15 Ապրիլ 10
Սիրուշո
 
 
0
“Հավատում եմ” երգի արկածները

Bravo.am-ը ներկայացրել է “Հավատում եմ” երգի հիման վրա նկարահանված` Սիրուշոյի նոր տեսահոլովակը: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է, տեսահոլովակը նկարահանել է Ժոռ Մելոյանը: “Հավատում եմ”-ը պրեմիերա չունեցավ: Այսօր ներկայացնում ենք Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանի տրամադրած լուսանկարները տեսահոլովակի  նկարահանման ընթացքից եւ “Հավատում եմ”-ի արկածները:

Sirusho
“Հավատում եմ” երգը Սիրուշոն գրել է նվիրելու նպատակով


Տեսահոլովակը Ժոռ Մելոյանը նկարահանել է Երեւանում, բայց վերջնական աշխատանքներն իրականացվել են Մոսկվայում: Այն գրեթե պատրաստ վիճակում ռեժիսորը գցում է youtube` սահմանափակ դիտումների համար, որ Սիրուշոն գնահատի: Այն էլ ֆանատները առաջ են ընկնում ու համացանցը ողողում Սիրուշոյի` նոր, ոչ պաշտոնական տեսահոլովակով:): Մի քանի ժամում “Հավատում եմ”-ը բազմաթիվ դիտումներ է ունենում, ներկայիս պահին մոտ 30000 դիտում ունի youtube-ում տեղադրված տեսահոլովակի միայն մի տարբերակը:

Sirusho & Jor Meloyan
Սիրուշոն ու “Հավատում եմ” տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանը


“Հավատում եմ”-ը պրեմիերա չունեցավ, քանի որ տեսահոլովակի վերջնական տարբերակը պատրաստ էր երգչուհու` համերգով Միացյալ Նահանգներ մեկնելու օրը: “Հավատում եմ” երգը Սիրուշոն գրել է նվիրելու նպատակով:

Երգի թեման Սիրուշոյի կյանքից չէ, երգչուհին չի ամուսնալուծվել: Այսօր նոր երգեր է ձայնագրում, շուտով ձայնասկավառակ կթողարկի: Ի դեպ, Միացյալ Նահանգներում Սիրուշոն ֆոտոսեսիա է ունեցել նոր ձայնասկավառակի համար: Լուսանկարիչը հայտնի Գերրի Ավենաիմն է, ով “People” ամսագրի շապիկներն է նկարահանում:

Ի դեպ, տեսահոլովակի պաշտոնական տարբերակը կարող եք դիտել մեր կայքում:













 
 
Երգչուհին նոր երգեր է ձայնագրում, շուտով ձայնասկավառակ կթողարկի

Երգչուհին նոր երգեր է ձայնագրում, շուտով ձայնասկավառակ կթողարկի

“Հավատում եմ” երգը Սիրուշոն գրել է նվիրելու նպատակով

“Հավատում եմ” երգը Սիրուշոն գրել է նվիրելու նպատակով

Սիրուշոն ու “Հավատում եմ” տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանը

Սիրուշոն ու “Հավատում եմ” տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանը

Սիրուշոն “Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Սիրուշոն “Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

“Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում

“Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում

Սիրուշոն “Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Սիրուշոն “Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

“Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

“Հավատում եմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

0
9018 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: