25 Հունվար 10
Սյուզիի “պոզիտիվ սերը”
 
0
Երգչուհին սիրահարների համար նոր հիթ է ներկայացնելու

Bravo.am-ը ներկայացնում է երգչուհի Սյուզիի 2010 թվականի աշխատանքային գրաֆիկի նախնական տարբերակը: Երգչուհին խոստանում է բուռն ստեղծագործական գործունեություն ծավալել:

Syuzi
Սյուզի

Սյուզի. «2009 թվականի վերջից ամբողջ օրը սահադաշտում եմ: Մասնակցում եմ “Երբ սահում են աստղերը” նախագծին: 12:00-ից մինչեւ 18:00 պարապմունքների եմ, հաճույք եմ ստանում սահելուց: Մինչ օրս ոչ մի “արտակարգ իրավիճակ” չի եղել: Զուգընկերս` Էմիլը, այնքան պինդ ու ամուր է, որ վերջին ելույթի ժամանակ օլիմպիական պահում ցուցադրեցինք, գլխավերեւում էի, շատ ներդաշնակ ենք, շատ անվտանգ եմ ինձ զգում: Մասնակիցներից միակն եմ, որ դեռ որեւէ վնասվածք չունեմ: Ամենամեծ դատավորը հանդիսատեսն է, երբ ամենաբարձր ծափերը քոնն են, դահլիճը քոնն է, մնացածը զրոյական է դառնում աչքիդ:

Syuzi
Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Վայ, 2010-ին այնքան շատ երգեր են ծնվել: Վերջերս նոր տեսահոլովակ ունեցա, բոլորը միաձայն ասացին, որ երգն էլ, տեսահոլովակն էլ շատ ճաշակով են: New People-ի հետ գրեցինք “Goin’ crazy”-ի երաժշտությունը: Շատ կարեւոր էր ինձ համար, նոր սկիզբ էր: Ռեժիսորը Կարեն Քոչարյանն է: Սեւանի ափին ենք նկարահանել, բայց բոլորին թվում է` արտասահմանում է նկարահանված:

Syuzi
Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի իր զուգընկեր Էմիլի հետ

Նոր երգ ունեմ, բառերը ընկերուհիս` Սոսի Խանիկյանն է գրել: Սիրո մասին է, ժամանակակից սիրո, որ ծեծված ու տանջված չէ, շատ պոզիտիվ երգ է: Կարծում եմ` բոլոր սիրահարների համար հիթ կդառնա: Երաժշտության հեղինակն էլ ես եմ:

Syuzi, Andre
Սյուզին եւ Անդրեն “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Փոքր մենահամերգներ եմ ունենալու արտասահմանում: Փետրվարի երկրորդ կեսից ավելի շատ կլինեմ դրսում: Միացյալ Նահանգներ էլ ամռանն եմ մեկնելու: Երբեք չեմ ունենա “ամոթ մենահամերգ”: Ինձ համար շատ կարեւոր է շոուն, կունենամ պարուհիներ, ոչ թե ուղղակի մենահամերգ եմ տալիս, որովհետեւ ժամանակն է: Փետրվարին ելույթ կունենամ Մոսկվայում:

Syuzi
Սյուզին եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը “Երբ սահում են աստղերը” նախագծում

Կարող էի շատ մենահամերգներ տալ, բայց չեմ անի, որովհետեւ շատ մեծ աշխատանք պետք է տարվի դրա համար` լուսային էֆեկտներից սկսած, պարային էֆեկտները եւս, էլ չեմ ասում կենդանի ձայնի մասին:

Syuzi
Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

“Հայք”-ի կամ “Հայ թիմ”-ի հետ էլի համագործակցություն չի լինի: Հիմա կաշխատում եմ  New People-ի, “Կատուներ”-ի Արտյոմի հետ: Ահավոր հարգում եմ իրենց տաղանդը: Խայտառակ տաղանդավոր են: Այնքան լավ է, որ ներդաշնակություն է լինում»:

Bravo.am-ը ուրախ է Սյուզիի երկպագուներին տեղեկացնել, որ շուտով մեր կայքում գործելու է երգչուհու անհատական էջը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Սյուզի

Սյուզի

Սյուզին Մարզահամերգային համալիրի միջանցքում

Սյուզին Մարզահամերգային համալիրում

Սյուզին Մարզահամերգային համալիրում

Սյուզին Մարզահամերգային Համալիրում

Սյուզին Մարզահամերգային Համալիրում

Սյուզի

Սյուզի

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին զուգընկերոջ` Էմիլի հետ

Սյուզին զուգընկերոջ` Էմիլի հետ

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին եւ Անդրեն “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին եւ Անդրեն “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի իր զուգընկեր Էմիլի հետ

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի իր զուգընկեր Էմիլի հետ

Սյուզին եւ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Սյուզին եւ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի իր զուգընկեր Էմիլի հետ

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի իր զուգընկեր Էմիլի հետ

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին “Երբ սահում են աստղերը” նախագծի պարապմունքներին

Սյուզին եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը “Երբ սահում են աստղերը” նախագծում

Սյուզին եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը “Երբ սահում են աստղերը” նախագծում

Սյուզին եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը “Երբ սահում են աստղերը” նախագծում

Սյուզին եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը “Երբ սահում են աստղերը” նախագծում

0
3424 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: