01 Հունիս 10
“Սպիտակ գայլերի որս”
 
 
0
Հայկական դետեկտիվի պրեմիերան այսօր է

Կասկածյալներ կան, որ կարող են մեղավոր ճանաչվել: Ոստիկանները կգտնեն հանցագործներին: Դետեկտիվ ժանրում հայկական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան այսօր է: Հունիսի մեկին “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի “Սպիտակ գայլերի որսը”: Դետեկտիվի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Ժիրայր Հակոբյանն է, ռեժիսորը` Արմեն Միրզոյանը: Ֆիլմը բարձրացնում է օրենքի գերակայության եւ ոստիկանի դերի հարցը հասարակության մեջ: Պրեմիերային հրավիրված են երկրի ուժային կառույցների ղեկավարները:

“Սպիտակ գայլերի որս”
Կայանալու է “Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրեմիերան


“Սպիտակ գայլերի որսը” ֆրանսիական ոճի դետեկտիվ է. անգլիական անհատ խուզարկուի փոխարեն հենց ոստիկանն է փնտրում հանցագործին: Օրինախախտներն էլ հանցագործ ճանապարհով հարստացած երեք տղամարդիկ են: Եռյակից մեկը սպանվում է, մյուսները փորձում են գտնել ու վերացնել իրենց թշնամուն ու... Դետեկտիվը սկսվում է: ):

Դիտողի վրա արյուն չի շփվելու

“Ֆիլմում բոլոր գործողությունները Հայաստանի օրենքի սահմաններում են: Կյանքի դաժանությունն ենք ներկայացնում, բայց ոչ ոք դիտողի վրա արյուն չի շփելու: Երկու սպանություն ենք ներկայացնում եւ մեկ սպանության հասնելու դեպք: Դաժան տեսարաններ չկան. ոտք, լեզու կտրել-ուտելու տեսարան չկա”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվի պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Ժիրայր Հակոբյանը:

Ոստիկանական համակարգում տասը տարի /որից հինգը` Մոսկվայում/ աշխատած Ժիրայր Հակոբյանը Bravo.am-ին ասաց, որ ֆիլմի գլխավոր հերոսը` ավագ քննիչը, հենց ինքն է երիտասարդ ժամանակ: Կերպարը մարմնավորում է դերասան Մուրադ Նադիրյանը: “Դետեկտիվում Մուրադի զոքանչը ինչ-որ տեղ իմ չկայացած զոքանչն է, որովհետեւ իմ ներկայիս զոքանչին ահավոր շատ եմ սիրում: Ու ֆիլմում աղջիկն էլ էն աղջիկն է, որին սիրում էի, բայց չամուսնացա: Ամեն ինչին գեղարվեստական տեսք է տրված: Դեպքերը տեղի են ունենում այսօր ու Երեւանում: Ճիշտ է, հիմա երիտասարդները, մի գաղտնիք բացեմ, պատուհանից կախված, իրենց ընկերուհու հետ չեն համբուրվում, բայց էս ֆիլմում դա կա: Թող մի քիչ էլ ռոմանտիզմ արթնացնենք երիտասարդների մեջ:)”,- նշեց “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը:

Anna Panosyan & Vasil Sargsyan
Դերասանուհի Աննա Փանոսյանն ու դերասան Վասիլ Սարգսյանը


Որսորդին որսացող էլ կա

Ռեժիսոր Արմեն Միրզոյանն էլ հայկական դետեկտիվի անվանման իմաստը պարզաբանեց: “Կա որս եւ որսորդ: Գայլը նապաստակին է ուտում, որ ապրի, բայց մոռանում է` իր որսորդն էլ կա: Եթե պլանավորվում է հանցագործություն, ու պլանավորողը հենց որսորդն է, այդ հանցագործը մոռանում է, որ իր որսորդներն էլ կան` ոստիկանները: Ուղղակի բարդ էֆեկտներով ֆիլմ չի: Սցենարը այնպես է կառուցված, որ ուշադիր հանդիսատեսը քննիչից մի քանի րոպե շուտ կարող է գլխի ընկնել` ով է իրական հանցագործը”,- նշեց Արմեն Միրզոյանը:

Աննա Փանոսյանը “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվում մարմնավորում է ֆիլմի ամենաբարդ եւ դրամատիկ կերպարներից մեկին. թմրամոլ աղջկա դերում է. “Գլխավոր հերոսները տղաներն են: Թմրամոլների հետ չեմ շփվել, բայց կերպարին վերաբերող շատ նյութեր եմ ուսումնասիրել, փորձել հասկանալ` ինչի են պատրաստ նրանք հանուն թմրադեղերի”:

Jirayr Hakobyan & Murad Nadiryan
“Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրոդյուսեր ու սցենարի հեղինակ Ժիրայր Հակոբյանն ու դերասան Մուրադ Նադիրյանը


“Սպիտակ գայլերի որս”-ի հեղինակները նշում են, որ անպատժելիություն քարոզել չի կարելի: “Հանցագործը անպայման կպատժվի: Կարեւոր է ճիշտ ներկայացնել մեր սերնդին օրենքի մարդու կերպարը: Սպանել չի կարելի, թալանել, նսեմացնել չի կարելի, եթե օրենքն այսօր չպատժեց, վաղը կպատժի, եթե օրենքն էլ չկարողանա, Աստված հաստատ կպատժի: Ֆիլմում կտեսնեք նաեւ` որքան թերություններ ունեն մեր օրենքի մարդիկ: Այս դետեկտիվում կա մեկ մարդկային տրագեդիա, մեկ` անձնական, կան սպանություններ, որոնք էլի ողբերգություն են. մեր թաքնված առօրյան է ու մեր քաղաքին չի սազում”,- ասաց Ժիրայր Հակոբյանը:

“Սպիտակ գայլերի որս” դետեկտիվը “Օրենքի դաշտում” նախագծի ֆիլմերից է, արտադրել է “Գեդրիք փրոդաքշն”-ը: Նախագծի շրջանակներում կնկարահանվի այս ժանրի եւս 4 ֆիլմ: Ի դեպ, “Սպիտակ գայլերի որս”-ը 2010-ի ապրիլին արժանացել է Մոսկվայի հեղինակավոր “Դետեկտիվ ֆեստ” միջազգային փառատոնի հատուկ մրցանակի:

Դետեկտիվը “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին կլինի մինչեւ հունիսի 10-ը: Իսկ թե ինչու են գայլերը սպիտակ, կիմանաք ֆիլմը դիտելիս:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Կայանալու է “Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրեմիերան

Կայանալու է “Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրեմիերան

Դերասան Վասիլ Սարգսյանն ու Ռեժիսոր Արմեն Միրզոյանը

Դերասան Վասիլ Սարգսյանն ու Ռեժիսոր Արմեն Միրզոյանը

Դերասան Հմայակ Հակոբյանը

Դերասան Հմայակ Հակոբյանը

Դերասանուհի Աննա Փանոսյանն ու դերասան Վասիլ Սարգսյանը

Դերասանուհի Աննա Փանոսյանն ու դերասան Վասիլ Սարգսյանը

“Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրոդյուսեր ու սցենարի հեղինակ Ժիրայր Հակոբյանն ու դերասան Մուրադ Նադիրյանը

“Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրոդյուսեր ու սցենարի հեղինակ Ժիրայր Հակոբյանն ու դերասան Մուրադ Նադիրյանը

 Դերասաններ Մուրադ Նադիրյանն ու Հմայակ Հակոբյանը

Դերասաններ Մուրադ Նադիրյանն ու Հմայակ Հակոբյանը

Կայանալու է “Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրեմիերան

Կայանալու է “Սպիտակ գայլերի որս” հայկական դետեկտիվի պրեմիերան

0
1062 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: