07 Հունվար 10
“Արծաթե եւ ոսկե”
 
 
0
Երեկույթ “Ձմեռային փառատոնի” շրջանակներում

Հունվարի 5-ին Silver Glamour սրճարանում ամանորյա “Արծաթե եւ ոսկե” փարթի էր, որն անց էր կացվում “Ձմեռային փառատոն 2009”-ի շրջանակներում: Երեկույթի կազմակերպիչներն էին «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունն ու Aftershock Republic ակումբը: Փարթին ամենամյա է, անց է կացվում արդեն 3-րդ անգամ:

Silver and Gold Party
Silver and Gold Party


“Այս տարի որոշեցինք նոր վայրում անցկացնել, որպեսզի նման չլինի անցած տարիներին: Փառատոնն ավելի շատ ընտանեկան է, իսկ այս փարթին հատուկ երիտասարդ ակումբասերների համար է”, - նշեց փարթիի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլեանը:

Արծաթագույն մթնոլորտում հյուրերը պարում էին, լուսանկարվում օրվա գլխավոր գույներով` ոսկեգույն ու արծաթագույն դիմակներով: “Տարին շատ հաճելի փարթիով եմ սկսում, հույս ունեմ 2010 թիվն այսպես գունեղ ու լավ կանցնի”,- ասաց հյուրերից Լիլիթը:

Silver and Gold Party
Silver and Gold Party


Երեկոյի ընթացքում չեղան հատուկ շոու համարներ ու մրցույթներ, քանի որ կազմակերպիչները հաշվի էին առել նախորդ տարիների փորձը. “Փարթին չենք ընդհատում խոսքով ու խաղերով, մարդիկ իրենց համար պարում են, խմում, ուրախանում: Ծրագրերով չենք ծանրաբեռնում պարողներին”, - ասաց  Րաֆֆի Նիզիբլեանը:

Silver and Gold Party
Silver and Gold Party


Ներկաներին հյուրասիրում էին կոկտեյլներով, երեկույթի երաժշտությունն ապահովում էին DJ Smile-ը եւ DJ Miro-ն, որոնք հնչեցնում էին ռետրո, փոփ, հաուս եւ այլ ոճերի երաժշտություն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը


 
 
Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

Silver and Gold Party

0
2454 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: