29 Դեկտեմբեր 09
Սիլվա Հակոբյան
 
 
0
2010-ին թող ինձ սերն այցելի...

Bravo.am-ը այսօր գնացել էր Սիլվա Հակոբյանենց տուն` համոզվելու` իսկապես երգչուհին դեռ հավատում է Ձմեռ պապի գոյությանը: Պարզեցինք, որ նա ձյուն չի սիրում, օգնում է մորն ու քրոջը ամանօրյա պատրաստություններում ու 00:00-ին շատ մեծ երազանք է պահելու:

Սիլվա Հակոբյանը . “2010-ին թող ինձ սերն այցելի...”
Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”


“Ինձ թվում է` օրերից մի օր Ձմեռ պապը Լապլանդիայից գալու է մեր տուն: 10 տարեկան էի, երբ իմացա, որ Ձմեռ պապին մեր բարեկամներն էին, ծնողներս: Չհայտնաբերեցի, ինձ ասացին, որ իրականում Ձմեռ պապիկ չկա, մեծանում ես, ու նա էլ այցի չի գալիս քեզ: Բայց մեկ ա հավատում եմ, որ իսկական Ձմեռ պապ կա”,- հավատով ասում է Սիլվան:

Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում
Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում


Երգչուհին Ձմեռ պապից շատ նվերներ է ստացել, բայց ամենագլխավորը, “ինչը որ ուզում է”, առջեւում է: “Փոքր ժամանակ տիկնիկներ, խաղալիքներ էի ստանում, լիքը քաղցրավենք, միրգ, շատ էի սիրում, ամբողջը ուտում էի: Բայց հիմա երազանքներս գլոբալ իմաստ ունեն, ուզում եմ, որ հաջողություն լինի, առողջություն, տարբեր տիպի գրիպները մեզնից շատ հեռու լինեն”:

Սիլվան Ամանորը գրեթե միշտ ընտանիքի հետ է դիմավորում Նոր տարին. շատ է սիրում այդ ավանդույթը. “Երկու անգամ ընտանիքիս հետ չեմ եղել Ամանորին: Առաջինը 2006 թվականին էր, երբ ԱՄՆ-ում էի գտնվում: Այդ օրը կարոտից լացում էի: Անցյալ տարի էլ հորս հետ Դիլիջանում դիմավորեցի: Այս տարի միասին ենք լինելու, շատ լավ է: Ամեն տարի Նոր տարվա օրերին շատ ծանրաբեռնված եմ լինում ամանորյա նկարահանումներով, ազատ օր չեմ ունենում, հալ ու մաշ եմ լինում: Ուտեստները մայրս ու քույրս են պատրաստում, բայց երբ ժամանակ գտնում եմ, օգնում եմ: Արդեն մաքրություն եմ արել”:

Սիլվան ու Գուչոն
Սիլվան ու Գուչոն


Երգչուհին ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում, բայց միայն այդքանը:): “Ամերիկայում ես, Քրիստինե Պեպելյանը անձեռոցիկը վառեցինք ու շամպայնի մեջ գցեցինք, բայց մնաց կոկորդիս, մի կերպ կուլ տվեցի...Դա առաջին ու վերջին անգամն էր, որ նման բան արեցի: Հիմա նման բաների չեմ հավատում, բայց երազանք պահում եմ բոլորի համար: 2008-ին երազանք էի պահել, որ մարդիկ իրենց զուգընկերոջը գտնեն, այդ տարի իմ բարեկամներից, ծանոթներից շատերը գտան իրենց երկրորդ կեսին, ամուսնացան կամ նշանվեցին: Անկեղծ ասած, իմ ժամանակն այնքան քիչ է, որ չեմ հասցնում այդ մասին մտածել, բայց տեսնենք, գուցե 2010-ին ինչ-որ մի բան լինի: Որ լինի` կասեմ”,- ասում է Սիլվան:

Էդգարը, Սիլվան եւ Մանեն
Էդգարը, Սիլվան եւ Մանեն


Սիլվայի ամանորյա երազանքն էր իր ազդեցությունն ունեցել, թե չէ, բայց քույրը` Մանե Հակոբյանը, նշանվեց նույն տարում: 2010-ին էլ հնարավոր է` ամուսնանա: “Ես արդեն ընտրյալ ունեի, Սիլվայի երազանքը այնքանով կատարվեց, որ նշանվեցի: Մկան տարի էր, մուկիկները զույգերով էինք դրել, իր ազդեցությունն ունեցավ: 2009-ին շատ երգեր գրեցի Սիլվայի, ուրիշ երգիչ-երգչուհիների համար: Իմ հաջողություններն Սիլվայի հետ են կապված: Ես ու եղբայրս ավելի շատ աշխատում ենք նրա համար: Երգս դարձավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հիմնը: Այն Ինգա եւ Անուշ Արշակյաններն են կատարում”,- ասում է Մանե Հակոբյանը:

Գուչոն` Ձմեռ Պապ:)
Գուչոն` Ձմեռ Պապ:)


Ի դեպ, Մանեն ու եղբայրը` Էդգարը, փոքր ժամանակ Սիլվայի գլխին “խաղ են խաղացել”: “Շատ բկլիկ էր փոքր ժամանակ, մենք էլ մրգերի փոխարեն բանջարեղենի կտորներ էինք լցրել տոպրակի մեջ, կոնֆետի մեջ սոխեր էինք փաթաթել ու դրել էինք բարձի տակ: Ջղայնացավ, լացեց, բայց նորը տվեցինք”,- պատմեց Մանե Հակոբյանը:

Սիլվա Հակոբյանի համար 2009-ը մենահամերգներով լի տարի էր: “Հայաստանի մարզերում, Հալեպում, Բեյրութում, Ռուսաստանի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում ելույթ ունեցա: Armenian Music Awards-2009-ում տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցի: Տարին լավ եզրափակվեց, 2010-ի համար էլ արդեն պարտաստած երգեր ունեմ. “Սիլոյի պար”-ով սկսելու ենք, “Սիրելու համար”-ով շարունակելու: Կարող է մենահամերգ էլ ունենամ, բայց բան չեմ ասում, անակնկալ թող լինի”:

Սիլվայի Ձմեռ Պապը
Սիլվայի Ձմեռ Պապը


Սիլվան բոլորին շնորհավորում է գալիք տարվա կապակցությամբ, ցանկանում, որ ժպիտները շատանան, քննադատությունները վերանան, սեր լինի, փոքրիկ հրաշքներ ծնվեն: Իրեն էլ ցանկանում է. “Առաջին հերթին հաջողություններ, որովհետեւ շատ ծրագրեր ունեմ իրականացնելու: Ինչ ձեռնարկենք, առանց խոչընդոտների լինի, հեշտությամբ, միշտ ընտանիքիս կողքին լինեմ եւ... Թող այս տարի ինձ սերը այցելի”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
Գուչոն խաղում է Ձմեռ Պապի հետ

Գուչոն խաղում է Ձմեռ Պապի հետ

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան պատրաստվում է Ամանորին

Սիլվան ու Մանեն

Սիլվան ու Մանեն

Գուչոն խաղում է Ձմեռ Պապի հետ

Գուչոն խաղում է Ձմեռ Պապի հետ

Գուչոն` Ձմեռ Պապ:)

Գուչոն` Ձմեռ Պապ:)

Էդգարը, Սիլվան եւ Մանեն

Էդգարը, Սիլվան եւ Մանեն

Էդգարը, Սիլվան եւ Մանեն

Էդգարը, Սիլվան եւ Մանեն

Սիլվան ու Գուչոն

Սիլվան ու Գուչոն

Սիլվան ու Գուչոն

Սիլվան ու Գուչոն

Սիլվան հավատում է, որ իսկական Ձմեռ Պապ կա...

Սիլվան հավատում է, որ իսկական Ձմեռ Պապ կա...

...եւ հավատում, որ մի օր նա կգա իրենց տուն

...եւ հավատում, որ մի օր նա կգա իրենց տուն

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվա Հակոբյան. “2010-ին թող ինձ սերն այցելի...”

Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում

Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում

Սիլվայի Ձմեռ Պապը

Սիլվայի Ձմեռ Պապը

Գուչոյին զվարճացնելը Սիլվայի ամենասիրելի զբաղմունքներից է

Գուչոյին զվարճացնելը Սիլվայի ամենասիրելի զբաղմունքներից է

Սիլվայի շունիկը` Գուչոն, նույնպես պատրաստվում է Ամանորին

Սիլվայի շունիկը` Գուչոն, նույնպես պատրաստվում է Ամանորին

Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում

Սիլվան ամեն տարի Ամանորի գիշերը երազանք է պահում

0
3297 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: