածային գործիքներ` Պերճ Նահապետյան

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

“Բրիջ” ակումբի տնօրեն, դերասան Վարշամ Գեւորգյան

“Բրիջ” ակումբի տնօրեն, դերասան Վարշամ Գեւորգյան

“Բրիջ” ակումբի տնօրեն, դերասան Վարշամ Գեւորգյան

“Բրիջ” ակումբի տնօրեն, դերասան Վարշամ Գեւորգյան

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

Շուշան Պետրոսյան եւ ART VOICES

0
2503 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: