25 Մայիս 10
Սիրուշո
 
 
0
Լույս է տեսել երգչուհու նոր ձայնասկավառակը : )

Լույս է տեսել Սիրուշոյի նոր` թվով 4-րդ ձայնասկավառակը, որը մի քանի օրից կհայտնվի վաճառքում: Երգչուհին իր անվամբ հիմնել է “Սիրուշո Production” ընկերություն, այս ձայնասկավառակն էլ դրա առաջին աշխատանքն է: Երգչուհու թիմն այժմ պատրաստվում է ձայնասկավառակի շնորհանդեսին, որի վայրն ու ժամը դեռ հստակ որոշված չեն: Հետեւելով Bravo.am-ի լուրերին` կտեղեկանաք առաջիկա շնորհանդեսի բոլոր մանրամասներին: : )

Sirusho
Սիրուշոյի նոր` “Հավատում եմ” CD-ի քովերը


“Հավատում եմ” ձայնասկավառակի ֆոտոնկարահանումներն անց են կացվել Լոս-Անջելեսում` Սիրուշոյի վերջին համերգային շրջագայության ընթացքում: Լուսանկարների հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Jerry Avenaim-ն է, ով  բազմաթիվ շապիկներ է նկարում, այդ թվում “Vogue”, “People”, “GQ” եւ “Glamour” ամսագրերի:

Sirusho
“Հավատում եմ” ձայնասկավառակի ֆոտոնկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում


Մինչ շնորհանդեսը, մայիսի 26-ին Սիրուշոն, Արման Հովհաննիսյանն ու Ռազմիկ Ամյանը Մարզահամերգային համալիրում համատեղ համերգ կտան: Երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանն ասաց, որ հատուկ այդ համերգի համար Սիրուշոն անակնկալ է պատրաստել. “Համերգին մի քանի սիրված երգեր է ներկայացնելու: Այս խիտ գրաֆիկի պայմաններում կհասցնի շփվել հանդիսատեսի հետ:  Մեծ անակնկալ է լինելու հատուկ այս համերգի համար”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ուդումյանը




 
 
Սիրուշոյի նոր` “Հավատում եմ” CD-ի քովերը

Սիրուշոյի նոր` “Հավատում եմ” CD-ի քովերը

Երգչուհու նոր ձայնասկավառակի ֆոտոնկարահանումների ընթացքը

Երգչուհու նոր ձայնասկավառակի ֆոտոնկարահանումների ընթացքը

Սիրուշոն Եվրատեսիլ 2010 նախընտրականի ժամանակ

Սիրուշոն Եվրատեսիլ 2010 նախընտրականի ժամանակ

“Հավատում եմ” ձայնասկավառակի ֆոտոնկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում

“Հավատում եմ” ձայնասկավառակի ֆոտոնկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում

Լուսանկարների հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Jerry Avenaim-ն է

Լուսանկարների հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Jerry Avenaim-ն է

0
8312 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: