×


System of a Down

System of a Down

Խումբը կարող է վերամիավորվել Ամերիկյան System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը ակնարկել է, որ հինգ տարի արձակուրդում գտնվող խումբը կարող է վերադառնալ ակտիվ գործունեության: System of a Down-ի կիթառահար Դարոն Մալաքյանը եւ վոկալիստ Սերժ Թանգյանը Վերջերս Օդաջյանը գրել էր Twitter կայքի իր միկրոբլոգում. “Are u guys ready for System???” (“Տղաներ, դուք պատրա՞ստ եք System-ին"): System of a Down-ի վերածնման մասին լուրերն արդեն երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են, սակայն խմբի մյուս անդամները դեռեւս պաշտոնապես չեն մեկնաբանել դրանք: Շավո Օդաջյանի ակնարկը Twitter-ում Հայազգի երաժիշտներից կազմված System of a Down խումբը հիմնադրվել է 1995 թվականին Լոս Անջելեսում: Խումբը թողարկեց հինգ ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը պլատինե դարձավ: 2006 թվականին System of a Down-ը գնաց երկարատեւ արձակուրդի, եւ խմբի անդամները սկսեցին զբաղվել անձնական նախագծերով: Վոկալիստ Սերժ Թանգյանը 2007 թվականին թողարկեց իր դեբյուտային սոլո-ալբոմը` “Elect the Dead”, կիթառահար Դարոն Մալաքյանը եւ Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ) ստեղծեցին Scars On Broadway խումբը, որի հետ թողարկեցին մեկ սկավառակ: Օդաջյանն, իր հերթին, համագործակցում էր Wu-Tang Clan ռեփ-խմբի հետ: System of a Down Նախորդ տարվա վերջին Մալաքյանը, Դոլմայանը եւ Օդաջյանը փոքր համերգային ծրագրով ելույթ ունեցան Լոս Անջելեսի երեկույթներից մեկում, որի ընթացքում կատարեցին System of a Down-ի եւ Scars On Broadway-ի երգերը: Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW