07 Հունվար 10
Սիրուշո
 
 
0
Երգչուհին նշում է իր ծննդյան տարեդարձը :)

Հունվարի 7-ին լրանում է Սիրուշոյի 23-ամյակը: Երգչուհին այժմ Երեւանում է եւ իր ընկերների ու մտերիմների հետ նշում է ծննդյան տարեդարձը: Bravo.am-ը փորձեց պարզել, թե ինչու է վերջերս հազվադեպ երեւում սիրված երգչուհին:

Sirusho
Սիրուշո


Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին ամիսների ընթացքում եւս երգչուհին շարունակում է շրջագայել եվրոպական մի շարք երկրներով` Շվեդիա, Անգլիա, Հունաստան, Սերբիա եւ այլն:

“Վերջին տարիներին խիստ գրաֆիկով աշխատելուց հետո Սիրուշոն վերջերս կարողացավ մի փոքր հանգստանալ: Ամանորից առաջ վերադարձել է Մալդիվյան կղզիներից, որտեղ  նոր “ոլորտ է գրավել” :),- ասաց Արեւիկ Ուդումյանը:

Sirusho
Սիրուշոն գրավում է նաեւ ջրային գոտին:)


Սիրուշոն Մալդիվյան կղզիներում հանգստանալու ժամանակ զբաղվել է դայվինգով (ջրասուզությամբ), որը դարձել է նրա նոր հոբին: Պարապմունքներն հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է նաեւ դայվերի դիպլոմ: :)

Վերջին ժամանակաշրջանում Սիրուշոն մասնակցել է Հանրային հեռուստատեսության ամանորյա ծրագրին, ուր ներկայացրել է “Հավատում եմ” նոր հեղինակային երգը. “Այստեղ շատ քիչ է երեւում, որովհետեւ հիմնականում Հայաստանից դուրս է լինում, այնտեղ մասնակցում է բազմաթիվ համերգների ու նկարահանումների: Երեւանյան համերգներին չի մասնակցում ժամանակային պատճառներով, եւ պետք է տվյալ նախագիծը նրան հետաքրքրի, կարեւոր նշանակություն ունենա, որպեսզի մասնակցի”,- նշում է Արեւիկը, ով մոտ 5 ամիս  աշխատում է երգչուհու հետ:

Sirusho
Սիրուշոն Մալդիվյան կղզիներում նոր հոբբի է ձեռք բերել


Այս տարի Սիրուշոն թողարկելու է իր 4-րդ ձայնասկավառակը, առաջիկայում նկարահանելու է նոր տեսահոլովակներ, նաեւ երկրպագուների համար պատրաստել է անակնկալ. “Նոր ֆորմատի իրադարձություն է, հաստատ դուր կգա բոլորին, այն առաջին անգամ է իրականացվում հայկական շոու-բիզնեսում :),- ասաց երգչուհու մենեջերը:

Արեւիկի խոսքով` Սիրուշոյի երկրպագուներին համախմբելու համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, իսկ մինչ այդ երկրպագուները համախմբվել են վիրտուալ աշխարհում` Սիրուշոյի անհատական պաշտոնական կայքում:

Sirusho
Երգիչների նվերը Սիրուշոյին հարսանյաց հանդեսի առթիվ


Bravo.am-ը սրտանց շնորհավորում է երգչուհուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական հաջողություններ, անսպառ սեր ու երջանկություն: :)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ուդումյանը


 
 
Սիրուշոն ոչ բեմական հագուստով

Սիրուշոն ոչ բեմական հագուստով

Սիրուշոն Մալդիվյան կղզիներում նոր հոբբի է ձեռք բերել

Սիրուշոն Մալդիվյան կղզիներում նոր հոբբի է ձեռք բերել

Սիրուշո

Սիրուշո

Սիրուշո

Սիրուշո

Սիրուշոն գրավում է նաեւ ջրային գոտին:)

Սիրուշոն գրավում է նաեւ ջրային գոտին:)

Երգիչների նվերը Սիրուշոյին հարսանյաց հանդեսի առթիվ

Երգիչների նվերը Սիրուշոյին հարսանյաց հանդեսի առթիվ

0
12636 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: