03 Mar 2010
Տպել Տպել
 
So-Lo

“Մեր դրոշը Աֆրիկայի Նուբա սարն եմ բարձրացրել”

Ալեքսանդր Կարախանյանը` So-Lo-ն, Հոլանդիայում ռեփ է կարդում: 27 տարեկան է, հայուհու հետ է ամուսնացել ու ոչ մեկին խորհուրդ չի տալիս այլազգի հետ ամուսնանալ. “Հայից լավը չկա”: Հայերեն, անգլերեն լեզուներով էլ է ստեղծագործում, բայց երգերի մեծամասնությունը հոլանդերեն է: Հիմա  հայերեն լեզվով ալբոմ է պատրաստվում թողարկել: So-Lo-ի “Հայ եմ ես” երգը սիրվել է Սփյուռքում, իսկ Ալեքսանդրը Աֆրիկայում տեսահոլովակ է նկարահանել ու մեր դրոշը Սուդանի Նուբա սարն է բարձրացրել:

Ալեքսանդր Կարախանյան

Ալեքսանդր Կարախանյան

- Ե՞րբ գրելուդ մուսան եկավ:

- 2004 թվականին սիրահարվեցի մի հայուհու, որ արդեն կինս է: Չէի կարողանում զգացմունքներս արտահայտել, որոշեցի երգի խոսքեր գրեմ ու դրա միջոցով սերս արտահայտեմ: Դա դարձավ իմ առաջին երգը. անգլերեն է, ինչ սիրտս թելադրել է, գրել եմ:

- Մինչ սիրահարվելդ ի՞նչ էիր անում:

- Ֆուտբոլիստ էի ուզում դառնալ: Մորաքրոջս տղան ՀՀ հավաքականի եւ “Փյունիկի” ավագ Սարգիս Հովսեփյանն է, ցանկանում էի իր նման լինել, բայց այնպես ստացվեց, որ վնասվածք ստացա, հետո հանդիպեցի Գայանեին ու նոր ուղի ընտրեցի:

So-Lo-ն հայկական դրոշը Սուդանի Նուբա սարն է բարձրացրել

So-Lo-ն հայկական դրոշը Սուդանի Նուբա սարն է բարձրացրել

- Որտե՞ղ ես ապրում:

- Այսօր Հերենվեն քաղաքում եմ ապրում: Երեւանին նման է շատ, անգամ` անունով: Նիդեռլանդների հարավային Ֆրիսլենդ պրովինցիայի քաղաքներից է:

- Ինչպիսի՞ն ես հիշում Երեւանը:

- Շատ լավ եմ հիշում, 14 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք: Պետք է գամ, տեսնեմ Երեւանը: Մեր բակում ֆուտբոլի դաշտ չունեինք, ասֆալտի վրա էինք խաղում, քար էինք դնում, դա էլ մեր դարպասն էր դառնում:

Հոլանդիայում So-Lo-ին ճանաչում են որպես հայ արտիստ

Հոլանդիայում So-Lo-ին ճանաչում են որպես հայ արտիստ

- Դու՞ էլ ես շատերի նման առաջին անգամ մանկապարտեզում  “տաղանդդ”  ցույց տվել:

- Գնալուս առաջին օրը մեղու էր մտել մանկապարտեզ, փախչեցի ու հետո լացում էի, խնդրում, որ ինձ այնտեղ չտանեն:

- Ես էլ եմ առաջին օրը փախել մանկապարտեզից :) : Իսկ դպրոցում ի՞նչ հաջողություններ ես գրանցել:

- Ներկայացումներ էինք պատրաստում: Շատ եմ ցանկանում թատրոնում խաղալ: Երաժշտական դպրոց եմ հաճախել:

- Ռեփերին մշակված ձայն պետք չի՞:

- Ռեփի մեջ երգելն այդքան կարեւոր չի, բայց ես երգում էլ եմ: Ինձ թվում է` նորմալ է ստացվում:

Ալեքսանդր Կարախանյան. “Հայից լավը չկա”

Ալեքսանդր Կարախանյան. “Հայից լավը չկա”

- Ի՞նչ ոճերում ես հանդես գալիս:

- Ռեփ ու R&B: Շատ էի լսում ռեփ կատարումներ ու սիրում 2 Pac, 50 cent: Հոլանդիայում մի 10 տարի է` ինչ նորաձեւ է դարձել ռեփ կատարելը, բայց հայտնի արտիստները շատ չեն ու ամերիկյան ռեփերներին չեն հասնի:

- Քանի՞ երգ ունես:

- 4 տարվա աշխատանք, մոտ 80 երգ: Հեղինակը ես եմ. տեքստերն էլ եմ ինքս գրում, իմ մտքերն եմ արտահայտում երգերումս: Մի հայ երիտասարդ կա` Masterbeatz-ը, իր հետ եմ համագործակցում: Ինձ համար մի քանի անգամ  ագրեսիվ երաժշտություն է գրել: Իմ գրածներն ավելի մեղեդային են ստացվում:

So-Lo-ն պատրաստվում է հայերեն լեզվով ալբոմ  թողարկել

So-Lo-ն պատրաստվում է հայերեն լեզվով ալբոմ թողարկել

- Ռոմանտիկ ռեփեր ե՞ս:

- Չեմ կարծում, բայց սիրո մասին շատ եմ գրում: Հենց առաջին երգս` “Սիրահարված եմ”-ը այդ թեմայով էր: Կյանքից վերցրած երգեր են. չեմ սիրում ավտոմեքենայի, հարստության մասին ռեփ կարդալ: Ինչ տեսել եմ կյանքումս, ինչ ապրումներ եմ ունեցել, դրանք եմ ներկայացնում:

- Կյանքդ պատմիր :) :

- Եկանք այստեղ, մարդիկ այնքան սառն էին, մեզ դժվար էին ընդունում, տեղ չէին տալիս: Այդ պատճառով շատ խնդիրներ ունեի:

- Շատ ե՞ս կռիվ արել դպրոցում:

- Սկզբից շատ: Հայկական մենթալիտետից էր: Հետո կամաց-կամաց հասկացա` կռվելով ոչնչի չեմ հասնի: Սկսեցի բանի տեղ չդնել, անցավ-գնաց:

- Հայ ընկերներ շատ ունե՞ս:

- Հայ համայնքը գնալով մեծանում է: Բոլորն ինձ ճանաչում են որպես հայ արտիստ: Բելգիայից էլ են շատերը ճանաչում:

So-Lo-ն աղքատության մեջ ապրող երեխաների մասին երգ է գրել

So-Lo-ն աղքատության մեջ ապրող երեխաների մասին երգ է գրել

- Որտե՞ղ ես երգում:

- Միջոցառումների ժամանակ եմ երգում, հրավիրում են հաճախ:

- Ձայնասկավառակ ունե՞ս:

- Անցյալ տարի առաջին CD-ս թողարկեցի: Քանի որ բեմական անունս So-Lo է` ամեն ինչ ինքս եմ անում` “սոլիստ” եմ: Սկզբում խումբ ունեի, հետո որ մենակ էի ստեղծագործում, սկավառակս անվանեցի “So-Lo gaat solo” ` “Սո-լո-ն ամեն ինչ մենակ է անում”: Անտուն մարդկանց մասին երգ ունեմ CD-ում, հայերեն ու անգլերեն լեզուներով մորս ու բոլոր մայրերին նվիրված երգ ունեմ: Մայրս հուզվում ու լացում է այն լսելիս: Ցեղասպանության մասին էլ երգ ունեմ: Հոլանդիայի Ասսեն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան-խաչքար են տեղադրել անցյալ տարի ապրիլին, հենց այդտեղ էլ տեսահոլովակն եմ նկարահանել:

So-Lo-ն մասնակցել է վավերագրական ֆիլմի նկարահանումներին

So-Lo-ն մասնակցել է վավերագրական ֆիլմի նկարահանումներին

- Երգերդ հեռարաձակո՞ւմ են:

- Մարզերում ռադիոներով հնչում է, հեռուստատեսությամբ էլ ցուցադրում են, բայց ամբողջ պետությունում դեռ հայտնի չեմ: Բայց…

- Ի՞նչ` բայց:

- Աղքատության եւ դժվարության մեջ ապրող երեխաների մասին երգ էի գրել`  “Kinderen in nood”: Երաժշտության որոշ հատվածներ վերցրել եմ Քրիստինե Պեպելյանի “Մայրիկ” երգից: Հոլանդիայի բարեգործական ընկերություններից մեկն երգս լսեց եւ առաջարկեց մեկնել Սուդան` Դարֆուրի կոնֆլիկտի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցելու: Որպես լրագրող եմ հանդես գալիս այդ ֆիլմում. հարցազրույցներ էի անցկացնում բնակիչների հետ:

- Դա ե՞րբ էր:

- 2007 թվականի մայիսին եմ Աֆրիկա մեկնել: Տեսահոլովակս էլ այնտեղ նկարահանեցի: Երեւի առաջին հայերից մեկն էի Դարֆուրում: Երկու շաբաթ մնացինք, շատ դժվար էր, դպրոցներ, մանկատներ էինք այցելում: Այդ վավերագրական ֆիլմը, որի ընթացքում իմ երգն էր հնչում, ցուցադրեցին Հոլանդիայի Հանրային հեռուստատեսությամբ: Բայց տեսահոլովակս շատ չեն ցուցադրում, ասում են` կոմերցիոն չի:

So-Lo-ն հանդես է գալիս Ռեփ ու  R&B ոճերում

So-Lo-ն հանդես է գալիս Ռեփ ու R&B ոճերում

- Ինչո՞ւ քեզ ընտրեցին:

- Երգս էր հուզել: Շատ էին հավանել` խոսքերը, երաժշտությունը: Միշտ հեռուստատեսությամբ ասում են, որ օգնենք երեխաներին` փող փոխանցելով, ես էլ ազդվեցի ու այդ երգը գրեցի:

- Շապիկներիդ հայկական դրոշ է նկարած:

- Բա մեր դրոշը բարձրացրել եմ Սուդանի Նուբա սարի գագաթը:

- Հայ ռեփերներին հավանո՞ւմ ես:

- Հ.Տ. Հայկոն, Միշոն լավ երգեր ունեն:

- Դաջվածքներ, ծանր վզնոցներ չունե՞ս:

- Չէ, ես համեստ եմ, դաջվածք չունեմ, մի խաչ ունեմ: Համեստ ռեփեր եմ ես: Ինձ համար ավտոմեքենան, հարստությունը նշանակություն չունեն, ես գտել եմ իմ հարստությունը, շուտով երեխա եմ ունենալու:

- Ռեփերությամբ կարողանո՞ւմ ես գումար վաստակել:

- Հա, ստացվում է: Ձայնասկավառակս էլ է վաճառվում:

- Այլ բիզնես ունե՞ս:

- Չէ, հիմա պրոդյուսերություն եմ սովորում, ցանկանում եմ նաեւ իրավաբանություն ուսումնասիրել, որ երաշխիք ունենամ: Եթե երաժշտական կարիերաս չստացվի, այլ գործ կունենամ: Ցանկանում եմ Հայաստան գալ ու հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալ:


Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` So-Lo-ի անձնական արխիվից

    կարծիքներ չկան     920 Դիտումներ
Հաջորդ
Գոհար Գասպարյան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by