05 Հունիս 10
Սիրուշո
Կայացավ երգչուհու նոր ձայնասկավառակի շնորհանդեսը
Սիրուշոյի 4-րդ` «Հավատում եմ» ձայնասկավառակի շնորհանդեսն անցավ ամառային բացօթյա մթնոլորտում: Հունիսի 4-ին Կարապի լճի հարեւանությամբ «Rich» սրճարանում հնչում էին Սիրուշոյի երգերը, հավաքվել էին նրա երկրպագուներն ու սպասում էին օրվա «մեղավորին»::)

Բացի երկրպագուներից, Սիրուշոյին շնորհավորելու էին եկել գործընկերները` Տիգրան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն, Խորեն Լեւոնյանը, Արմինկան, Նազենի Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Հրաչ Քեշիշյանը, Սոֆի Մխեյանը եւ ուրիշներ:
Երգչուհու հավաստմամբ, երկար են աշխատել այս ձայնասկավառակի վրա, որում ընդգրկված են արդեն հայտնի երգեր` «Հավատում եմ», «Էրոտաս», «Քելե-քելե» (remix), «Time to pray», նաեւ նոր կատարումներ` «1, 2, 3», «Շատ լավ, ոչինչ», «Ես քո երազն եմ», «One and only» եւ այլն: Լուսանկարների հեղինակը Jerry Avenaim-ն է, դիզայնինը` Գագա Ամատունին:

Այս CD-ն «Սիրուշո Production»-ի առաջին աշխատանքն է: Նրա անվամբ հիմնված ընկերությունն օրինական կերպով կզբաղվի երգչուհուն վերաբերող հարցերով. «Կարեւոր է, որ մեր ստեղծած նախագծով պայքարելու ենք կեղծ, «ծովահենային» ձայնասկավառակների դեմ, առայժմ ստացվում է: Իմ բոլոր շրջագայությունների, համերգների, սկավառակների, գրած երգերի հարցերով կզբաղվի «Սիրուշո Production»-ը: Հուսով եմ` հետագայում կաշխատենք նաեւ այլ երգիչների հետ», - ասաց երգչուհին:

Նա նշեց, որ իր երգերն ունեն հայկական ու արեւելյան մոտիվներ. «Ձայնասկավառակում էլ գրված է` «Իմ երկիրն արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկում է…Իմ երաժշտությունը` նույնպես»: Որքան էլ ներկայացնեմ եվրոպական երաժշտությունը, ինձանից հայկականը չի հեռանա, չեմ էլ ուզում, որ հեռանա: Լինի դա հունական, դիսկոտեկային, թե արեւելյան երգ, անպայման կա հայկական զգացողությունը»:
Ձայնասկավառակում Սիրուշոյի երգերի խոսքերը գտնելու փոխարեն կարող եք կարդալ նրա մտքերն իր երգերի մասին. «Երբ լսել եմ ուրիշ արտիստների երգերը, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմանալ կատարողի վերաբերմունքն այդ երգին»:

Ալբոմի առաջին երգը «Հավատում եմ» հեղինակային երգն է, որի մասին Սիրուշոն գրել է. «Ես հավատում եմ իմ ընտանիքին եւ ընկերներին, հավատում եմ երաժշտությանը, երկրպագուներիս, հավատում եմ սիրուն, երջանկությանը, անկեղծությանն ու նվիրվածությանը, ես հավատում եմ այսօրվան, տաղանդին, իմաստնությանը, բնությանն եմ հավատում եւ այդպես շարունակ… Մի խոսքով` ես հավատում եմ Աստծուն»:
Սիրուշոյի խոսքերով, հանդիսատեսի մոտ հաճախ այնպիսի կարծիք է ձեւավորվում, որ իր երգերը ներկայացնում են իր հոգեվիճակը, բայց. «Իմ գրած երգերն անպայման չէ, որ իմ մասին լինեն: Կարող եմ ամենատարբեր բաներից ազդվել` ընկերներիս պատմություններից, հեռուստացույց դիտելիս կամ ուրախանալ լավ առիթից»:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` երգչուհին նշեց, որ կլինեն դուետներ արտերկրյա կատարողների հետ, հունիսի 25-26-ին համերգներ են նախատեսված Կանադայում, իսկ երեւանյան մենահամերգ դեռ չի լինի. «Շատ երկար ժամանակ է պետք պատրաստվել մենահամերգին: Չեմ ուզում հերթականի նման լինի. պետք է ներկայացնեմ այնպիսի համարներ, որ ինձ էլ, հանդիսատեսին էլ հետաքրքիր լինի»:
Նոր ֆիլմ Սիրուշոյի մասին : )
Սյուզան Մարգարյանը հիշեց, թե ինչպես էր իր դուստրը փակվում սենյակում ու. «Հաճախ մենակ մնալով` գրում էր խոսքեր կամ երաժշտություն: Միշտ փնտրտուքների մեջ է, ուզում է ստեղծել նորը: Կուզեմ, որ բոլոր ծնողներն ունենան այդ հաճելի պահերը», - ասաց նա ու հավելեց, որ ձայնասկավառակում ունի իր սիրելի երգերը. «Արթուր Գրիգորյանի հեղինակած «Կորցրած մեղեդի» երգը ժամանակին ես եմ կատարել: Հիմա Սիրուշոն է երգում, որը իր սկեսրոջ ցանկությունն էր, ինչի համար ուղղակի երջանիկ եմ: Նաեւ Սիրուշոն ու ես «Օրոր» անունով նոր երգ ենք ձայնագրել, որն իմ ձայնասկավառակում կզետեղվի: Մի անակնկալ էլ կա:). նրա մասին ֆիլմ ենք նկարում, հիմա պատրաստման ընթացքի մեջ է, երեւի աշնանը պատրաստ կլինի»:

Սիրուշոն նոր երգ է գրել Զարուհի Բաբայանի համար
«Վստահ եմ` մի քանիսը սիրվել են հանդիսատեսի կողմից, դրա համար էլ ընդգրկվել են սկավառակում: Կարծում եմ` Սիրուշոյի կյանքում աշխատանքային այնպիսի բուռն շրջան է, որ հաջորդ ձայնասկավառակն երկար սպասեցնել չի տա: Շատ սիրում եմ «Էրոտաս» ու «Time to pray» երգերը: Այս CD-ն իր լսարանը շատ շուտ կգտնի, որովհետեւ երգերը բազմաժանր են: Մի երգ է գրել ինձ համար ջազ-բլյուզ ոճի մեջ. կոչվում է «Դու»: Ուզում եմ, որ նրա կյանքում միշտ լինի շատ սեր ու երջանկություն, ինչ-որ իմ սրտում կա, բոլորը Սիրոշոյին», - ասաց Զարուհի Բաբայանը:

Երբ Նազենիին ձայնասկավառակ են նվիրում, նա լսում է…:)
«Միշտ կան հարազատ գործեր, որոնք լսում ես, ու քեզ թվում է` տարիներով գիտես այդ երգերը: Սիրուշոյի «Էրոտաս»-ը կամ «Հավատում եմ»-ը հենց այդ երգերից են: Ինձ համար ազդեցիկ ու էներգետիկ երգ է նաեւ «Inside»-ը, որը «Եվրատեսիլի» ժամանակ է գրվել: Երբ երգիչներն իրենց սկավառակները տալիս են, լսում եմ տանը կամ մեքենայի մեջ: Ունեմ էստրադային իմ սիրելի երգերը, օրինակ, Ֆորշի «մահացու» CD-ն կարող եմ գնալ ու ձեռք բերել: Ուրախ եմ, որ մեր երգիչները հասնում են այն որակին, որ ուզում ես սրտանց ծախսել քո գումարն ու գնել սկավառակը»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Շնորհանդեսի ընթացքում երկրպագուները գնում էին ձայնասկավառակը, Սիրուշոյի նկարով շապիկներ, պաստառներ, գրիչներ, երգչուհին էլ լուսանկարվում էր, մակագրում դրանք, վերջում էլ կտրեց ձայնասկավառակի շապիկի լուսանկարով տորթն ու հյուրասիրեց ներկաներին::)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Գագա Ամատունին, Տիգրան Պետրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը
Այս CD-ն «Սիրուշո Production»-ի առաջին աշխատանքն է: Նրա անվամբ հիմնված ընկերությունն օրինական կերպով կզբաղվի երգչուհուն վերաբերող հարցերով. «Կարեւոր է, որ մեր ստեղծած նախագծով պայքարելու ենք կեղծ, «ծովահենային» ձայնասկավառակների դեմ, առայժմ ստացվում է: Իմ բոլոր շրջագայությունների, համերգների, սկավառակների, գրած երգերի հարցերով կզբաղվի «Սիրուշո Production»-ը: Հուսով եմ` հետագայում կաշխատենք նաեւ այլ երգիչների հետ», - ասաց երգչուհին:

Երգչուհու ձայնասկավառակի շապիկի լուսանկարով տորթը
Նա նշեց, որ իր երգերն ունեն հայկական ու արեւելյան մոտիվներ. «Ձայնասկավառակում էլ գրված է` «Իմ երկիրն արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկում է…Իմ երաժշտությունը` նույնպես»: Որքան էլ ներկայացնեմ եվրոպական երաժշտությունը, ինձանից հայկականը չի հեռանա, չեմ էլ ուզում, որ հեռանա: Լինի դա հունական, դիսկոտեկային, թե արեւելյան երգ, անպայման կա հայկական զգացողությունը»:
Ձայնասկավառակում Սիրուշոյի երգերի խոսքերը գտնելու փոխարեն կարող եք կարդալ նրա մտքերն իր երգերի մասին. «Երբ լսել եմ ուրիշ արտիստների երգերը, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմանալ կատարողի վերաբերմունքն այդ երգին»:

Երգչուհի Սիրուշոն
Ալբոմի առաջին երգը «Հավատում եմ» հեղինակային երգն է, որի մասին Սիրուշոն գրել է. «Ես հավատում եմ իմ ընտանիքին եւ ընկերներին, հավատում եմ երաժշտությանը, երկրպագուներիս, հավատում եմ սիրուն, երջանկությանը, անկեղծությանն ու նվիրվածությանը, ես հավատում եմ այսօրվան, տաղանդին, իմաստնությանը, բնությանն եմ հավատում եւ այդպես շարունակ… Մի խոսքով` ես հավատում եմ Աստծուն»:
Սիրուշոյի խոսքերով, հանդիսատեսի մոտ հաճախ այնպիսի կարծիք է ձեւավորվում, որ իր երգերը ներկայացնում են իր հոգեվիճակը, բայց. «Իմ գրած երգերն անպայման չէ, որ իմ մասին լինեն: Կարող եմ ամենատարբեր բաներից ազդվել` ընկերներիս պատմություններից, հեռուստացույց դիտելիս կամ ուրախանալ լավ առիթից»:

Սիրուշո. «Ես հավատում եմ իմ ընտանիքին եւ ընկերներին… Մի խոսքով` ես հավատում եմ Աստծուն»
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` երգչուհին նշեց, որ կլինեն դուետներ արտերկրյա կատարողների հետ, հունիսի 25-26-ին համերգներ են նախատեսված Կանադայում, իսկ երեւանյան մենահամերգ դեռ չի լինի. «Շատ երկար ժամանակ է պետք պատրաստվել մենահամերգին: Չեմ ուզում հերթականի նման լինի. պետք է ներկայացնեմ այնպիսի համարներ, որ ինձ էլ, հանդիսատեսին էլ հետաքրքիր լինի»:
Նոր ֆիլմ Սիրուշոյի մասին : )
Սյուզան Մարգարյանը հիշեց, թե ինչպես էր իր դուստրը փակվում սենյակում ու. «Հաճախ մենակ մնալով` գրում էր խոսքեր կամ երաժշտություն: Միշտ փնտրտուքների մեջ է, ուզում է ստեղծել նորը: Կուզեմ, որ բոլոր ծնողներն ունենան այդ հաճելի պահերը», - ասաց նա ու հավելեց, որ ձայնասկավառակում ունի իր սիրելի երգերը. «Արթուր Գրիգորյանի հեղինակած «Կորցրած մեղեդի» երգը ժամանակին ես եմ կատարել: Հիմա Սիրուշոն է երգում, որը իր սկեսրոջ ցանկությունն էր, ինչի համար ուղղակի երջանիկ եմ: Նաեւ Սիրուշոն ու ես «Օրոր» անունով նոր երգ ենք ձայնագրել, որն իմ ձայնասկավառակում կզետեղվի: Մի անակնկալ էլ կա:). նրա մասին ֆիլմ ենք նկարում, հիմա պատրաստման ընթացքի մեջ է, երեւի աշնանը պատրաստ կլինի»:

Նկարահանվում է նոր ֆիլմ Սիրուշոյի մասին
Սիրուշոն նոր երգ է գրել Զարուհի Բաբայանի համար
«Վստահ եմ` մի քանիսը սիրվել են հանդիսատեսի կողմից, դրա համար էլ ընդգրկվել են սկավառակում: Կարծում եմ` Սիրուշոյի կյանքում աշխատանքային այնպիսի բուռն շրջան է, որ հաջորդ ձայնասկավառակն երկար սպասեցնել չի տա: Շատ սիրում եմ «Էրոտաս» ու «Time to pray» երգերը: Այս CD-ն իր լսարանը շատ շուտ կգտնի, որովհետեւ երգերը բազմաժանր են: Մի երգ է գրել ինձ համար ջազ-բլյուզ ոճի մեջ. կոչվում է «Դու»: Ուզում եմ, որ նրա կյանքում միշտ լինի շատ սեր ու երջանկություն, ինչ-որ իմ սրտում կա, բոլորը Սիրոշոյին», - ասաց Զարուհի Բաբայանը:

Երգչուհի Զարուհի Բաբայանը դստեր` Սոֆիի հետ
Երբ Նազենիին ձայնասկավառակ են նվիրում, նա լսում է…:)
«Միշտ կան հարազատ գործեր, որոնք լսում ես, ու քեզ թվում է` տարիներով գիտես այդ երգերը: Սիրուշոյի «Էրոտաս»-ը կամ «Հավատում եմ»-ը հենց այդ երգերից են: Ինձ համար ազդեցիկ ու էներգետիկ երգ է նաեւ «Inside»-ը, որը «Եվրատեսիլի» ժամանակ է գրվել: Երբ երգիչներն իրենց սկավառակները տալիս են, լսում եմ տանը կամ մեքենայի մեջ: Ունեմ էստրադային իմ սիրելի երգերը, օրինակ, Ֆորշի «մահացու» CD-ն կարող եմ գնալ ու ձեռք բերել: Ուրախ եմ, որ մեր երգիչները հասնում են այն որակին, որ ուզում ես սրտանց ծախսել քո գումարն ու գնել սկավառակը»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը
Շնորհանդեսի ընթացքում երկրպագուները գնում էին ձայնասկավառակը, Սիրուշոյի նկարով շապիկներ, պաստառներ, գրիչներ, երգչուհին էլ լուսանկարվում էր, մակագրում դրանք, վերջում էլ կտրեց ձայնասկավառակի շապիկի լուսանկարով տորթն ու հյուրասիրեց ներկաներին::)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
10059 Դիտում
10059 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: