×


“Spring Sensation” & “American Suite”

“Spring Sensation” & “American Suite”

Բեմում պարի թատրոն է:) Նեոկլասիկ ջազ ոճի սահմաններից դուրս գալ չի լինում մի պարզ պատճառով` այն ուղղակի անսահման է: Արինա Արարատյանի պարի թատրոնն այդ անսահմանությունն ընտրեց ու այլ անվանումով անգամ չցանկացավ ներկայանալ. “Անունն էլ սահմանների մեջ է դնում”:) Արինա Արարատյանի պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում  հուլիսի 12-ին երկու բեմականացում ներկայացվեց:  Արինա Արարատյանի պարի թատրոնը հոգով խաղաց ու պարեց գարնան սպասումով ու սիրախաղերով լի “Spring Sensation”-ը: Ներկայացման ընթացքում հնչում էր Ռիչարդ Բոննայի գեղեցիկ երաժշտությունը: Պարի թատրոնն այն հանդիսատեսին “հյուրասիրեց” հինգերորդ անգամ:): Pari Tatron Ինչ կատարվում էր բեմին, սիրով ներկայացնում էր Արսեն Գրիգորյանը: Հաղորդավարը, դերասանն ու երգիչը, ինչպես ինքն է նշում, մի անձնավորություն է, որի բացակայությունը խիստ նկատելի կլիներ:): Bravo.am-ն էլ սիրով արձանագրում է, որ “American Suite” ներկայացման մեջ Արսեն Գրիգորյանն էլ է խաղում: Բեմում իրենց լավ են զգում նաեւ Իռեն Ուլիխանովան, Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ: Arsen Grigoryan “American Suite”-ը մոտ 12-րդ անգամ էր բեմ բարձրանում: Այս ներկայացման մեջ օգտագործված են Լուիս Արմսթրոնգի, Նինա Սիմոնի, Էլլա Ֆիջերալդի երգերը: Երկու բեմադրությունների հեղինակն ու խորեոգրաֆը Արինա Արարատյանն է, ով նշեց, որ անցյալում պարուհի է եղել, տարբեր ազգերի խարակտերային պարեր է պարել: Նրա պարի թատրոնը հինգ տարի է` գործում է, խմբում բոլորը հայ են, միայն մի հույն տղա կա, որը, ինչպես Արինան է ասում, Հայաստանի ծնունդ է:): “16 հոգի են պարողները, երեւի չեմ էլ ցանկանա ուրիշներին ընդունել պարի թատրոն. ուզում եմ փոքր տրուպայով աշխատել: Խումբը կազմավորելու համար հայտարարություն չեմ տվել, ով որ եկավ… Ուղղակի ընկերներով որոշեցինք մի բեմադրություն անել, եւ “American Suite”-ը եղավ:)”,- ասաց խորեոգրաֆը: Arina Araratyan Արինա Արարատյանի պարի թատրոնը երեք ներկայացում ունի եւ “ահավոր մեծ” համերգային ծրագիր, հայ էստրադայի ներկայացուցիչների հետ էլ են համագործակցում:  Խմբի համերգներն շատ են, սիրված, հարազատ բեմը` “Ստանիսլավսկին”: Միայն ցավով նշում են, որ մշտական պարապմունքների վայր չունեն. դահլիճ են վարձում: “Հյուրախաղերի շատ հրավերներ ունենք, անկեղծ, շատ: Բայց դա ֆինանսների եւ այլ խնդիրների հետ է կապված: Խմբի հիմնական կազմը չի փոփոխվում բարեբախտաբար. շատ քիչ փոփոխություններ է լինում, հնարավորություն ունեմ անընդհատ նույն մարդկանց հետ աշխատել, ու որակը ամեն անգամ բարձրանում է”,- նշեց Արինա Արարատյանը: Pari Tatron Նրա պարի թատրոնը այս ոճի մեջ միակը չէ, բայց լավագույններից մեկն է: Շուտով նոր ներկայացում են բեմադրելու, բեմականացումների երաժշտությունն էլ հենց Արինան է ընտրում. “Պարն ու շարժումը երբ կապվում են իրար, անբաժանելի են դառնում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին