×


Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյան

2010-ին թող ինձ սերն այցելի... Bravo.am-ը այսօր գնացել էր Սիլվա Հակոբյանենց տուն` համոզվելու` իսկապես երգչուհին դեռ հավատում է Ձմեռ պապի գոյությանը: Պարզեցինք, որ նա ձյուն չի սիրում, օգնում է մորն ու քրոջը ամանօրյա պատրաստություններում ու 00:00-ին շատ մեծ երազանք է պահելու: Սիլվա Հակոբյանը . “2010-ին թող ինձ սերն այցելի...” “Ինձ թվում է` օրերից մի օր Ձմեռ պապը Լապլանդիայից գալու է մեր տուն: 10 տարեկան էի, երբ իմացա, որ Ձմեռ պապին մեր բարեկամներն էին, ծնողներս: Չհայտնաբերեցի, ինձ ասացին, որ իրականում Ձմեռ պապիկ չկա, մեծանում ես, ու նա էլ այցի չի գալիս քեզ: Բայց մեկ ա հավատում եմ, որ իսկական Ձմեռ պապ կա”,- հավատով ասում է Սիլվան: Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում Երգչուհին Ձմեռ պապից շատ նվերներ է ստացել, բայց ամենագլխավորը, “ինչը որ ուզում է”, առջեւում է: “Փոքր ժամանակ տիկնիկներ, խաղալիքներ էի ստանում, լիքը քաղցրավենք, միրգ, շատ էի սիրում, ամբողջը ուտում էի: Բայց հիմա երազանքներս գլոբալ իմաստ ունեն, ուզում եմ, որ հաջողություն լինի, առողջություն, տարբեր տիպի գրիպները մեզնից շատ հեռու լինեն”: Սիլվան Ամանորը գրեթե միշտ ընտանիքի հետ է դիմավորում Նոր տարին. շատ է սիրում այդ ավանդույթը. “Երկու անգամ ընտանիքիս հետ չեմ եղել Ամանորին: Առաջինը 2006 թվականին էր, երբ ԱՄՆ-ում էի գտնվում: Այդ օրը կարոտից լացում էի: Անցյալ տարի էլ հորս հետ Դիլիջանում դիմավորեցի: Այս տարի միասին ենք լինելու, շատ լավ է: Ամեն տարի Նոր տարվա օրերին շատ ծանրաբեռնված եմ լինում ամանորյա նկարահանումներով, ազատ օր չեմ ունենում, հալ ու մաշ եմ լինում: Ուտեստները մայրս ու քույրս են պատրաստում, բայց երբ ժամանակ գտնում եմ, օգնում եմ: Արդեն մաքրություն եմ արել”: Սիլվան ու Գուչոն Երգչուհին ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում, բայց միայն այդքանը:): “Ամերիկայում ես, Քրիստինե Պեպելյանը անձեռոցիկը վառեցինք ու շամպայնի մեջ գցեցինք, բայց մնաց կոկորդիս, մի կերպ կուլ տվեցի...Դա առաջին ու վերջին անգամն էր, որ նման բան արեցի: Հիմա նման բաների չեմ հավատում, բայց երազանք պահում եմ բոլորի համար: 2008-ին երազանք էի պահել, որ մարդիկ իրենց զուգընկերոջը գտնեն, այդ տարի իմ բարեկամներից, ծանոթներից շատերը գտան իրենց երկրորդ կեսին, ամուսնացան կամ նշանվեցին: Անկեղծ ասած, իմ ժամանակն այնքան քիչ է, որ չեմ հասցնում այդ մասին մտածել, բայց տեսնենք, գուցե 2010-ին ինչ-որ մի բան լինի: Որ լինի` կասեմ”,- ասում է Սիլվան: Էդգարը, Սիլվան եւ Մանեն Սիլվայի ամանորյա երազանքն էր իր ազդեցությունն ունեցել, թե չէ, բայց քույրը` Մանե Հակոբյանը, նշանվեց նույն տարում: 2010-ին էլ հնարավոր է` ամուսնանա: “Ես արդեն ընտրյալ ունեի, Սիլվայի երազանքը այնքանով կատարվեց, որ նշանվեցի: Մկան տարի էր, մուկիկները զույգերով էինք դրել, իր ազդեցությունն ունեցավ: 2009-ին շատ երգեր գրեցի Սիլվայի, ուրիշ երգիչ-երգչուհիների համար: Իմ հաջողություններն Սիլվայի հետ են կապված: Ես ու եղբայրս ավելի շատ աշխատում ենք նրա համար: Երգս դարձավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հիմնը: Այն Ինգա եւ Անուշ Արշակյաններն են կատարում”,- ասում է Մանե Հակոբյանը: Գուչոն` Ձմեռ Պապ:) Ի դեպ, Մանեն ու եղբայրը` Էդգարը, փոքր ժամանակ Սիլվայի գլխին “խաղ են խաղացել”: “Շատ բկլիկ էր փոքր ժամանակ, մենք էլ մրգերի փոխարեն բանջարեղենի կտորներ էինք լցրել տոպրակի մեջ, կոնֆետի մեջ սոխեր էինք փաթաթել ու դրել էինք բարձի տակ: Ջղայնացավ, լացեց, բայց նորը տվեցինք”,- պատմեց Մանե Հակոբյանը: Սիլվա Հակոբյանի համար 2009-ը մենահամերգներով լի տարի էր: “Հայաստանի մարզերում, Հալեպում, Բեյրութում, Ռուսաստանի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում ելույթ ունեցա: Armenian Music Awards-2009-ում տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցի: Տարին լավ եզրափակվեց, 2010-ի համար էլ արդեն պարտաստած երգեր ունեմ. “Սիլոյի պար”-ով սկսելու ենք, “Սիրելու համար”-ով շարունակելու: Կարող է մենահամերգ էլ ունենամ, բայց բան չեմ ասում, անակնկալ թող լինի”: Սիլվայի Ձմեռ Պապը Սիլվան բոլորին շնորհավորում է գալիք տարվա կապակցությամբ, ցանկանում, որ ժպիտները շատանան, քննադատությունները վերանան, սեր լինի, փոքրիկ հրաշքներ ծնվեն: Իրեն էլ ցանկանում է. “Առաջին հերթին հաջողություններ, որովհետեւ շատ ծրագրեր ունեմ իրականացնելու: Ինչ ձեռնարկենք, առանց խոչընդոտների լինի, հեշտությամբ, միշտ ընտանիքիս կողքին լինեմ եւ... Թող այս տարի ինձ սերը այցելի”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW