06 Փետրվար 10
Սիգարային փառատոն
 
 
0
Սիգարի սիրահարները` Mezzo ակումբում :)

Փետրվարի 5-ին Mezzo Classic House ակումբում կայացավ սիգարային միջազգային  “High Smoke” փառատոնը: Երեկոյի հյուրերն էին սիգարի սիրահարները, մի շարք դերասաններ, արվեստագետներ, երգիչներ, գործարարներ ու բազում հայտնիներ, որոնց կգտնեք լուսանկարներում: :)

Փառատոնի կազմակերպիչը Սիգարի հայկական ասոցիացիան էր: Երեկոյի հյուրերին ողջունեց ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանը, նշելով, որ փառատոնին ներկա են հյուրեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Վրաստանից. “Վայելեք ակումբի հյուրընկալությունը եւ սիգարի բուրմունքը”,- մաղթեց փառատոնի կազմակերպիչը:

Davit Davtyan and Rubina
Հյուրերին ողջունեց սիգարի հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանը


Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ մրցանակաբաշխություն: Մրցանակներ հանձնվեցին 9 տարբեր անվանակարգերի հաղթողներին` Երեւանի լավագույն սիգար-ակումբին, սիգարային ռեստորանին, լավագույն սիգարային ընկերությանը,  խանութ-սրահին եւ այլն:

Երգչուհի Շպռոտին դիզայներ Գեորգի Հարությունյանն էր առաջարկել մասնակցել սիգարային երեկոյին. “Առաջ, երբ ծխում էի, վանիլային համով սիգարներն էի սիրում: Հիմա հոտը տանել չեմ կարողանում ու զարմանում եմ, թե ոնց եմ դիմանում, որ մարդիկ ծխում-փչում են: Ոչինչ, մի կերպ կդիմանամ :)”,- ասաց Շպռոտը: Իսկ դիզայներ Գեորգի Հարությունյանը ծխում է, բայց միայն սիգար. “Հաճույքով եմ մասնակցում սիգարային փառատոններին, քանի որ միայն սիգար եմ ծխում: Ճիշտ է, նման միջոցառումներին համարյա միշտ նույն մարդիկ են լինում, բայց շատ գեղեցիկ վայրում ու հետաքրքիր միջավայրում է անցկացվում”,- ասաց դիզայները:

Shprot and Georgi Harutyunyan
Երգչուհի Շպռոտն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը Mezzo Classic House ակումբում


Սիգարային փառատոնին ներկաներին հյուրասիրում էին կոկտեյլներ, սիգարի տեսքով թխվածքներ: Հյուրերը համտեսում էին նաև խմիչքներ ու տարբեր համերով սիգարներ:

Դերասան Հովհաննես Բաբախանյանը սիգարային երեկոյին եկել էր դստեր` Լիայի հետ. “Ամեն անգամ ուրախանում եմ, որ Երեւանում կազմակերպվում է որեւէ գեղեցիկ միջոցառում: Ես ընդհանրապես ծխող չեմ, բայց սիրում եմ վայելել սիգարի համը: Սիգար ծխողները կհաստատեն, որ ծխախոտի կախվածության հետ կապ չունի այն :)”,- ասաց Հովհաննես Բաբախանյանը:

Hovhannes babaxanyan and Lia
Հովհաննես Բաբախանյանն իր դստեր` Լիայի հետ սիգարային փառատոնին


Հյուրերից Լիլիթին առանձնահատուկ դուր էր եկել շոկոլադե համով սիգարը. “Սիգարի սիրահար չեմ, ուղղակի սիրում եմ այսպիսի միջավայրում շփվել ընկերներիս հետ ու լիցքաթափվել: Երաժշտությունը, մարդիկ, հյուրասիրությունը շատ լավն են, միայն վատ է, որ ամբողջ սրահը ծխի հոտով է լցված :)”,- իր տպավորություններով կիսվեց այցելուներից մեկը:

Նշենք, որ սիգարային փառատոնն ամենամյա է, անց է կացվում 4-րդ անգամ: Կազմակերպիչների խոսքերով, այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել սիգարային “կուլտուրան” եւ զբաղվել սիգարի շուկայի ուսումնասիրմամբ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Սիգարի սիրահար Արամոն Mezzo ակումբում

Սիգարի սիրահար Արամոն Mezzo ակումբում

Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս ներկա էր սիգարային փառատոնին

Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս ներկա էր սիգարային փառատոնին

Երգչուհի Շպռոտն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը Mezzo Classic House ակումբում

Երգչուհի Շպռոտն ու դիզայներ Գեորգի Հարությունյանը Mezzo Classic House ակումբում

Սիգարի սիրահար Միքայել Պողոսյանը Mezzo ակումբում

Սիգարի սիրահար Միքայել Պողոսյանը Mezzo ակումբում

Ավետիս Խախամյանն ու Ռուբինա Գրիգորյանը սիգարային փառատոնի մրցանակաբաշխությանը

Ավետիս Խախամյանն ու Ռուբինա Գրիգորյանը սիգարային փառատոնի մրցանակաբաշխությանը

Սիգարային փառատոնի մասնակից

Սիգարային փառատոնի մասնակից

Հյուրերին ողջունեց սիգարի հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանը

Հյուրերին ողջունեց սիգարի հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանը

Սիգարային փառատոնը վարեց Ռուբինա Գրիգորյանը

Սիգարային փառատոնը վարեց Ռուբինա Գրիգորյանը

Արա Գեւվորգյանն ու Արսինե Նավասարդյանը սիգարային փառատոնին

Արա Գեւվորգյանն ու Արսինե Նավասարդյանը սիգարային փառատոնին

Սիգարային փառատոնի մասնակից

Սիգարային փառատոնի մասնակից

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Դերասանուհի Արսինե Նավասարդյանն ու դերասան Գարիկ Չեպչյանը եւս մասնակցում էին սիգարային փառատոնին

Դերասանուհի Արսինե Նավասարդյանն ու դերասան Գարիկ Չեպչյանը եւս մասնակցում էին սիգարային փառատոնին

American Chikago Jazz Band-ը Mezzo Classic House ակումբում

American Chikago Jazz Band-ը Mezzo Classic House ակումբում

American Chikago Jazz Band-ը Mezzo Classic House ակումբում

American Chikago Jazz Band-ը Mezzo Classic House ակումբում

Հայ Ֆեստ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան

Հայ Ֆեստ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան

Սիգարային փառատոն Mezzo ակումբում

Սիգարային փառատոն Mezzo ակումբում

Կոնյակը սիգարի անբաժանելի զույգն է

Կոնյակը սիգարի անբաժանելի զույգն է

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Փառատոնի մասնակիցները հյուրասիրվեցին սիգարի տեսքով թխվածքներով

Փառատոնի մասնակիցները հյուրասիրվեցին սիգարի տեսքով թխվածքներով

Elite Life ընկերության նախագահ`Ավետիս Խախամյանը սիգարային փառատոնին

Elite Life ընկերության նախագահ`Ավետիս Խախամյանը սիգարային փառատոնին

Սիգարային փառատոնի մասնակիցներ

Սիգարային փառատոնի մասնակիցներ

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակից

Սիգարային փառատոնի մասնակից

Սիգարային փառատոն Mezzo ակումբում

Սիգարային փառատոն Mezzo ակումբում

Mezzo Classic House ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյան

Mezzo Classic House ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյան

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը եւ սիգարի հայկական ասոցիացիայի անդամ Կարեն Մովսիսյանը

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը եւ սիգարի հայկական ասոցիացիայի անդամ Կարեն Մովսիսյանը

Սիգարային փառատոնի մասնակիցները

Սիգարային փառատոնի մասնակիցները

Հովհաննես Բաբախանյանն իր դստեր` Լիայի հետ սիգարային փառատոնին

Հովհաննես Բաբախանյանն իր դստեր` Լիայի հետ սիգարային փառատոնին

Սիգարի սիրահար Արամոն Mezzo ակումբում

Սիգարի սիրահար Արամոն Mezzo ակումբում

Արա Գեւորգյանը Mezzo ակումբում

Արա Գեւորգյանը Mezzo ակումբում

0
1795 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: