×


“Սուպեր Լիգա 2010”

“Սուպեր Լիգա 2010”

Ֆուտբոլի սիրողական մրցաշարը մեկնարկեց Ֆուտբոլի հայ երկրպագուները մինչ 2010-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը որոշել են իրենց ուժերը փորձել այդքան սիրելի մարզաձեւում:): Մայիսի 8-ին մեկնարկեց “Սուպեր Լիգա 2010” ֆուտբոլի սիրողական մրցաշարը: “Տոտալ ֆուտբոլ” պարբերականը արդեն երրորդ անգամ է սիրողական թիմերի մրցախաղեր անցկացնում, բայց այս տարի առաջին անգամ մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: “Սուպեր Լիգա 2010” մրցաշար Նախորդ մրցաշարերի համեմատ այս տարի մասնակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների թիվն էլ է մեծացել: “Սուպեր Լիգա 2010”-ին մասնակցում է 16 թիմ: Երեկ մրցեցին “ՎիվաՍել-ՄՏՍ” – “ՀայՌուսգազարդ” ընկերությունների թիմերը, խաղն  ավարտվեց 3-13` հօգուտ “ՀայՌուսգազարդ”-ի:  “Արմավիա” թիմը 5-10 հաշվով զիջեց “Տոտալ Ֆուտբոլ”-ին, “Icon Օլիմպիկ”-ը  2-12 հաշվով պարտվեց “Play City”-ին, իսկ “Սլավոնական համալսարան”-ը եւ “Տէլտա”-ն ոչ ոքի խաղացին` 4-4: Կազմակերպիչների խոսքերով, հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ մեծացել է “Հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ մեծացել է: Մանավանդ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է սպասվում: Չորս ենթախումբով ենք խաղում,  երեք շաբաթ` ամեն շաբաթ  եւ կիրակի մրցումներ են լինելու: Մեր գործարարները շատ են սիրում ֆուտբոլ, լավ ֆուտբոլը պետք է մեծարես, սիրողական մակարդակի համար էլ շատ հետաքրքիր թիմեր են: Ֆուտբոլ սիրող են, շաբաթը հինգ օր աշխատում են, հանգստյան օրերը նվիրում այս սպորտաձեւին”,- ասաց “Սուպեր Լիգա 2010” մրցաշարի կազմակերպիչ, “Տոտալ Ֆուտբոլ” ամսագրի հիմնադիր տնօրեն Հայկ Պետրոսյանը: Մարզիչի վերջին հրահանգները խաղից առաջ Ի դեպ, “Սուպեր Լիգա 2010”-ը բարեգործական է: Մրցաշարից առաջացած ողջ հասույթով մանկատան երեխաների համար մարզահագուստ եւ մարզագույք է գնվելու: “Երեխաներին հնարավորություն տանք հավատալ ապագային, գուցե նրանցից մեկը անվանի ֆուտբոլիստ դառնա: Մի միջոցառման եմ մասնակցել, ուր մանկատան երեխաները խաղակոշիկ չունեին, ոտաբոբիկ էին խաղում. խաղալու ցանկությունն էր շատ մեծ”,- նշեց  մրցաշարի կազմակերպիչը: Հայաստանի սիրողական թիմերը բավականին բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում Նա նպատակ ունի նաեւ ֆուտբոլի կանանց սիրողական թիմերի մրցաշար անցկացնել: Շոու–բիզնեսի ներկայացուցիչները եւս մրցելու առաջարկ կստանան: Ֆուտբոլը Հայաստանում միշտ ամենասիրված մարզաձեւերից է եղել Այսօր “Միկա” մարզադահլիճում մրցելու են “Orange”-ն ու “Lacalut”-ը, “Զվարթնոց”-ն ու “Հայ Ջրմուղ”-ը, “Իդեալ համակարգ”-ը եւ “Root ITSP”-ն, “Զիգզագ”-ն ու “Arge Business”-ը: Մրցաշարի արդյունքներին մենք կանդրադառնանք հաջորդիվ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW