25 Feb 2010
Տպել Տպել
 
Սիրուշո

Երգչուհին Մալթայում հայերեն է երգել

Bravo.am-ը արդեն պատմել է, որ Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր: Երգչուհուն փետրվարի 20-ին կայացած “Go Malta Eurosong 2010”-ին ելույթ ունենալու էր հրավիրել Մալթայի PBS ազգային հեռուստատեսությունը:

Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր

Սիրուշոն “Եվրատեսիլ-2010”-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր

Թա Քալիում` “Fairs & Convention” համալիրում,  հնչել է Եվրոպայում Սիրուշոյի այցեքարտը դարձած  “Քելե, քելե”-ն, որի ժամանակ հանդիսատեսը նրա հետ երգել ու պարել է: Երգչուհին կատարել է նաեւ հայերեն “Հավատում եմ” երգը:

Ինչպես Bravo.am-ին հայտնեց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը, Մալթա չորսօրյա այցի ընթացքում Սիրուշոյի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է եղել. հեռուստառադիոծրագրերի, տարբեր միջոցառումների, հանդիպումների հյուրն է եղել,  մասնակցել է Մալթայում իրականացվող ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնին: Նա նաեւ ֆոտոսեսիայի է մասնակցել Մալթայի Մդինա կոչվող հինավուրց քաղաքում: Այդ լուսանկարներից  մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեզ:

“Fairs & Convention” համալիրում հնչել է “Քելե, քելե”-ն

“Fairs & Convention” համալիրում հնչել է “Քելե, քելե”-ն

Սիրուշոյի մենեջերը նշեց, որ երգչուհու  ազատ հաղորդակցվելուն եւ մալթացիների սիրտը գրավելուն օգնել է նաեւ նրա անգլերենի լավ իմացությունը. “Սիրուշոն հավանել է Մալթան, Մալթան ու նրա բնակիչներն էլ` իրեն”:

Երգչուհին Մալթայում գործող հեղինակավոր ընկերություններից եւ անհատներից համագործակցության առաջարկներ է ստացել: Հետեւեք Bravo.am-ին մանրամասներին տեղեկանալու համար:

Սիրուշոն հավանել է Մալթան

Սիրուշոն հավանել է Մալթան

Գուցե Սիրուշոյի` Մալթա այցից հետո “Եվրատեսիլ 2010”-ին Հայաստանն այս պետությունից բարձր միավորներ ստանա: Արեւիկ Ուդումյանը նշեց, որ ջերմ ընդունելության են արժանացել. մալթացիները սիրել են Սիրուշոյին ու Հայաստանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից

    1 կարծիք     6,437 Դիտումներ
Հաջորդ
Պլասիդո Դոմինգո
1 Կարծիք
 Nane /26.02.10 | 1:08 /

Sirushi jan, es qez shaaaaaaaaat em sirum, du im amenasirac ergchuhin es u maxtum em qez mec, mec hajoxutyunner.

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“Խաչագողի հիշատակարանը”
Րաֆֆու հանրահայտ վեպն արդեն էկրանավորված է
կարդալ...
 
More news
 
Աստղերի «Առաջին քայլերը»
Ներկայացանում է «Ե՞ս Yes » ամսագիրը
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը
կարդալ...
Մկրտիչ Արզումանյան
«Կարգին սերիալ»-ը թարմություն կբերի
կարդալ...
Salsa Մեգա Master
Կուբացին պարել կսովորեցնի հենց փարթիի ժամանակ:)
կարդալ...
“ArtaSax”
Կայացավ քառյակի թանգարանային համերգը
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
karne
 
AnJeL
 
astghik92
 
17
 
ARKADI055
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by