18 Նոյեմբեր 09
Հայ ուսանողները քեֆ են անում:)
 
 
0
Ուսանողական փարթի Aftershock-ում

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ` նոյեմբերի  17-ին Aftershock Republic ակումբում  DJ Smile-ը հաուս եւ հիփ-հոփ էր հնչեցնում: Հյուրերին շամպայն եւ մրգեր էին հյուրասիրում: Ակումբասեր ուսանողները որոշել էին իրենց տոնի կապակցությամբ մի լավ պարել:):

“Ուսանողների տոնն է այսօր: Քեֆ են անում մեր ակումբում,  լիցքաթափվում դասերից: Պարային երեկո է: Այսօրվա բոլոր հյուրերը ուսանողներ են: Ակումբի կողմից  զեղչեր ու հյուրացիրություն կլինի:)”, - ասաց ակումբի տնօրեն Դավիթ Սուքիասյանը:

Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում
Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում


ԵՊՀ  Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լեւոն Հովսեփյանը 3 ամիս առաջ է իմացել տոնի մասին: Ընկերոջ հետ որոշել են բոլոր բուհերի ուսանողների համար իսկական տոնական տրամադրություն ապահովել:  Լեւոնը իրեն քլաբեր չի համարում, բայց լիցքաթափվելու համար ակումբը ամենահարմար տարբերակն է: “Շոու է լինելու:  Մրցույթներ, պարային խաղեր կկազմակերպենք: Ուսանողները լավ ժամանակ կանցկացնեն ”,- խոստացավ փարթիի կազմակերպիչը:

Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում
Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում


Ուսանողները պարում էին, զվարճանում եւ միմյանց շնորհավորում տոնի կապակցությամբ:  “Շնորհավորում եմ աշխարհի բոլոր ուսանողներին: Հրաշալի է, որ մեզ նվիրված տոն կա: Ակումբներ շատ չեմ հաճախում, բայց այսօր իմ օրն է, ու ուրախանալու եմ ընկերներիս հետ”,- ասաց 20-ամյա Անին ԵՊՀ-ից:

Հայկն էլ շատերի պես չգիտեր տոնի գոյության մասին, բայց սխալը ուղղված է:): “Շատ լավ տոն ա, քեֆ անելու առիթ ունենք: Տժալու ենք էսօր:)”,- ասաց Հայկը:

Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում
Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում


Արեւիկն էլ պարում, ուրախանում էր, բայց ոչ ինքնամոռաց:). Միջակյալ քննության մասին մտքերը նրան հանգիստ չէին տալիս:

Bravo.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին :):

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


 
 
Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում

Ուսանողական փարթի Aftershock Republic ակումբում

0
1306 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: