×


“Starling”

“Starling”

Բենդն այլեւս վոկալիստ ունի:) “Starling” բենդը համերգներ շատ է ունեցել, բայց երեկվա ելույթն առանձնահատուկ էր. խումբն այլեւս մենակատար ունի: Ապրիլի 29-ին “Jungle” ակումբում “Starling”-ի կազմում եւ ընդհանրապես իր առաջին բեմելը կատարեց Վիկտորյա Միրզոյանը: Երգչուհին հանդես է գալիս ջազ եւ ջազ-ռոք ոճերում: Ի դեպ, նա ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ Bravo.am-ի աշխատակիցն է:): Viktoria Mirzoyan “Starling”-ի երաժիշտներին Վիկտորյա Միրզոյանը ճանաչում է մանկուց. բենդի սաքսոֆոնահար ու ֆլեյտիստ Դանիել Միրզոյանը երգչուհու հայրն է: “Համերգը լավ անցավ, ինքս չէի սպասում, որ այդքան հաջող ելույթ կունենամ: Փոքր ժամանակվանից երգել եմ, բայց լուրջ չէի մտածում այդ ուղին ընտրելու մասին: Շանս ունեցա հանդես գալ այս խմբում, ուրախ եմ շատ”,- ասաց Վիկան: Vika “Երգելը հոգուս համար է” Երեկոյի ընթացքում հնչեց համաշխարհային հիթ Summer Time երգը, Վիկան կատարեց նաեւ Nature Boy, How Insensitive, Georgia, Natural Mystic եւ այլ ստեղծագործությունները: Օտար լեզուների մասնագետ երգչուհին նշեց, որ իրեն “երգացրել է” Deep Purple ռոք-խմբի վոկալիստ Իէն Գիլանը, ով վերջերս համերգներով հանդես եկավ Երեւանում եւ ներշնչանքի աղբյուր դարձավ իր համար: Vika Իր առաջին ելույթին Վիկա Միրզոյանը երկար էր պատրաստվել ու այսուհետ  ամեն հինգշաբթի երգելու է “Jungle” ակումբում: Նա երաժշտական կրթություն չունի. “Ստանդարտների մեջ չեմ ցանկանում երգել: Իմ մասնագիտությունն ունեմ, իսկ երգելը հոգուս համար է”: Այսօր “Starling”  խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Վիկտորիա Միրզոյան – վոկալ Դանիել Միրզոյան – սաքսոֆոն, ֆլեյտա Սլավիկ Բունիաթյան – հարվածային գործիքներ Արթուր Արեւշատյան – բաս-կիթառ Արմեն Ավետիսյան – ստեղնաշարային գործիքներ: “Starling Jazz” բենդը Bravo.am-ը Վիկա Միրզոյանին հաջողություններ է մաղթում նաեւ երգարվեստի ասպարեզում. հոգուդ երգը չկորցնե՜ս:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW