×


“Sony Music”-ը նկահարանել է Վրեժ Կիրակոսյանի տեսահոլովակը

Մեկ տարի առաջ Վրեժ Կիրակոսյանը “X Factor” նախագծի հաղթող ճանաչվեց: Նրան հնարավորություն ընձեռվեց երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ “Sony Music” ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել օգոստոսին` Մոսկվայում:

Վրեժ Կիրակոսյանը


“Sony Music” ընկերության մոսկովյան մասնաճյուղը Վրեժին երգեր է ուղարկել, նա էլ Նադեժդա Սարգսյանի ու “Շանթ” հեռուստաընկերության օգնությամբ ընտրել է համաշխարհային ճանաչում ունեցող դասական ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:

Երգիչը կներկայացնի դասականի եւ ռոքի համադրություն: Ստեղծագործության ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը` Պյոտոր Ֆերենցի ղեկավարությամբ:

Վրեժ Կիրակոսյանը


Վրեժ Կիրակոսյանը պատմել է, թե երգի ձայնագրման համար չորս օր է նախատեսված եղել, սակայն ինքը զարմացրել է բոլորին` ավարտելով աշխատանքները մի քանի ժամում: Երգչի կերպարով զբաղվել են ռուս եւ Լոնդոնից ժամանած մասնագետները, իսկ տեսահոլովակը  “Օստանկինո” ստուդիայի տաղավարներում նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ֆյոդոր Գլազաչեւը:

Ի դեպ, Վրեժը նշել է, թե “Sony Music” ընկերության մոսկովյան մասնաճյուղը առաջարկել է իրեն երկարացնել պայմանագիրը մինչեւ 2013 թվականի դեկտեմբեր: Համագործակցության շրջանակում նա կմասնակցի հայտնի կատարողների համերգներին, կձայնագրի երգեր եւ կրկին տեսահոլովակ կնկարահանի:

Վրեժ Կիրակոսյանը


“Ուզում եմ լրացնել դասական երաժշտության այն բացը, որ հիմա առկա է Հայաստանում”,- ասել է Վրեժ Կիրակոսյանը` հաջողություն մաղթելով նաեւ “X Factor” նախագծի` առաջիկայում մեկնարկելիք նոր եթերաշրջանի մասնակիցներին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Վրեժ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին