22 Հոկտեմբեր 09
Սիլվա Հակոբյանի “Խաչիկ, Վաչիկը”
 
 
0
Տեսահոլովակի պրեմիերան` երգչուհու 21-ամյակին

Հոկտեմբերի 23-ին Սիլվա Հակոբյանը դառնում է 21 տարեկան: Երգչուհին իր տարեդարձին “Խաչիկ, Վաչիկ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն  է նվիրում երկրպագուներին:

“Խաչիկ, Վաչիկ”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Սիլվայի քույրն է` Մանե  Հակոբյանը, գործիքավորումը կատարել է եղբայրը` Էդգարը: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը: Նկարահանումները տեղի են ունեցել Սիլվա Հակոբյանի ծննդավայրում` Վայոց Ձոր մարզի Ազատեք գյուղում:

“Ուրախ երգ է: Տեսահոլովակն էլ ավելի հումորային է: Ես գյուղում եմ ապրում, ամուսինս խոպան է գնում, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը հետեւիցս են ընկել, բայց “ոչ են, ոչ են, ոչ են, ոչ են, դու ես իմ սրտի թիքյան”: 6/8 ոճում նախորդ երգերիցս  տարբերվում է նրանով, որ օգտագործված է Վայքի բարբառը: Կարենի հետ շատ հաճելի է աշխատելը. երկրորդ անգամ է ինձ համար տեսահոլովակ նկարահանում: 6 ժամ են տեւել նկարահանումները”,-  Bravo.am-ին պատմեց Սիլվա Հակոբյանը:

Տեսահոլովակում հանդես են եկել Երեւանի կամերային թատրոնի դերասաններ Անդոն ու Ռաֆոն, Սիլվայի պապը, տատը եւ այլ բարեկամներ: “Շատ ուրախ անցան  նկարահանումները: Եթե մի տեղ Անդոն ու Ռաֆոն կան, զավեշտն անպակաս է: Գյուղական կոլորիտն ամբողջովին օգտագործել ենք` կովեր, էշեր: Խաչիկի դերում Ռաֆոն է, Անդոն ամուսինս է, որ խոպան է գնում: Իմ ու Անդոյի հնդկական կինոն է շատ զվարճալի… Վերջում ես գնում եմ իր մոտ խոպան”,- ասաց Սիլվան:

Գուչոն  ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին
Գուչոն ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին


Սիլվայի շնիկը` Գուչոն էլ է նկարահանվել տեսահոլովակում: “Ամուսնուս շան դերում է: Ես մկնիկ էլ ունեմ` Զուզուն, որ 2 տարի է` մեզ հետ է: Անցյալ տարի ծննդյանս օրը Արսեն Գրիգորյանն էլ Գիգի անունով թութակ նվիրեց, բայց Գիգին սատկեց, շատ ծանր տարա: Հաջորդ թութակիս էլ Գիգի անվանեցինք”,- ասաց Սիլվա Հակոբյանը:

“Սիլոյի պարը”

Սիլվա Հակոբյանի հաջորդ տեսահոլովակը կնկարահանվի “Սիլոյի պարը” երգի հիման վրա: Սիլվային հոգնեցնում է քաղաքի միապաղաղությունը, նույնությունը, եւ նա որոշում  է հնարել մի պար, որ կցրի լարվածությունը, եւ բոլորը կպարեն իր հետ:

Սիլվայի թութակը` Գիգին
Սիլվայի թութակը` Գիգին


“R&B ոճում է: Մշակված է հատուկ պար` Սիլոյի պարը: Արթուր Մարատովիչի մոտ եմ պարի հաճախում: Շատ հեշտ պար է, կարծում եմ, կպարեն եւ մեծահասակները, եւ փոքրերը. շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծափ-ծափ-ծափ... Տեսահոլովակը դարձյալ Կարեն Ստեփանյանն է նկարահանելու: Էլ չասեմ, որ երգը քույրս է գրել, եղբայրս էլ գործիքավորել է”,- նշեց Սիլվան:

Ի դեպ, Սիլվա Հակոբյանը ծննդյան տարեդարձը այս տարի նշելու է Ռուսաստանում: Նոյեմբերին էլ Ռազմիկ Ամյանի եւ Հայկոյի հետ համերգներով նորից կմեկնի  Ռուսաստան: “Մի տարի էլ ծննդյանս օրը Երեւանում մենահամերգով կնշեմ: Արդեն կենդանի նվագախումբ ունեմ”,- ասաց երգչուհին:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


 
 
Կադր նոր տեսահոլովակի նկարահանումներից

Կադր նոր տեսահոլովակի նկարահանումներից

Կադր նոր տեսահոլովակի նկարահանումներից

Կադր նոր տեսահոլովակի նկարահանումներից

Սիլվա Հակոբյանն իր ձայնագրման ստուդիայում

Սիլվա Հակոբյանն իր ձայնագրման ստուդիայում

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան  Հ.Գ. Գիգին նեղացել է, որ իրեն մոռացել են

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան Հ.Գ. Գիգին նեղացել է, որ իրեն մոռացել են

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան

Սիլվան  Գիգիի, Գուչոյի, Զուզուի հետ

Սիլվան Գիգիի, Գուչոյի, Զուզուի հետ

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան

Զուզու մկնիկը, Գուչոն ու Սիլվան

Զուզուն երկու տարի է` Սիլվայի հետ է

Զուզուն երկու տարի է` Սիլվայի հետ է

Սիլվայի թութակը` Գիգին

Սիլվայի թութակը` Գիգին

Գուչոն  ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին

Գուչոն ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին

Սիլվա Հակոբյանը Bravo.am-ի ֆոտոշարքում

Սիլվա Հակոբյանը Bravo.am-ի ֆոտոշարքում

Գուչոն չի սիրում, երբ իրեն շոր են  հագցնում  

Գուչոն չի սիրում, երբ իրեն շոր են հագցնում 

Սիլվան եւ Գիգին

Սիլվան եւ Գիգին

0
3735 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: